Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԱՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ԻՆՏԱՍ-ը, այսուհետ` Կողմեր.

նկատի ունենալով, որ Կողմերն ընդունում են Հայաստանի և միջազգային գիտական ընկերակցության միջև ստեղծված գիտական համագործակցության խթանման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանում գիտահետազոտական գործունեությունը` որպես տնտեսական և սոցիալական առաջընթացին և ժողովրդավարության համախմբմանն աջակցելու անհրաժեշտություն,

նկատի ունենալով, որ ԻՆՏԱՍ-ը, համաձայն իր կանոնադրության, աջակցում է Հայաստանի գիտական համայնքի և ԻՆՏԱՍ-ի անդամների միջև ստեղծված միջազգային համագործակցությանը առանց որևէ առևտրական նպատակի, և ԻՆՏԱՍ-ի կողմից հատկացվող ֆոնդերը նպաստի ձևով որպես նվիրատվություն տրվում են գիտական հաստատություններին և/կամ անհատ գիտնականներին, որի նպատակն է.

ա) ստեղծել Հայաստանի և ԻՆՏԱՍ-ի անդամների գիտական խմբերի համատեղ գիտական նախագծեր,

բ) հատկացնել կրթաթոշակներ,

գ) օժանդակել գիտական աշխատանքային խմբերի և սեմինարների կազմակերպմանը, և

դ) օժանդակել գիտահետազոտական աշխատանքների ցանցին, ինչպես նաև նպաստել ԻՆՏԱՍ-ի նպատակներն /այսուհետև` ԻՆՏԱՍ-ի գործունեություն/ իրականացնելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացմանը,

նկատի ունենալով, որ Կողմերի միջև կապերի ամրապնդման նպատակով համագործակցության համաձայնագրի իրագործումը կօգնի և երաշխիք կհանդիսանա փոխշահավետ միջազգային համագործակցության աջակցության նպատակով ԻՆՏԱՍ-ի կողմից հատկացվող ֆոնդերի առավել արդյունավետ օգտագործմանը,

նկատի ունենալով, որ Հայաստանի գիտական հաստատությունների և/կամ անհատ գիտնականների կողմից ստացվող դրամական նպաստը, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ գիտական նպատակներով Հայաստան ներմուծվող գիտական և տեխնիկական սարքավորումների գնումները չեն ենթարկվի ցանկացած տիպի տուրքերի, հարկերի, գանձումների կամ պահումների այլ ձևերի, որոնք կպարզաբանվեն հետագայում,

նկատի ունենալով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ԻՆՏԱՍ-ի գործունեությանը, որտեղ ներգրավված են Հայաստանի գիտնականները և գիտական հաստատությունները, և վստահեցնում է, որ ԻՆՏԱՍ-ի գործունեությունն ազատ կլինի բոլոր տիպի տուրքերից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Որպես միջազգային գիտական համագործակցության ընդլայնման ներդրում` Կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և ԻՆՏԱՍ-ի անդամների, որոնք են` Եվրոպական համայնքը, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, գիտական համայնքների գիտական համագործակցությունը:

2. ԻՆՏԱՍ-ը կանոնավոր կերպով հանդես կգա համատեղ գիտական հետազոտությունների և համապատասխան նախագծերի առաջարկությունների նախաձեռնությամբ, որոնք անկախ գիտական փորձագետների կողմից վերանայվելուց և ԻՆՏԱՍ-ի կողմից ընտրվելուց հետո ֆինանսավորվելու են նպաստների միջոցով:

3. Կառավարությունը ԻՆՏԱՍ-ի գործունեությունը ընդունում է որպես միջազգային գիտական համագործակցության աջակցության համար կարևոր աշխատանք, հանձն է առնում օգնել ԻՆՏԱՍ-ի գործունեությանը և դրա մասին տեղյակ պահել Հայաստանի գիտական ընկերակցությանը` համաձայն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված կարգի:

4. ԻՆՏԱՍ-ը պարտավորվում է հաշվի առնել կառավարության գիտական և տեխնոլոգիական քաղաքականության առաջնայնությունը և հետևողականորեն օգնել դրանց` որքանով դրանք համահունչ են ԻՆՏԱՍ-ի նպատակներին և նրա անկախ կարգավիճակին: Այս նպատակով` համաձայնեցված ջանքերը պետք է համապատասխանեն 4-րդ հոդվածում նշված կետերին, որպեսզի որոշակիացվի և իրականացվի հետագա համատեղ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Կողմերը պարտավորվում են հետևյալը.

- օժանդակել Հայաստանի և ԻՆՏԱՍ-ի անդամների գիտաշխատողների և գիտնականների կողմից իրականացվող համատեղ հետազոտական նախագծերին,

- օժանդակել համատեղ սեմինարներին, գիտաժողովներին և այլ գիտական հանդիպումներին,

- օժանդակել փոխհամաձայնեցված այլ համագործակցությանը:

Կողմերը պետք է աջակցեն Հայաստանի գիտական փորձագետների մասնակցությանը համատեղ հետազոտական նախագծերի առաջարկությունների գնահատման գործում: Կողմերը պայմանավորվում են խրախուսել, մասնավորապես, այն գիտնականներին, որոնք հետաքրքրվում են այս համագործակցությամբ, որպեսզի նախագծեն կամ պլանավորեն նման համագործակցության գործունեությունը և դառնան գործընկերներ համատեղ հետազոտական աշխատանքներում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Իրականացվող համագործակցության գործունեությունը պետք է լինի.

