Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ...

03.11.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.04.1997  -ից մինչեւ   03.11.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 04.10.07 թիվ 1161-Ն որոշում)

i

040.0047.180397

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 1997 թվականի թիվ 47

 

ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

i

1. Հաստատել բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները (կցվում է):

2. Սահմանել, որ մինչև համատիրությունների հիմնադրումը բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների (շենքի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի հիմնամասեր, կրող կառուցվածքներ, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումներ, որոնք ծառայում են ընդհանուր նպատակների) պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (մինչև տեղական ինքնակառավարման մարմիններին բնակելի ֆոնդի հանձնումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Երևանում` Երևանի քաղաքապետը)` քաղաքաշինական նորմերին և բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոններին համապատասխան:

i

3. Սահմանել, որ մինչև համատիրությունների հիմնադրումը բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների և գույքի սպասարկման ու նորոգման համար գանձվող վճարի չափը սահմանված կարգով հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները (մինչև տեղական ինքնակառավարման մարմիններին բնակելի ֆոնդի հանձնումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Երևանում` Երևանի քաղաքապետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ):

i

4. Սահմանել, որ համատիրությունների հիմնադրումից հետո բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների ու գույքի պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են համատիրությունները` քաղաքաշինական նորմերին ու բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոններին համապատասխան:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

մարտի 18-ի թիվ 47 որոշմամբ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման,

նորոգման և սպասարկման

 

1. Բնակելի ֆոնդի պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են բնակելի տների (բնակելի և ոչ բնակելի տարածքների) սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները` քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահամաճարակային, հակահրդեհային նորմերին համապատասխան:

2. Բազմաբնակարան բնակելի տներում ընդհանուր օգտագործման շինությունների (շենքի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի հիմնամասեր, կրող կառուցվածքներ, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումներ, որոնք ծառայում են ընդհանուր նպատակների) պահպանումը, շահագործումը, նորոգումը և սպասարկումն իրականացնում են սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները` սույն միասնական կանոնները հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:

i

3. Բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերը (անկախ սեփականության ձևից) պարտավոր են իրենց զբաղեցրած տարածքներում իրենց հաշվին կատարել այնպիսի աշխատանքներ (նորոգումներ), որոնց չկատարումը կարող է հանգեցնել շենքի ամրության թուլացման, սանիտարատեխնիկական, հակահամաճարակային, հահահրդեհային նորմերի խախտման, քաղաքացիների առողջության և գույքի վնասման:

i

4. Առանց քաղաքաշինական նորմերին համապատասխան և սահմանված կարգով համաձայնեցված նախագծի չեն թույլատրվում բնակելի և ոչ բնակելի տարածքների վերակառուցումներ, մասնավորապես, միջնորմների քանդում կամ նորերի կառուցում, պատերի մեջ որմնախորշերի բացում, բնակարանում օժանդակ շինությունների կառուցում, պատշգամբների ապակեպատում, խոհանոցային և սանիտարական սարքավորումների վերատեղադրում, ջրմուղի, կոյուղու, կենտրոնական ջեռուցման և գազի ներբնակարանային և բակային ցանցերի տեղափոխում կամ եղածների հանում, բնակելի տան աստիճանավանդակներում, ընդհանուր օգտագործման մյուս տեղերում օժանդակ շինությունների կառուցում, բնակելի տանը հարող տարածքում ավտոտնակի, ցանկապատերի և այլնի կառուցում:

i

5. Բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի (օգտագործողների) կատարած վերակառուցումները և հասցրած վնասները վերացվում են սեփականատերերի միջոցներով: Վերջիններիս կողմից չվերացվելու դեպքում բնակելի ֆոնդի շահագործման վերահսկողություն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել այդ աշխատանքները` վնաս հասցրած անձանց միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.1997
N 47
Որոշում