Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով հարկային օրենսդրության պահպանման հարցերում միջազգային համագործակցության և փոխօգնության կարևորությունից և ցանկանալով այդ նպատակով հնարավորին չափ լայնորեն աջակցել միմյանց,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող տերմինները նշանակում են`

«հարկային օրենսդրություն»` տվյալ Կողմի տարածքում հարկերի տեսակները և դրանց գանձման կարգը սահմանող և հարկային պարտավորությունների առաջացման, փոփոխման և դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավաբանական նորմերի ամբողջություն,

«հարկային օրենսդրության խախտում»` հակաիրավական գործողություն կամ անգործություն, որն արտահայտվում է հարկատուի կողմից բյուջեի հանդեպ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ, որի համար սահմանված է իրավաբանական պատասխանատվություն,

«իրավասու հարկային մարմիններ»`

Հայաստանի Հանրապետության առնչությամբ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն,

ՈՒկրաինայի առնչությամբ` ՈՒկրաինայի պետական հարկային ադմինիստրացիան,

«հարցում անող հարկային ծառայություն»` հարկային հարցերով աջակցության վերաբերյալ հարցում անող Կողմի իրավասու հարկային մարմին (այսուհետ` աջակցության մասին հարցում),

«հարցումը ստացող հարկային ծառայություն»` աջակցության մասին հարցումը ստացող Կողմի իրավասու հարկային մարմին:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Կողմերը հարկային իրավասու մարմինների միջոցով հարկային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով փոխադարձաբար աջակցում են միմյանց`

հարկային օրենսդրության խախտումները կանխելիս և խափանելիս,

իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկային օրենսդրությունը կատարվելու վերաբերյալ տեղեկություն տրամադրելիս,

ազգային հարկային համակարգերի և հարկային օրենսդրության ընթացիկ փոփոխությունների մասին տեղեկություն տրամադրելիս,

հարկային մարմինների աշխատանքն ապահովող համակարգչային համակարգեր ստեղծելիս և գործարկելիս,

հարկ վճարողների և հարկային մարմինների հետ աշխատանքը կազմակերպելիս, ներառյալ հարկային օրենսդրության պահպանման վերահսկողության ապահովման վերաբերյալ մեթոդական ցուցումների մշակումը,

կադրերի ուսուցման և մասնագետների փոխանակման բնագավառում

համատեղ գործողություններ պահանջող այլ հարցերում:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն խոչընդոտում Կողմերի միջև կնքված այլ համաձայնագրերին համապատասխան իրավասու հարկային մարմինների համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Աջակցության մասին հարցումը պետք է ուղարկել գրավոր` կցելով քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Անհետաձգելի դեպքերում աջակցության մասին հարցումը կարող է արվել բանավոր` հետագայում հնարավորինս կարճ ժամկետներում այդ մասին գրավոր հաստատելով:

Աջակցության մասին հարցումը պետք է ընդգրկի`

հարցում անող հարկային ծառայության անվանումը,

հարցում ստացող հարկային ծառայության անվանումը,

հարցապնդման նպատակն ու պատճառը,

հարկ վճարողի անվանումն (անունն) ու հասցեն, որի նկատմամբ արվում է հարցումը,

հարցման էության և դրա հետ կապված իրավաբանական հանգամանքների հակիրճ շարադրանքը` նշելով դիտարկվող ժամանակաշրջանը և հարկի կոնկրետ տեսակները:

Հարցում ստացող հարկային ծառայությունն իրավասու է լրացուցիչ տեղեկություններ պահանջել աջակցության մասին հարցման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Իրավասու հարկային մարմինները միմյանց աջակցում են ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության սահմաններում:

Հարցում անող հարկային ծառայությունը կարող է, իր խնդրանքով, ծանուցվել աջակցության մասին հարցումը կատարելու համար իրականացվող գործողությունների անցկացման ժամանակի և տեղի մասին, իսկ նրա ներկայացուցիչները, լրացուցիչ համաձայնության դեպքում, կարող են ներկա լինել դրանց անցկացմանը:

Եթե աջակցության մասին հարցումը չի կարող կատարվել հարցում ստացող հարկային ծառայության կողմից, նա հարցումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հարցում անող հարկային ծառայությանը` նշելով աջակցությունը մերժելու պատճառները:

