Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով ուղղակի մշտական կապերի ընդլայնման փոխադարձ ցանկությունից,

կարևոր նշանակություն տալով Կողմերի միջև իրավական տեղեկատվության փոխանակման հարցերին,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը ճանաչում են միջպետական փոխանակման ենթակա, հրապարակման համար բաց նորմատիվ իրավական ակտերի ցանկում /կցվում է/ նշված հարցերով երկկողմ տեղեկատվական փոխանակման անհրաժեշտությունը: Վերը նշված ցանկը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լրացվել:

Կողմերը համաձայնեցին`

միմյանց տեղեկություններ տրամադրել գործող կամ նախկինում գործած նորմատիվ իրավական ակտերի մասին,

փոխադարձաբար տեղեկացնել նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների մասին, փոխանակել նոր ընդունված նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև իրավաբանական գրականություն և, ըստ պայմանավորվածության, նորմատիվ իրավական ակտերի նախագծեր,

համաձայնեցված միջոցառումներ իրականացնել իրավական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման ուղղությամբ,

փոխադարձության հիման վրա` Կողմերի արդարադատության նախարարությունների միջոցով յուրաքանչյուր տարի բաժանորդագրություններ ձևակերպել պաշտոնական իրավաբանական հրատարակությունների վերաբերյալ:

Իրավական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի արդարադատության նախարարությունների կողմից, որոնց վրա դրվում են իրավական տեղեկատվության միջպետական փոխանակման գործառույթները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմին իրավական տեղեկատվություն տրամադրել` պահպանելով միջազգային ստանդարտներով սահմանված հաղորդակցության եղանակները:

Համագործակցության ընթացքում Կողմերից որևէ մեկի ստացած տեղեկատվությունը կարող է երրորդ կողմի փոխանցվել միայն այն Կողմի համաձայնությամբ, որը տրամադրել է այդ տեղեկատվությունը:

Կողմերը անհրաժեշտ են համարում իրավական տեղեկատվություն փոխանակելիս միմյանց տրամադրել տվյալների բազաներ, օրենսդրական ակտեր և դրանց ինստիտուտների դասակարգիչներ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը, օգտագործելով սեփական տեղեկատվական պաշարները, պատասխանատվություն են կրում տեղեկատվական տվյալների ամբողջականության, հավաստիության և դրանց ժամանակին տրամադրման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Իրավական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, բացի իրավական տեղեկատվության փոխանակումից, փոխադարձ պայմանավորվածությամբ կանցկացնեն խորհրդակցություններ, հանդիպումներ, գիտագործնական խորհրդաժողովներ` աշխատանքային փորձի և նորմատիվ իրավական ակտերի կիրառման պրակտիկայի փոխադարձ ուսումնասիրման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի համաձայնությամբ:

Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի միջև վեճերը և տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին ծանուցումների փոխանակման պահից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև 6 ամիս լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր տեղեկացնում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագիրը մեկնաբանելիս տարաձայնությունների դեպքում Կողմերը կղեկավարվեն ռուսերեն տեքստով:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության և Ղրղզստանի

Հանրապետության կառավարության

միջև իրավական տեղեկատվության

փոխանակման մասին Համաձայնագրի

 

ՑԱՆԿ

 

միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի

 

1. Պետական կարգի հիմունքներ

2. Պետական անվտանգություն

3. Պաշտպանություն

4. Պետական ծառայություն

5. Արտաքին քաղաքականություն, միջազգային և արտաքին տնտեսական

հարաբերություններ

6. Վարչական օրենսդրություն

7. Արդարադատություն, դատարան, դատախազություն

8. Հասարակական կարգի պահպանություն

9. Քրեական օրենսդրություն

10. Քրեադատավարական օրենսդրություն

11. Քրեակատարողական օրենսդրություն (ուղղիչ-աշխատանքային օրենսդրություն)

12. Քաղաքացիական և ընտանեկան իրավունք

13. Քաղաքացիադատավարական և տնտեսական օրենսդրություն

14. Աշխատանք և զբաղվածություն

15. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն

16. Ֆինանսներ և վարկ

17. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն

18. Արդյունաբերություն

19. Շինարարական և ճարտարապետական համալիր

20. Գյուղատնտեսություն

21. Առևտուր

22. Տրանսպորտ և կապ

23. Բնակարանային կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային

սպասարկում

24. Կրթություն, գիտություն, մշակույթ

25. Առողջապահություն

26. Հողի, ընդերքի, ջրերի, օդային տարածքի, բուսական, կենդանական աշխարհի

և բնական հարստությունների մասին օրենսդրություն

27. Գեոդեզիա, քարտեզագրություն, հիդրոօդերևութաբանություն

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 18-ից:

 

 

pin
Ղրղզստանի Հանրապետություն
Համաձայնագիր