Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում ցուցաբերելով համագործակցություն զարգացնելու ձգտում, ելնելով միջազգային կազմակերպություններում ընդունված սկզբունքներից և նորմերից,

ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման վերաբերյալ իրենց երկրներում գործող պետական համակարգերը:

Կողմերը`

փոխհամաձայնեցված պայմաններով միմյանց տրամադրում են ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ և տեղեկատու փաստաթղթեր,

Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչվում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման և չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,

ճանաչում են մյուս Կողմի հավաստագրման մարմինները, հավատարմագրված փորձարկող լաբորատորիաները և կենտրոնները, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի համապատասխանության հավաստագրերը և նշանները` լրացուցիչ համաձայնեցված պայմանով: Արտադրանքի անվտանգության համար պատասխանատու է այն պատրաստողը, իսկ համապատասխանության հավաստագրերի հավաստիության համար` հավաստագիրը տվող մարմինը: Կողմերից յուրաքանչյուրը կարող է կիրառել մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե դրանց պահանջները չեն հակասում, պետության գործող օրենսդրությանը համապատասխան, ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը միմյանց միջև համագործակցությունը կիրականացնեն համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են`

փոխհամագործակցություն ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վերաբերյալ նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման գործում,

կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և ելակետային նմուշային չափման միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,

նյութի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև նյութի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին ստանդարտ տեղեկության ստեղծում և օգտագործում,

հավաստագրման պետական համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,

ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բնագավառում միջազգային կազմակերպություններին, որոնց անդամ է Կողմերից մեկը, անդամագրվելու և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելու հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների և ստացված գիտատեխնիկական արդյունքների մասին տեղեկության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատորեն օգտագործել համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկությունը, եթե մյուս Կողմը չի նշել դրա գաղտնիության մասին: Այդ տեղեկությունը երրորդ պետությանը կարող է փոխանցել միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրագործումը հանձնարարվում է`

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչությանը,

ՈՒկրաինայում` ՈՒկրաինայի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման պետական կոմիտեին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթներն անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման վարչության և ՈՒկրաինայի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման պետական կոմիտեի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրերով և արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ պետությունների և նրանց կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով` տարբեր մակարդակներով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի կողմից այդ ծանուցումը ստացվելուց 6 ամիս հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մայիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի սեպտեմբերի 9-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
14.05.1996
Համաձայնագիր