1. բարձր գիտական ստանդարտների համապատասխան և պետք է օգտակար լինի գիտության առաջընթացին,

2. գիտական տեսակետից պետք է նշանակալից լինի և նպաստի գիտական համագործակցությանը,

3. պետք է իրականացվի փոխադարձ հետաքրքրության հիմքերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար կառավարության կողմից որպես միջնորդ նշանակվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Արամ Շահինյանը, որը պետք է օժանդակի Հայաստանում ԻՆՏԱՍ-ի գործունեությանը:

2. ԻՆՏԱՍ-ի գործունեությանը Հայաստանի գիտական ընկերակցության մասնակցությունը դյուրացնելու համար ԻՆՏԱՍ-ը պարտավորվում է կառավարությանը տեղյակ պահել ԻՆՏԱՍ-ի գործունեության մասին միջնորդ անձնավորության միջոցով: Իր կողմից կառավարությունը պարտավորվում է Հայաստանի գիտական ընկերակցությանը տեղյակ պահել միջնորդի միջոցով: Կողմերը միմյանց պետք է ապահովեն անհրաժեշտ տեղեկատվական նյութերով և համապատասխանաբար օգնեն` ստեղծելու բոլոր պայմանները, որոնք կպահանջվեն սույն Համաձայնագրի իրականացման համար:

3. Ընդհանրապես ԻՆՏԱՍ-ը պարտավորվում է միջնորդ անձնավորության միջոցով կառավարությանը տրամադրել, իսկ կառավարությունն իր հերթին պարտավորվում է միջնորդ անձնավորության միջոցով ԻՆՏԱՍ-ին տրամադրել ցանկացած տեղեկություն, որը օգտավետ կլինի սույն Համաձայնագրի երկու կողմերի կողմից սատարվող գիտական համագործակցության համար, ինչպես, օրինակ` տեղեկություն հետագա հնարավոր համատեղ գործունեության մասին:

4. Կառավարությունն իր աջակցությունը համարում է ներդրում սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի ընդհանուր նպատակների համար և ԻՆՏԱՍ-ից չի գանձի միջնորդի կողմից տրված ցանկացած օգնության համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՁԵՌՈՒՄ

 

Հայաստանում ԻՆՏԱՍ-ի գործունեությունը խթանելու նպատակով`

1. Կառավարությունը պարտավորվում է ապահովել, որ ԻՆՏԱՍ-ի կողմից նպաստով պարգևատրված ցանկացած ֆիզիկական անձ ազատվի եկամտահարկից և սոցիալական ապահովման վճարումներից:

2. Կառավարությունը պարտավորվում է ապահովել, որ ներմուծվող սարքավորումները ազատվեն մաքսային տուրքերից և այլ վճարումներից:

3. Կառավարությունը պարտավորվում է ապահովել, որ յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ, որ ներմուծում է վերը նշված սարքավորումները և /կամ գիտական նպատակներով օգտագործվող նյութերը, իր խնդրանքի դեպքում կարողանա օգտվել ժամանակավոր ընդունման համակարգից, ինչպես նշված է համապատասխան` սարքավորումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությամբ:

4. Կառավարությունը պարտավորվում է ապահովել, որ ցանկացած համաձայնագիր, որը ֆինանսավորվում է ԻՆՏԱՍ-ի կողմից, Հայաստանում ազատվի փաստաթղթերի գրանցման, կնքման կամ այլ համարժեք մաքսերից ու ծախսերից, եթե նման ծախսեր գոյություն ունեն կամ պետք է ստեղծվեն:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Վերոհիշյալ հնարավորությունների օգտագործումը ապահովելու համար ԻՆՏԱՍ-ը միջնորդ անձնավորությանը պետք է ապահովի ԻՆՏԱՍ-ի գործունեության մեջ ընդգրկված հայ մասնակիցների ցուցակով: ԻՆՏԱՍ-ի նպաստը ստացող ցանկացած հայ գիտնական կամ գիտական հաստատություն պետք է ապահովվի գործին վերաբերող իրավական փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը և այնուհետև կարող է երկարաձգվել Կողմերի փոխհամաձայնությամբ: Համաձայնագրի դադարեցման մասին Կողմերը ցանկացած պահի 3 ամիս առաջ գրավոր պետք է հայտնեն միմյանց: Սույն Համաձայնագրի դադարեցումը չպետք է ազդի արդեն հավանության արժանացած կամ ընթացքի մեջ գտնվող գործունեության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր բաժնի մեջ կատարվող ուղղումները պետք է համաձայնեցվեն գրավոր:

2. Սույն Համաձայնագիրը պետք է լրացվի հատուկ պայմանագրերով և ուղեցույցներով:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համաձայն Կողմերի ներքին օրենսդրությանը և ընթացակարգին:

4. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի` 3-րդ կետում նշված ընթացակարգերի ավարտի մասին միմյանց ծանուցելու առաջին օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի մայիսի 23-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուր Կողմ ճանաչում է ստացված իր սեփական բնօրինակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 14-ից: Համաձայնագրի գործողությունը երկարաձգվել է 1996 թվականի փետրվարի 26-ին ստորագրված երկարաձգման ակտով` մինչև ԻՆՏԱՍ-ի գործունեության ժամկետի ավարտը:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
23.05.1995
Համաձայնագիր