Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով նպաստել առևտրական և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը` երկու երկրների միջև և տարանցիկ նրանց տարածքներով ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները հեշտացնելու և կարգավորելու նպատակով` իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Համաձայնագրի պայմանների համաձայն թույլատրվում է իրագործել ուղիղ փոխադրումներ Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև, տարանցիկ նրանց տարածքով, ինչպես նաև փոխադրումներ երրորդ երկրից կամ դեպի երրորդ երկիր, ուղևորատար և բեռնատար տրանսպորտային միջոցներով, որոնք գրանցված են երկու երկրներից մեկի տարածքում:

2. Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների վերաբերյալ այլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից, որոնք գործում են Պայմանավորվող կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

«Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի արդյունավետ կենտրոնակայան Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում, և որը փոխադրամիջոցի գրանցման երկրում գործող ազգային օրենքներով, լիազորված է կատարելու ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ պատվիրատուի կամ իր համար:

«Տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկորեն շարժվող ավտոտրանսպորտային ցանկացած միջոց, որը կառուցված է և օգտագործվում է բեռների կամ 9-ից ավելի, ներառյալ վարորդը, ուղևորների փոխադրման համար և գրանցված է երկու երկրներից որևէ մեկի տարածքում:

Նկատի է առնվում նաև այն տրանսպորտային միջոցը, որը ավտոգնացք բեռնատար է` կազմված բեռնատարից, քարշակից` կցորդի և կիսակցորդի հետ միասին, ընդ որում, բեռնատարը և քարշակը պետք է գրանցված լինեն Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում: Կցորդը կամ կիսակցորդը կարող են գրանցված լինել կամ չլինել նույն երկրում:

«Թույլտվություն» տերմինը նշանակում է փաստաթուղթ, որը Պայմանավորվող կողմերի գործող կանոնների համաձայն նախատեսված է կիրառելու, հարկերից ազատումով կամ առանց դրա, և որը բեռների փոխադրման ժամանակ իրավունք է տալիս փոխադրողին կատարելու մեկ երթ (այնտեղ և հետ) կամ տարանցիկ Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով և իր գործունեության ժամկետի շրջանակներում (4-րդ հոդվածում նշված) ուղևորատար փոխադրումների ժամանակ, և փոխադրողին իրավունք է տրվում կատարելու փոխադրումը որոշակի ժամանակահատվածում:

«Կանոնավոր ուղևորափոխադրումների հաստատում» տերմինը նշանակում է ցանկացած փաստաթուղթ` տրված Պայմանավորվող կողմերից որևէ մեկի գործող կանոններին համապատասխան, և որը փոխադրողին իրավունք է տալիս կատարելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ուղիղ կամ տարանցիկ Պայմանավորվող կողմերի տարածքով` որոշակի ժամանակահատվածում:

«Պայմանավորվող կողմի տարածք» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետության կամ Ռումինիայի տարածք:

 

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. ՈՒղևորների փոխադրումները ավտոբուսներով կատարվում են հաստատված երթուղիներով` նախօրոք համաձայնեցված համապատասխան չվացուցակներով և սակագներով, ընդ որում, ուղևորներին կարող են նստեցնել կամ իջեցնել երթուղու մեկնման և վերջնական կետերում և մյուս համաձայնեցված կետերում:

2. Կանոնավոր փոխադրումները պետք է հաստատվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից` այն երթուղիների համար, որոնք գտնվում են իրենց տարածքում` նրանց ազգային օրենքներին համապատասխանող պայմաններով, ինչպես նաև երկու երկրների միջև գործող Համաձայնագրում տրանսպորտի մասին նշված դրույթներով:

