Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.0216.150304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2004 թվականի N 216-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների (բացառությամբ պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի.

է) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի.

ը) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2004 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի.

թ) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2004 թվականի բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի.

ժ) որ 2004 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները, կամ որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

ժա) որ 2004 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական պատվերի ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա.

ժբ) որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն կետի «ժա» ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

i

ժգ) որ սույն որոշման 2.12-2.14-րդ կետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 2.5-րդ կետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերով.

ժդ) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման գործընթացը, սույն ենթակետում նշված որոշմամբ փոխհատուցման համար սահմանված հիմքերի առկայությամբ, 2004 թվականին իրականացվելու է` սկսելով ժամանակացույցով 2003 թվականին նախատեսված բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի փոխհատուցումից (նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2003 թվականի ընթացքում բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի փոխհատուցում չի իրականացվել):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործված ելակետային հաշվարկային ցուցանիշների ճշգրտման հետևանքով այդ դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների վերահաշվարկի վերաբերյալ` մինչև 2004 թվականի հունիսի 15-ը (անհրաժեշտության դեպքում),

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցների օգտագործման կարգի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում,

գ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացմամբ` գրադարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված համապատասխան կոոպերատիվների գծով պետական պարտքի մարման վերաբերյալ` մինչև 2004 թվականի օգոստոսի 1-ը.

2.2. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ զուտ պարտավորությունների մինչև 8,350.0 մլն դրամ մեծությունը` միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների գերազանցումը նշված մեծությունից չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

2.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները` ներկայացնելով հատուկ հաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

2.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժինների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

2.5. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածներով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

2.6. Հայաստանի Հանրապետության նախորդ տարիների պետական բյուջեների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում 2004 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտացոլել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

2.7. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 11,200,000.0 հազ. դրամ վարկ տրամադրելու մասին.

2.8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարումն սկսել նշված միջոցների` ըստ առանձին կուսակցությունների բաշխման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայությամբ.

2.9. համակարգել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասին համապատասխան` ջրամատակարարող ընկերություններին, նրանց կողմից` ավելացված արժեքի հարկի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող վճարումների գծով ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով մինչև 800 մլն դրամի չափով սուբսիդիաների տրամադրման գործընթացը` կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում.

2.10. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ, նաև` զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

2.11. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

2.12. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով (բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ) սահմանված եռամսյակային հատկացումների ընդհանուր գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել վերաբաշխումներ` նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների եռամսյակային գումարների միջև.

2.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրան կողմից արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի եռամսյակային գումարների վերաբաշխումներ (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրի առկայությամբ).

2.14. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում, պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, թույլատրել նույն օրենքի N 9 հավելվածով` պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

2.15. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գնումների պաշտոնական տեղեկագրի հրատարակման համար նախատեսված միջոցների սահմաններում անվճար ապահովել գնումների պաշտոնական տեղեկագրի յուրաքանչյուր համարի`

ա) 2-ական օրինակի տրամադրումը պետական կառավարման մարմիններին,

բ) մեկական օրինակի տրամադրումը տեղական ինքնակառավարման մարմիններին.

i

2.16. սույն որոշման 2.1-ին կետի «բ», «գ», «դ» ենթակետերում, 5.1-ին, 6-րդ, 7.1-ին, 8-րդ, 9-րդ, 10.2-րդ կետերում, 11.2-րդ կետի «բ», «գ» ենթակետերում, 12-րդ, 13.1-ին, 14-րդ, 15.2-րդ, 16.2-րդ, 18-րդ, 22-24-րդ, 27-րդ, 28-րդ կետերում և 29.3-րդ կետի «ա» ենթակետում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն կետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումը:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

3.1. 2004 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2004 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2004 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

3.2. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման համար.

3.3. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

3.4. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող` 2004 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պետական պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

3.5. համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց և իրենց ենթակայության պետական հիմնարկների` 2004 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով և փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերման մասին որոշումները` ըստ գնման առարկաների և նախահաշվային գների` 10-օրյա ժամկետում.

