Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ԲԱԶՄԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն

 

«30» սեպտեմբերի 1996 թ. թիվ 423

 

Հաստատել 1996 թ. սեպտեմբերի 17-ի «Ձեռնարկությունների միջև փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցման վերաբերյալ» թիվ 17-5/58 պարզաբանումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«17» սեպտեմբերի 1996 թ. թիվ 17-5/58

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն Ո Ւ Մ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ԲԱԶՄԱՔԱՅԼ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետից և նպատակ ունենալով կարգավորել փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցման գործընթացը, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանման կարգով հայտնում է.

1. Փոխադարձ հաշվարկների ժամանակ, այն դեպքում, երբ երկուսից ավելի ձեռնարկություններ իրականացնում են փոխադարձ պարտքերի բազմաքայլ հաշվանցում, մասնակից կողմերն իրենց պարտքերը պետք է համարեն վճարված (մարված)` պարտքի այն նվազագույն գումարի չափով, որն առկա է հաշվանցմանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:

Օրինակ.

Ենթադրենք`

 

«Բ» ձեռնարկությունը պարտք է «Ա» ձեռնարկությանը 4 մլն. դրամ:

 

«Գ» ձեռնարկությունը պարտք է «Բ» ձեռնարկությանը 5,5 մլն. դրամ:

 

«Ա» ձեռնարկությունը պարտք է «Գ» ձեռնարկությանը 3 մլն դրամ:

 

Տվյալ դեպքում փոխադարձ պարտքերի հաշվանցմանը մասնակցող բոլոր կողմերի մասնակցությամբ կազմվում է հաշվանցման ակտ, որի հիման վրա`

«Ա» ձեռնարկությունը մարված է համարում «Բ» ձեռնարկության պարտքը` 3 մլն. դրամի չափով:

«Բ» ձեռնարկությունը մարված է համարում «Գ» ձեռնարկության պարտքը` 3 մլն. դրամի չափով:

«Գ» ձեռնարկությունը մարված է համարում «Ա» ձեռնարկության պարտքը` 3 մլն. դրամի չափով:

Այս դեպքում բոլոր 3 ձեռնարկությունների համար առաջանում է իրացման շրջանառություն` և պարտքի մարում` 3 մլն. դրամի չափով:

2. Այն դեպքում, երբ անհրաժեշտությունից ելնելով, փոխադարձ պարտքերի հաշվանցմանը երկուսից ավելի մասնակցող կողմերից երկու մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ մեկն ընդունում է երրորդ կողմի պարտքը, իսկ մյուսը` վճարումը, ապա երրորդ կողմի մոտ առաջանում է իրացման շրջանառություն, իսկ առաջին երկուսի մոտ իրացման շրջանառություն և պարտքի մարում չի առաջանում:

Օրինակ.

Ենթադրենք`

 

«Բ» ձեռնարկությունը պարտք է «Ա» ձեռնարկությանը 2,5 մլն. դրամ:

 

«Ա» ձեռնարկությունը պարտք է «Գ» ձեռնարկությանը 7 մլն. դրամ:

 

Տվյալ դեպքում փոխադարձ պարտքերի հաշվանցմանը մասնակցող բոլոր կողմերի մասնակցությամբ կազմվում է հաշվանցման ակտ, որի հիման վրա`

«Ա» ձեռնարկությունը մարված է համարում «Բ» ձեռնարկության պարտքը` 2,5 մլն. դրամի չափով:

«Գ» ձեռնարկությունը մարված է համարում «Ա» ձեռնարկության պարտքը` 2,5 մլն. դրամի չափով:

«Բ» ձեռնարկությունը պարտավորվում է իր պարտքը (2,5 մլն դրամ) վճարել «Գ» ձեռնարկությանը:

Այս դեպքում «Գ» ձեռնարկության համար իրացման շրջանառություն չի առաջանում, քանի որ նրա «Ա» դեբիտորը փոխարինվում է «Բ» դեբիտորով, իսկ «Բ» ձեռնարկության կրեդիտորական պարտքը չի համարվում մարված, քանի որ նրա «Ա» կրեդիտորը փոխարինվում է «Գ» կրեդիտորով: Իրացման շրջանառություն (2,5 մլն. դրամի չափով) առաջանում է «Ա» ձեռնարկության համար:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960056

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
30.09.1996
N 423
Հրաման