Սեղմել Esc փակելու համար:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.06.2010  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.14թ` 09.01.14 թիվ 9-Ն որոշում)

i

040.0549.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 549-Ն

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի փոխադրման (հաղորդման), բաշխման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիա ունեցող ու դրանց հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով որոշվող հասույթը (այսուհետ` հասույթ) նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեությունների արդյունքում արտադրանքի իրացմանը համապատասխան հաշվեգրված գնովի էներգակիրների (էլեկտրական էներգիա, բնական գազ, միջուկային վառելիք, մազութ) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և գնովի էներգակիրների ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

բ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

i

գ) կրթության և առողջապահության, թերթերի ու ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և իրացման, թանկարժեք մետաղների արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` նաև ոռոգման և խմելու ջրի (բացառությամբ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության) մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության չափով:

(գ կետը փոփ. 28.09.05 թիվ 1631-Ն, 29.01.09 թիվ 152-Ն, 03.06.10 թիվ 673-Ն որոշումներ)

i

դ) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատասխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոսը:

(դ կետը լրաց. 02.004.09 թիվ 319-Ն որոշում)

i

ե) թանկարժեք մետաղների իրացման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության 75 տոկոսի չափով:

(ե կետը լրաց. 03.06.10 թիվ 673-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ @H

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 549-Ն
Որոշում