Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով խթանել առևտրատնտեսական հարաբերությունները,

ցանկանալով զարգացնել և խրախուսել զբոսաշրջությունը, հեշտացնել բեռների և ուղևորների միջազգային փոխադրումները իրենց երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` միմյանց տարածքներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Նախնական դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի բնակվելու վայր, հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը, ազգային օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, լիազորված է կատարել ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումներ:

2. «Փոխադրամիջոց» տերմինը նշանակում է.

ա) բեռների փոխադրումների համար` բեռնատար ավտոմեքենա, կցորդով կամ կիսակցորդով քարշակ, որոնք գրանցված են Պայմանավորող կողմերից մեկի տարածքում,

բ) ուղևորների փոխադրումների համար` ցանկացած ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 9 նստատեղ (ներառյալ վարորդինը) և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:

3. «ՈՒղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է փոխադրամիջոցներով ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված երթուղով, չվացուցակով, որտեղ նշված են ուղևորների նստեցման և իջեցման սկզբնական, վերջնական և տարանցիկ կետերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` իրագործվում են ուղևորների և բեռների փոխադրումներ երկու երկրների միջև, դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից նրանց տարածքով տարանցիկ փոխադրումներ միջազգային հաղորդակցության համար նախատեսված ավտոերթուղիներով:

 

ՈՒղևորների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Փոխադրամիջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ կկազմակերպվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ:

Նման փոխադրումներ կազմակերպելու առաջարկությունները Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները նախօրոք ներկայացնում են միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան` ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումները իրականացվում են թույլտվության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերի:

2. Թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, եթե ուղևորների նույն խումբը փոխադրվում է նույն փոխադրամիջոցով ուղևորության ամբողջ ընթացքում, եթե.

ա) ուղևորությունը սկսվում և վերջանում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը,

բ) ուղևորությունը իրագործվում է տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքով:

3. Խափանված ավտոբուսի փոխարինման համար թույլտվություն չի պահանջվում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների ընթացքում փոխադրամիջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների ցուցակը:

 

Բեռների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 5. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցիկ բեռների փոխադրման, ինչպես նաև երրորդ երկրից մյուս Պայմանավորվող կողմի տարածք և մյուս Պայմանավորվող կողմի տարածքից երրորդ երկիր փոխադրումները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների տված թույլտվության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Թույլտվության պահանջներից ազատված փոխադրումները հետևյալն են.

ա) ցուցահանդեսային առարկաների փոխադրում,

բ) սպորտային մրցումների և ներկայացումների անցկացման համար բեռների փոխադրում,

գ) թաղման փոխադրում,

դ) փոստի փոխադրում,

ե) հումանիտար օգնության համար նախատեսված բեռների փոխադրում:

 

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՇԸ ԵՎ ՉԱՓՍԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չպարտադրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի համար ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների համար սահմանվածն է:

2. Եթե տրանսպորտային միջոցի քաշը կամ չափսերը գերազանցում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում թույլատրելի առավելագույն սահմանը, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրման դեպքում, փոխադրամիջոցների համար պահանջվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների հատուկ թույլտվությունը:

Եթե նման թույլտվությունը նշում է փոխադրամիջոցի համար որոշակի երթուղի, ապա փոխադրումը թույլատրվում է միայն այդ երթուղով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրով նախատեսված թույլտվություններ տալու և փոխանցելու կարգը որոշվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև կայացված համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողներին չի թույլատրվում կատարել ուղևորների և բեռների փոխադրում երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան պահանջվող փաստաթղթերը պետք է գտնվեն փոխադրամիջոցում և ներկայացվեն իրավասու հսկող մարմինների պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող բոլոր փոխադրումների վճարումները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև կնքվող վճարման համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի համապատասխան` Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողների կողմից իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև փոխադրամիջոցները, որոնցով կատարվում են այդ փոխադրումները, փոխադարձաբար ազատվում են այն հարկերից և վճարումներից, որոնք կապված են թույլտվություն տալու, ճանապարհների շահագործման և պահպանության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածք փոխադրամիջոցների ժամանակավոր մուտքի հարցերը կարգավորվում են այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրամիջոցի սովորական բաքում առկա վառելիքը և քսայուղերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավոր մուտք գործելիս ազատվում են ներմուծվող մաքսատուրքերից և ենթակա չեն ներմուծման սահմանափակումներին ու արգելքներին` պայմանով, որ նշված բաքերը լինեն գործարանային նմուշի:

3. Խափանված փոխադրամիջոցի նորոգման համար ներմուծված պահեստամասերը ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքերից: Փոխարինված մասերը կամ պետք է ենթարկվեն մաքսային մաքրման կամ պետք է վերաարտահանվեն, կամ ոչնչացվեն մաքսային մարմինների հսկողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրին համապատասխան փոխադրումներ կատարող փոխադրողները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ընթացիկ օրենսդրությամբ և կանոնակարգերով սահմանված կարգով նախօրոք պետք է ապահովագրեն փոխադրամիջոցը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ

 

Սույն Համաձայնագրում չնախատեսված դրույթների համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի փոխադրողները պարտավոր են կատարել մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և կանոնակարգերը նրա տարածքում գտնվելու ընթացքում, որոնց մասին մեկնող Կողմի իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն իրենց քաղաքացիներին:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի վարորդների կամ փոխադրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ընթացիկ օրենքների, ճանապարհային երթևեկության կանոնների և փոխադրման կարգը խախտվելու դեպքում այն պետության իրավասու մարմինները, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը, պարտավոր են մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, կատարել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.

ա) անել նախազգուշացում փոխադրող խախտողին,

բ) ժամանակավորապես կամ ընդհանրապես արգելել փոխադրողին փոխադրումներ կատարել այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,

գ) եթե խախտումը քրեորեն հետապնդելի արարք է, տվյալ երկրի իրավասու մարմինները, կառաջնորդվեն իրենց երկրի օրենսդրությամբ:

2. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որոնք կիրառել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումները, պետք է այդ մասին տեղյակ պահեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցառումները չպետք է հակասեն այն Պայմանավորվող կողմի երկրի գործող օրենսդրությանն ու նորմերի կատարմանը, որտեղ կատարվել է խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵ

 

Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կձևավորեն իրենց ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ կոմիտե, որը կքննարկի սույն Համաձայնագրի դրույթների պատշաճ կատարմանն առնչվող բոլոր հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի կատարումը կիրականացնի`

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը,

Լիբանանի Հանրապետության կառավարության կողմից` տրանսպորտի նախարարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 30-րդ օրը այն բանից հետո, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կտեղեկացնեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով, այն կերկարաձգվի ինքնաբերաբար և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև 90 օր անցնի այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուսին գրավոր ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, անգլերեն և արաբերեն, ընդ որում բոլոր օրինակները հավասարազոր են: Տարաձայնության դեպքում կգերակայի Համաձայնագրի անգլերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
01.05.1995
Համաձայնագիր