Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերություններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության ու Խորվաթիայի Հանրապետության միջև հետագա համագործակցությունն ամրապնդելու նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են մուտք գործել Խորվաթիայի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն /90/ օր ժամկետով առանց որևէ մուտքի արտոնագրի:

2. Խորվաթիայի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն /90/ օր ժամկետով առանց որևէ մուտքի արտոնագրի:

 

ՀՈԴՎԱԾԻ 2

 

1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Խորվաթիայի Հանրապետության տարածքում գլխակայան ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, քանի դեռ նրանք կրում են վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել Խորվաթիայի Հանրապետության տարածք առանց որևէ մուտքի արտոնագրի:

2. Խորվաթիայի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ, Հայաստանի Հանրապետության տարածքում գլխակայան ունեցող միջազգային կազմակերպություններում Խորվաթիայի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, քանի դեռ նրանք կրում են վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք առանց որևէ մուտքի արտոնագրի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1-ին և 2-րդ հոդվածներում նշված անձինք կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանակետերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագիրը չի ազդում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն իրավունքի վրա, որը վերաբերում է այն անձանց մուտքը կամ մնալը մերժելուն, որոնց ներկայությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում անցանկալի է:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնել սույն Համաձայնագրի վերոհիշյալ դրույթները լիովին կամ մասամբ` ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջապահության պահպանման և այլ լուրջ պատճառներից:

2. Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին պետք է անհապաղ ծանուցի նման կասեցման և վերջինիս բեկանման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պետք է փոխանակեն վավերական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի նմուշները, ներառյալ դրանց օգտագործման մասին տեղեկությունները, ոչ ուշ, քան դրանց գործածության մեջ մտնելուց երեսուն /30/ օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Պայմանավորվող կողմին դրա մասին ծանուցելուց երեք /3/ ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրում Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ կատարված որևէ լրացում ուժի մեջ է մտնում այդ լրացումը հավաստող համապատասխան Պայմանավորվող կողմերի հայտագրերի փոխանակման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի համապատասխան ազգային օրենսդրությամբ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված բոլոր պահանջները կատարելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից երեսուն /30/ օր հետո:

 

Կատարված է Աթենք քաղաքում 1997 թվականի հունիսի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, խորվաթերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 25-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
16.06.1997
Համաձայնագիր