041.0305.070504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2004 թվականի N 305-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության,
բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ
Ռ. Վոլքլինգ - Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական
ընկերության գլխավոր տնօրեն
Վ. Ավոյան - «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի
վարչության պետ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ
Ի. Ներսիսյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
տնօրեն»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