Աջակցության մասին հարցումը կարող է մերժվել, եթե դրա կատարումը հակասում է հարցում ստացող Կողմի հարկային օրենսդրությանը կամ վարչարարական պրակտիկային:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Իրավասու հարկային մարմինները աջակցության մասին հարցումով կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են հետևյալ տեղեկությունները`

ձեռնարկությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, ներառյալ գտնվելու վայրի, ենթակայության, սեփականության ձևի և այլնի վերաբերյալ,

իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից պետական և առևտրային բանկերում հաշիվներ բացվելու, ինչպես նաև դրանցում դրամական միջոցների առկայության ու շարժման վերաբերյալ,

տվյալ Կողմի տարածքում իրավաբանական ու ֆիզիկական անձանց ստացած բոլոր տեսակի եկամուտների, հարկերի վճարված գումարների կամ հարկման հետ կապված այլ տեղեկության վերաբերյալ,

սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված այլ հարցերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

Հարցում ստացող հարկային ծառայությունը աջակցության մասին հարցման համաձայն ներկայացնում է նորմատիվ ակտեր, փաստաթղթերի վավերացված պատճեններ և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են հարկային հետաքննություն կատարելու համար:

Փաստաթղթերի և այլ նյութերի բնօրինակները կարող են պահանջվել վավերացված պատճենները հետաքննության համար բավարար չլինելու դեպքում: Փաստաթղթերի և այլ նյութերի փոխանցվող բնօրինակները պետք է վերադարձվեն համաձայնեցված ժամկետներում:

Նյութերը կարող են տրամադրվել համակարգչային տեղեկության տեսքով` լրացուցիչ փոխանցելով այդ նյութերի մեկնաբանման համար անհրաժեշտ օժանդակ տեղեկություն:

Անհրաժեշտության դեպքում մի Կողմի հարկային մարմինները վավերացնում են մյուս Կողմում իրավաբանական ու ֆիզիկական անձանց հարկման համար պահանջվող փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Աջակցության մասին հարցումները, փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները փոխանցվում են իրավասու հարկային մարմինների համաձայնությամբ որոշվող կարգով:

Աջակցությունն իրականացվում է իրավասու հարկային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձանց ուղղակի կապերի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Կոնկրետ հարկ վճարողներին վերաբերող տեղեկությունը համարվում է գաղտնի և ապահովվում է հարցում ստացող հարկային ծառայության ազգային օրենսդրության և պահանջներին համապատասխանող պաշտպանության ռեժիմով:

Ստացած տեղեկությունը Կողմերը կարող են օգտագործել միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների, այդ թվում նաև վարչական կամ դատական քննության համար: Տեղեկությունը կարող է օգտագործվել այլ նպատակների համար միայն հարցում ստացող հարկային ծառայության համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԾԱԽՍԵՐ

 

Իրավասու հարկային մարմիններն իրենց պետության տարածքում կրում են սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր ծախսերը:

Արտակարգ ծախսեր պահանջող հարցումներ ստանալու դեպքում դրանց ֆինանսավորման հարցը քննարկվում է իրավասու հարկային մարմինների փոխադարձ պայմանավորվածությամբ:

Իրավասու հարկային մարմինները, եթե իրենց միջև այլ բան համաձայնեցված չէ, միմյանց կփոխհատուցեն տրամադրված նյութերի թարգմանության հետ կապված ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագող վիճելի հարցերը կարգավորելիս Կողմերը կձգտեն հասնել փոխհամաձայնության:

Անհրաժեշտության դեպքում Կողմերը սույն Համաձայնագրի իրականացման ընթացքի և դրա մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարության գնահատման համար կանցկացնեն խորհրդակցություններ: Այդպիսի խորհրդակցությունների ժամկետները որոշվում են լրացուցիչ:

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը կարող են առանձին հարցերի շուրջ կնքել լրացուցիչ համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման օրվանից և կգործի այնքան ժամանակ, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը մինչև վեց ամիսը լրանալը գրավոր կծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման ժամանակ Պայմանավորվող կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 26-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
22.07.1997
Համաձայնագիր