3. ՈՒղևորների կանոնավոր փոխադրման դիմումը հաստատման համար պետք է հասցեագրված լինի տրանսպորտային միջոցի գրանցման երկրի իրավասու մարմնին, որն իրավունք ունի ընդունել կամ մերժել այն: Եթե դիմումը առարկության ենթակա չէ, ապա տվյալ իրավասու մարմինը պետք է այն ուղարկի մյուս Պայմանավորվող կողմին` իրավասու մարմինների քննարկմանը` ներառելով տարանցիկի օգտագործելու համար պետությունների համաձայնությունը: Դիմումի բովանդակությունը, ինչպես նաև ավտոբուսային երթուղիների գործող պայմանները պետք է համաձայնեցվեն սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի նիստերում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Ի տարբերություն կանոնավոր փոխադրումների` ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումները կարող են կատարվել Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողների կողմից` միայն թույլտվություն ստանալու դեպքում, որը նախօրոք հաստատված է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից, բացի 5-րդ հոդվածում նշված դեպքերից:

2. ՈՒղևորների փոխադրում կատարող տրանսպորտային միջոցի հետ գալու դեպքում ուղևորների ցուցակում չնշված այլ ուղևորներ չեն կարող փոխադրվել:

3. Թույլտվություն ստանալու դիմումները, ըստ սույն հոդվածի առաջին կետի, պետք է կատարվեն նույն ընթացակարգերով` նախատեսված սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով: Դիմումների բովանդակությունը կհամաձայնեցվի սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածում նախատեսված Համատեղ հանձնաժողովի նիստերում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Թույլտվություն չպահանջող ուղևորների փոխադրումները ուղիղ կամ տարանցիկ երթևեկության ժամանակ իրագործվում են` ունենալով ուղևորների ցուցակը հետևյալ դեպքերում.

1. Նույն ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումը նույն տրանսպորտային միջոցով ամբողջ ուղևորության ընթացքում, ընդ որում, մեկնման և ժամանման կետերը պետք է լինեն տրանսպորտային միջոցի գրանցման երկրում, ոչ մի ուղևոր չպետք է իջեցվի կամ նստեցվի ամբողջ ուղևորության ընթացքում (փակ դռների փոխադրում):

2. ՈՒղևորների խմբի ոչ կանոնավոր փոխադրումը այն կետից, որը գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցման տարածքում դեպի այն կետը, որը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` այն պայմանով, որ տրանսպորտային միջոցը պետք է վերադառնա առանց ուղևորների (դատարկ):

3. ՈՒղևորների ոչ կանոնավոր տարանցիկ փոխադրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, բացառությամբ այն ուղևորությունների, որոնք կատարվում են նույն տրանսպորտային միջոցով 16 օրվա ընթացքում մեկ անգամից ավել: Այդպիսի փոխադրումների դեպքում ուղևորները կարող են նստեցվել կամ իջեցվել միայն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից նախօրոք հաստատված թույլտվությունների հիման վրա:

4. Տրանսպորտային միջոցի ուղևորությունը խափանված տրանսպորտային միջոցին փոխարինելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պայմանավորվող կողմերի տարածքների միջև կամ տարանցիկ նրանց տարածքով տրանսպորտային միջոցների բեռնված կամ դատարկ բեռնափոխադրումները կատարվում են թույլտվությունների հիման վրա, բացի 7-րդ հոդվածում նշված փոխադրումներից, որոնց համար թույլտվություն չի պահանջվում:

2. Փոխադրողին թույլտվություն տրվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից, որտեղ որ գրանցված է տվյալ տրանսպորտային միջոցը: Թույլտվությունը փոխանցելի չէ և չի կարող օգտագործվել այլ փոխադրողի կողմից կամ այլ տրանսպորտային միջոցով փոխադրում կատարելու համար:

3. Թույլտվությունը փոխադրողին իրավունք է տալիս բեռնել հետադարձ երթի համար բեռներ, որոնք արտադրվել են մյուս երկրի տարածքում, և եթե այդ բեռները նախատեսված են փոխադրել այն երկիրը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

4. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները փոխադարձության սկզբունքով համաձայնում են թույլտվությունների տեսակների և քանակի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

1. Թույլտվություն չի պահանջվում ուղիղ կամ տարանցիկ հետևյալ բեռնափոխադրումների համար.