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով կազմել և «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և իրենց ենթակայության պետական հիմնարկների` 2004 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, գնանշման միջոցով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը` 10-օրյա ժամկետում: Բաց մրցույթի գնման մասին հայտերը «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

3.7. ելնելով իրենց և իրենց ենթակայության պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2004 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`

ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով),

գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.

3.8. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում` նույն օրենքի N 9 հավելվածով` պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշելով առաջարկվող փոփոխությունների և (կամ) լրացումների պատճառները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 3.5-րդ և 3.6-րդ կետերով սահմանված գործողությունները.

3.9. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակայության պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողությունը դադարելուց հետո վարձատուի կողմից փոխհատուցումը բացառելու վերաբերյալ դրույթ նախատեսելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

3.10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն` սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերաբերող մասով)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

3.11. անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող`

ա) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի անփոփոխության պայմաններում տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման սահմանված հոդվածների վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ,

բ) սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով (բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ) սահմանված եռամսյակային հատկացումների ընդհանուր գումարների անփոփոխության պայմաններում` նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների եռամսյակային գումարների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ,

գ) արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի անփոփոխության պայմաններում (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրի առկայությամբ) տվյալ ծրագրի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի եռամսյակային գումարների վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

4. Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին` ապահովել`

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջե.

4.2. պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2002 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը.

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

i

5.1. եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) կրթական հաստատությունների պետական պատվերի վերաբերյալ` ոլորտում համապատասխան ծրագրեր իրականացնող պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ներկայացմամբ,

բ) ռազմագիտական կաբինետների վերականգնման, կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ծրարների ձեռքբերման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու, ներքին սփյուռքի, այդ թվում` Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովելու վերաբերյալ,

i

գ) մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,

դ) 2004 թվականին դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման համար նախատեսված հատկացումների բաշխման վերաբերյալ` ըստ առանձին կազմակերպությունների.

5.2. հաստատել ուսանողական մարզական խաղերի անցկացման ծախսերի նախահաշիվը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) 2004 թվականին բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

բ) տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերի վերաբերյալ, ընդ որում, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների ներկայացմամբ,

գ) կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստների նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (ՍԾՏԿ) և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների (ԲՍՓՀ) համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և շահագործման աշխատանքների գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

i

դ) սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի վարման և շահագործման գծով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունների ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

7.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

i

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպությունների գծով` մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացմամբ,

i

բ) մուլտիպլիկացիոն, խաղարկային և վավերագրական կինոնկարների արտադրության, կինո-ֆոտո-ֆոնոհավաքածուների պահպանման, կինոշուկաներին մասնակցության սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,

i

գ) տեղեկատվության պահպանման, արխիվացման և ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերների վերաբերյալ,

i

դ) մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,

ե) ոչ պետական մամուլի հրատարակման սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ,

i

զ) հոբելյանական գրականության հրատարակման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

i

է) կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային գրապալատի, գրադարանների և թանգարանների համար սարքերի, սարքավորումների ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

ը) հուշարձանների վերականգնման գծով 2004 թվականի ծրագրի վերաբերյալ.

i

7.2. հաստատել 2004 թվականին իրականացվելիք մշակութային, երիտասարդական միջոցառումների ծախսերի նախահաշիվները` յուրաքանչյուր ամսվա կտրվածքով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կազմակերպությունների և այլ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ ստացողների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ` մեկամսյա ժամկետում.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կուսակցությունների բաշխման վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

10.1. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,

բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

10.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

10.3. Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2004 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ.

10.4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդրանքով աջակցել իրեն` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ հուշագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ապրանքանյութական արժեքների դրամայնացումից առաջացած միջոցներից` ոչ ուշ, քան 2004 թվականի երրորդ եռամսյակում 400 մլն դրամի օգտագործման համաձայնության ստացումն ապահովելու համար իրականացվող միջոցառումների իրականացման գործում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

11.1. պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2004 թվականի ծրագիրը.

