Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով գիտական աստիճանների փաստաթղթերի ճանաչման և նոստրիֆիկացման, գիտական աստիճանների համադրելիության սկզբունքների մասին պայմանավորվածություններով,

ձգտելով պահպանել և զարգացնել գիտական կապերը,

հաստատելով բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցությունը շարունակելու ձգտումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն անց են կացնում փոխադարձ խորհրդատվություններ ատեստավորման համակարգերի զարգացման սեփական հիմնադրույթները և բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորմանը վերաբերող պահանջները մշակելիս:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են գիտաշխատողների մասնագիտությունների սեփական ցանկերը /անվանացանկերը/ մշակման և իրենց պետությունների տարածքում գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների ցանցերի ձևավորման մասին:

Կողմերը բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերում ապահովում են գիտական աստիճաններ հայցողներին առաջադրվող հիմնական պահանջների համադրելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում Կողմերը կզարգացնեն համագործակցություն`

- ստեղծելով համարժեք պայմաններ մի Կողմի հայցողների ատենախոսությունները մյուս Կողմի տարածքում գործող գիտական աստիճան շնորհող խորհուրդներում պաշտպանելու համար,

- ժամանակին փոխադարձաբար տեղեկացնելով Կողմերի բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերում փոփոխությունների, այդ կադրերի ատեստավորման հարցերի վերաբերյալ համապատասխան նորմատիվ ակտերի և այլ նյութերի փոխանակման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ատենախոսությունների փորձաքննության որակը բարձրացնելու նպատակով Կողմերից յուրաքանչյուրն աջակցում է`

- մյուս Կողմի պետության գիտական աստիճան շնորհող խորհուրդների աշխատանքում իր պետության առաջատար գիտնականների և մասնագետների մասնակցությանը, ինչպես նաև ատենախոսության պաշտպանությանը որպես ընդդիմախոս նրանց մասնակցությանը,

- իր պետության գիտական աստիճան շնորհող խորհուրդներում պաշտպանված ատենախոսությունների լրացուցիչ փորձաքննության անցկացմանը մյուս Կողմի պետության գիտական աստիճան շնորհող խորհուրդներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն իրենց պետությունների տարածքներում ճանաչում են մյուս Կողմի համապատասխան պետական մարմնի տված գիտական աստիճանի շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:

Գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումն անպայմանորեն առաջ չի բերում դրանց տերերի վրա այն իրավունքների տարածումը, որոնք Կողմերի կողմից սահմանված են իրենց պետությունների տարածքներում ազգային պետական որակավորման փաստաթղթեր ունեցողների համար:

Պետական նմուշի գիտական աստիճանների մասին որակավորման փաստաթղթերի համադրելիությունը /համարժեքությունը/ սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում` Կողմերի օրենսդրություններին համապատասխան:

Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցողը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն անցկացնում են անհրաժեշտ համատեղ միջոցառումներ` բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման ընթացքի կառավարման փորձի փոխանակման նպատակով` ուղղված դրա կատարելագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մասնակցությունը սույն Համաձայնագրին չի սահմանափակում բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցության այլ ձևերի օգտագործման Կողմերի իրավունքը և չի խոչընդոտում Կողմերի գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերի անկախ գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ կարող են ստորագրվել լրացուցիչ համաձայնագրեր և արձանագրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրից բխող կամ դրա իրականացման հետ կապված հարցերի առնչությամբ ծագող տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ` դրանց վերացման կարգը մշակելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից, գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամկետների համար, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մայիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի սեպտեմբերի 6-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
14.05.1996
Համաձայնագիր