ա) դատարկ տրանսպորտային միջոցների համար, որոնք նախատեսված են խափանված տրանսպորտային միջոցների քարշակման կամ նորոգման համար,

բ) թաղման արարողակարգի հետ կապված փոխադրումների ժամանակ,

գ) տոնավաճառների, ցուցահանդեսների կամ մշակութային միջոցառումների համար նախատեսված առարկաների և սարքավորումների փոխադրման դեպքում,

դ) գովազդի համար նախատեսված առարկաների և սարքավորումների փոխադրման դեպքում,

ե) տնային գույքի փոխադրման դեպքում,

զ) թատերական, երաժշտական, կինոցուցադրման կամ սպորտային ներկայացումների համար, կրկեսի կամ տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև ռադիոհաղորդման և հեռուստատեսային ծրագրերի համար կամ կինոնկարահանման համար նախատեսված մեքենաների և լրացուցիչ պարագաների կամ կենդանիների փոխադրման դեպքում,

է) ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ բժշկական սարքավորումների փոխադրում` հատկապես բնական աղետների դեպքում և հումանիտար օգնության համար առարկաների և ծանրոցների փոխադրման ժամանակ,

ը) ավտոտրանսպորտային բեռների փոխադրում, որոնց թույլատրելի կշիռը քարշակի հետ միասին չպետք է անցնի 6 տոննայից, կամ որի թույլատրելի բեռնվածությունը քարշակի հետ միասին չպետք է անցնի 3,5 տոննայից,

թ) հասարակական փոստի փոխադրման դեպքում:

2. Համատեղ հանձնաժողովը 15-րդ հոդվածի համաձայն պատշաճ կերպով լիազորված է կատարելու լրացումներ 1-ին կետի ցուցակում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻՑ

 

Պայմանավորվող կողմերից մեկի կողմից լիազորված փոխադրողները, ըստ 2-րդ հոդվածի սահմանումների, կարող են կատարել բեռների փոխադրումներ մյուս Պայմանավորվող կողմի և երրորդ երկրի տարածքների միջև, ինչպես նաև երրորդ երկրից մյուս Պայմանավորվող կողմի տարածք այն դեպքում, եթե նրանք ստացել են թույլտվություն տվյալ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից, փոխադարձության սկզբունքով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՇԻՌԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

1. Եթե տրանսպորտային միջոցի կշիռը, չափերը կամ առանցքային բեռնվածությունը գերազանցում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում թույլատրելի առավելագույն սահմանը, ապա տվյալ տրանսպորտային միջոցի համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն` հաստատված տվյալ Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից:

2. Հատուկ թույլտվությունը չի ազատում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված թույլտվությունը ստանալուց:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

 

Վտանգավոր բեռների փոխադրումը թույլատրվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքով` նրանց ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՄՅՈՒՍ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողները լիազորված չեն կատարելու բեռների կամ ուղևորների փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող երկու կետերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները պետք է համաձայնեն տվյալ Համաձայնագրով կատարվող փոխադրումը վերահսկելու ձևերի մասին:

2. Միջազգային փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է գտնվեն համապատասխան տրանսպորտային միջոցներում և պետք է ներկայացվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի լիազորված մարմինների պահանջի դեպքում:

3. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք կատարում են միջազգային փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական իրավունք` համապատասխան տրանսպորտային միջոցների համար, ազգային վկայական և այլ փաստաթղթեր` միջազգային կանոններին համապատասխան, նախատեսված սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով, հաստատված Համատեղ հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև կցորդները և կիսակցորդները, որոնք օգտագործվում են սույն Համաձայնագրով փոխադրումներ կատարելու համար, մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս ազատվում են ներմուծման մաքսատուրքից` պայմանով, որ այն նորից դուրս գա տվյալ երկրից: Նույն պայմանները վերաբերում են պահեստամասերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների օժանդակ և նորմալ սարքավորումների ներմուծմանը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային գործողություններ կատարելու համար, և որոնք ներմուծվում են և դուրս են բերվում վերոհիշյալ տրանսպորտային միջոցով:

2. Տրանսպորտային միջոցի գործարանային բաքերում պարունակվող վառելիքը և քսայուղերը, որոնք օգտագործվում են պարունակվող ուղևորության, հովացման համակարգի համար, ազատվում են ներմուծման մաքսատուրքերից և երկիր մուտք գործելիս ենթակա չեն սահմանափակումների ու արգելակող միջոցների:

3. Ժամանակավորապես մուտք գործած տրանսպորտային միջոցը նորոգելու համար անհրաժեշտ պահեստամասերը կթույլատրվեն ներմուծելու առանց մաքսատուրքի և նրանց ներմուծումը չի ենթարկվի սահմանափակումների և արգելակող միջոցների: Փոխարինված պահեստամասերը կամ պետք է դուրս հանվեն երկրից, կամ ոչնչացվեն մաքսային մարմինների հսկողության ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Սույն Համաձայնագիրը իրագործող իրավասու մարմիններ են հանդիսանում այն կազմակերպությունները, որոնք ղեկավարում են տրանսպորտային փոխադրումները.

Հայաստանի Հանրապետության համար` տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը,

Ռումինիայի համար` տրանսպորտի նախարարությունը:

Պայմանավորվող կողմերը իրավասու մարմինների հետ կապված որևէ փոփոխության դեպքում տեղյակ են պահում միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագած խնդիրների քննարկման և լուծման նպատակով կստեղծվի Համատեղ հանձնաժողով, որը կազմված լինի երկու Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից:

2. Համատեղ հանձնաժողովը կհավաքվի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում` երկու իրավասու մարմիններից որևէ մեկի խնդրանքով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՐԿԵՐ ԵՎ ՄՈՒԾՈՒՄՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տրանսպորտային միջոցները, որոնք կատարում են փոխադրումներ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է փոխադարձաբար ազատվեն բոլոր հարկերից, վճարումներից և տրանսպորտային միջոցների համար հարկվող այլ մուծումներից:

2. Փոխշահավետության սկզբունքով սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովը պայմանավորվում է թույլատրվող չափաքանակների մասին` առանց ճանապարհային հարկի գանձման կամ գանձումով:

3. Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված բոլոր վճարումները պետք է արվեն փոխարկելի տարադրամով: Եթե Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունի նաև վճարումների համաձայնագիր, ապա կիրառվում են դրա դրույթները:

4. Եթե շահույթը ձեռք է բերվել միջազգային փոխադրումներից, ապա այն հարկվում է այն պետությունում, որտեղ գործող ղեկավարությունն է գտնվում: Պայմանավորվող կողմերի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայի կնքման դեպքում կգործեն դրա դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Այն դեպքերում, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրի դրույթներով կամ միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով, որոնց երկու Պայմանավորվող կողմերը դիմում են կամ մասնակից են, կկիրառվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում գործող ազգային օրենքների դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի վարորդների կամ փոխադրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթներում կամ թույլտվություններում նշված պայմանների և երկրում գործող օրենսդրության խախտման դեպքում տվյալ երկրի իրավասու մարմինները, որտեղ տեղի է ունեցել խախտումը, կարող են կիրառել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.

ա) նախազգուշացում անել փոխադրող-խախտողին,

բ) ժամանակավորապես կամ ընդմիշտ արգելել փոխադրողին աշխատել այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը:

2. Իրավասու մարմինը, որը կիրառել է պատժամիջոցը, պետք է տեղեկացնի այդ մասին մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

3. Սույն հոդվածի դրույթները չպետք է բացառեն օրինական պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել դատարանների կամ երկրի վարչական մարմինների կողմից, որտեղ կատարվել է խախտումը:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ

 

Ցանկացած տարաձայնություն, կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ, կլուծվի երկու Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև բանակցությունների միջոցով:

Այն դեպքում, երբ իրավասու մարմինները համաձայնության չգան, ապա վիճահարույց հարցը պետք է լուծվի դիվանագիտական ուղիների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ երկու Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ծանուցում են ազգային օրենսդրությամբ նախատեսված միջազգային համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար ընթացակարգերի ավարտման մասին:

2. Սույն Համաձայնագրում ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի Պայմանավորվող կողմերի միջև և ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հնգամյա ժամանակահատվածներով, քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց 90 օր առաջ գրավոր չի ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 3-ից:

 

 

pin
Ռումինիա
25.03.1996
Համաձայնագիր