11.2. առաջարկություններ`

i

ա) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում` տարածքը) վարձակալությամբ հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու նպատակով կիրառվելիք չափորոշիչների (օրինակ, հիմնադրամի տեսակը, գործունեության նպատակը, հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ անձանց մասնակցության չափերի նվազագույն հարաբերակցությունը և այլն) վերաբերյալ,

բ) «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

i

գ) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

i

12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

բ) 2004 թվականի քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափի վերաբերյալ,

գ) հրատարակումների գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

i

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

13.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

i

ա) առաջարկություններ թանգարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,

բ) առաջարկություններ բնակարանային շինարարության 2004 թվականի ծրագրի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների հետ համատեղ,

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման 2004 թվականի ծրագրերը,

դ) համայնքների հատակագծերի մշակման և նախագծման աշխատանքների իրականացման ծրագիրը,

ե) առաջարկություններ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի` բնակելի տների նախագծերի և կատալոգի կազմման վերաբերյալ.

13.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված` օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում` ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում) առաջարկություն` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ:

14. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկության զարգացման 2004 թվականի պետական ծրագրի վերաբերյալ,

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2004 թվականի պետական ծրագրի վերաբերյալ:

15. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

15.1 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ձեռնարկել միջոցներ` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ հուշագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ապրանքանյութական արժեքների դրամայնացումից առաջացած միջոցներից` ոչ ուշ, քան 2004 թվականի երրորդ եռամսյակում 400 մլն դրամի օգտագործման համաձայնության ստացումն ապահովելու համար.

15.2 մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և նորոգման, հողերի ագրոքիմիական հետազոտության ու բերրիության բարձրացման միջոցառումների, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման, բույսերի պաշտպանության ու կարանտինի, պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման, հիդրոօդերևութաբանական, արհեստական սերմնավորման, գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանն աջակցության միջոցառումների գծով 2004 թվականի պետական պատվերների վերաբերյալ,

բ) անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2004 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և քանակական չափանիշների) վերաբերյալ,

գ) անտառապահպանական, անտառապաշտպանական, անտառավերականգնման և Մեղրու տարածաշրջանի անտառներում հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի գծով 2004 թվականի պետական պատվերների վերաբերյալ,

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ կազմված` գյուղատնտեսությունում ապահովագրական ռիսկերի գնահատման ծրագիրը:

16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

16.1. սույն որոշման 3.7-րդ կետի «ա» և 29.1-ին կետի «գա» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.

16.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2004 թվականի ծրագիրը,

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի հանրային հեռուստատեսության և Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերի սփռումն ապահովող 2004 թվականի միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ,

գ) մեկամսյա ժամկետում` պետական և համայնքային նշանակության ավտոճանապարհների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և նախագծման 2004 թվականի ծրագիրը:

17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 3.7-րդ կետի «բ» և 29.1-ին կետի «գբ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող` համապատասխանաբար կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) ջրմուղ-կոյուղու ցանցերի նորոգման ծրագրով 2004 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ,

բ) «Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» պետական հիմնարկի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2004 թվականի ծրագրի վերաբերյալ,

գ) ոռոգման համակարգի ընկերությունների 2004 թվականին սուբսիդավորման վերաբերյալ,

դ) բազմաբնակարան շենքերի համար ջրաչափերի ձեռքբերման և տեղադրման 2004 թվականի ծրագրի վերաբերյալ,

ե) անավարտ շինարարության օբյեկտների պահպանման պահակային ծառայության իրականացման 2004 թվականի ծրագրի վերաբերյալ,

զ) ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացման 2004 թվականի ծրագրի վերաբերյալ:

19. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` սույն որոշման 3.7-րդ կետի «գ» և 29.1-ին կետի «գգ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

20.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով) 2004 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),

բ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).

20.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում:

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների հաշվարկներում կիրառված ելակետային տվյալների ճշգրտման դեպքում այդ տվյալները` դոտացիաների գումարների վերահաշվարկման նպատակով մինչև 2004 թվականի մայիսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

i

22. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

i

ա) Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, մետաղական հանքավայրերի համար չափիչ սարքավորումների ձեռքբերման, լքված հանքավայրերի պաշարների գույքագրման, բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծման, «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ջրային աղբյուրների գույքագրման, աղտոտված անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման մեխանիզմի մշակման աշխատանքների ծրագրերը,

i

բ) առաջարկություններ ձկան պաշարների համալրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների, վերլուծական-տեղեկատվական և համակարգչային ցանցի սպասարկման ու զարգացման, բնության հատուկ տարածքների ստեղծման ծրագրերի մշակման, բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման, ջրային օբյեկտների և օդային ավազանի մոնիտորինգի գծով 2004 թվականի պետական պատվերների վերաբերյալ:

i

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի ստեղծման 2004 թվականի ծրագիրը:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների ձեռքբերման գծով 2004 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` հաստատել սպորտային միջոցառումների ծախսերի նախահաշիվները` ըստ առանձին միջոցառումների, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

26. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված համապատասխան կոոպերատիվների գծով պետական պարտքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը,

բ) հաստատել 2004 թվականին իրականացվելիք մշակութային միջոցառումների ծախսերի նախահաշիվները` յուրաքանչյուր ամսվա կտրվածքով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

27. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևան քաղաքի սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2004 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ:

28. Մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

28.1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Տաշիր քաղաքի Անի թաղամասի գազիֆիկացման 2004 թվականի ծրագիրը,

28.2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Ջերմուկի ըմպելասրահի բարեկարգման 2004 թվականի ծրագիրը:

29. Առաջարկել`

29.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին`

ա) համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2004 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով ու փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման մասին որոշումները` ըստ գնման առարկաների ու նախահաշվային գների` 10-օրյա ժամկետում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով կազմել և «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել 2004 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը` 10-օրյա ժամկետում: Բաց մրցույթի գնման մասին հայտերը «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

գ) ելնելով իրենց և իրենց ենթակայության պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2004 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` սահմանել իրենց և իրենց ենթակայության (համակարգի) պետական հիմնարկների կողմից`

գա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

գբ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանց մասին մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով),

գգ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանց մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը,

դ) անհրաժեշտության դեպքում, «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում, նույն օրենքի N 9 հավելվածով` պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշելով առաջարկվող փոփոխությունների և (կամ) լրացումների պատճառները, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 3.5-րդ և 3.6-րդ կետերով սահմանված գործողությունները.

ե) անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն պետական կառավարման մարմնի գծով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների վերաբաշխման վերաբերյալ,

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

29.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

ա) աջակցել պետական արժեթղթերի տեղաբաշխման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2004 թվականի ծրագրի իրականացմանը,

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

29.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտրողների ցուցակների կազմման և վարման գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2004 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ,

բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անհրաժեշտ տվյալներ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ առանձին կուսակցությունների բաշխելու համար.

29.4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ գրադարանների, ինչպես նաև գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ:

30. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

31. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 24-րդ կետով, ինչպես նաև 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 27-րդ կետով սահմանված մորատորիումի` սահմանել`

31.1. 2003 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած բյուջետային պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում)` 2 տարի ժամկետով.

31.2. որ պետական մարմինները, դրանց ենթակա (համակարգի) պետական հիմնարկներն իրենց պարտատերերի պահանջներին (ներառյալ հայցադիմումները) պատասխանելիս, պարտավորությունների փոխադարձ ստուգման ակտեր և պարտքի ճանաչման այլ փաստաթղթեր կազմելիս պարտավոր են այդ պատասխաններում, ակտերում և այլ փաստաթղթերում նշել տվյալ պարտավորության կատարման հետաձգման (մորատորիումի) մասին` պարտադիր հղում կատարելով սույն որոշմանը, և վիճարկել տոկոսների և տույժերի հաշվեգրումը.

31.3. սույն կետի պահանջները խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետությանը պատճառված նյութական վնասի առկայության դեպքում.

31.4. սույն կետի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դրվում է պետական մարմինների, հիմնարկների գլխավոր ֆինանսիստների, իսկ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

32. Գաղտնի:

33. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 360,000.0 հազ. դրամ (առաջին եռամսյակ` 200,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 300,000.0 հազ. դրամ և 9 ամիս` 360,000.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով:

34. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներում հաշվի է առնված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություն կատարելու մասին» N 87-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխումը:

35. Սույն որոշումը, բացառությամբ 30-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 30-րդ կետը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասնհինգերորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

---------------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2004
N 216-Ն
Որոշում