Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով, որ տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցությունը կայուն ու երկարաժամկետ հիմքով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր և անհրաժեշտ տարր է,

հաշվի առնելով իրենց պետությունների արտադրական ու գիտատեխնոլոգիական ներուժի միջև ձևավորված տեխնոլոգիական փոխադարձ կապերը,

ընդունելով Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսական գործունեության սուբյեկտների ուղղակի արտադրական փոխգործակցության որոշիչ դերը,

ձգտելով ապահովել բարենպաստ պայմաններ ձեռնարկությունների ու ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի պահպանման և փոխշահավետ զարգացման համար,

հենվելով երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակի վրա,

ղեկավարվելով անշեղ տնտեսական աճի ապահովման, նյութական ու մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների, ճյուղային և միջճյուղային համալիրների միջև կոոպերացիայի իրականացմանը և զարգացմանը` դրանց ուղղակի արտադրական կապերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն արտադրության միջազգային մասնագիտացման և կոոպերացման զարգացման, դրանց իրականացման համար պայմանների ապահովման, արդյունաբերության ճյուղերում առաջնայնությունների որոշման, համատեղ նախագծերի և ծրագրերի մշակմանն ու իրագործմանն աջակցելու, արտադրության, ներառյալ պաշտպանական ճյուղերի կոնվերսիայի ոլորտը, համակարգման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ,

կոոպերացիայի շրջանակներում ապրանքների մատակարարման ներքո հասկացվում են տեխնոլոգիապես փոխկապակցված և վերջնական արտադրանքի համատեղ պատրաստման համար անհրաժեշտ հումքի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, մթերումների, կիսաֆաբրիկատների, համալրող և ճյուղային ու միջճյուղային նշանակության այլ արտադրանքի մատակարարումներ,

ծառայությունների մատուցման ներքո հասկացվում են նախագծային, վերանորոգման աշխատանքներ, տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական գործողությունները,

ապրանքների վերամշակման մաքսային ռեժիմների շրջանակներում մատակարարումների ներքո հասկացվում են ապրանքների մատակարարումներ` Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերն արտադրական կոոպերացիայի և ուղղակի կապերի հիմնական օղակ են համարում պայմանագրերը /կոնտրակտները/, որոնք կնքվում են տնտեսական գործունեության սուբյեկտների կողմից` համապատասխան ճյուղային ու միջճյուղային համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերն առաջնային են համարում արտադրական կոոպերացիայի վերաբերյալ ճյուղային և միջճյուղային համաձայնագրերի կնքումը հետևյալ ճյուղերում`

վառելիքաէներգետիկ համալիր,

մետալուրգիական, քիմիական, նավթաքիմիական արդյունաբերություն,

մեքենաշինական ու պաշտպանական արդյունաբերություն,

թեթև արդյունաբերություն,

տրանսպորտ,

բժշկական և դեղագործական արդյունաբերություն,

գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Արտադրական կոոպերացիայի մասին ճյուղային և միջճյուղային համաձայնագրերում կսահմանվեն կոոպերացիային մասնակցող և արտադրանքի արտադրության /ծառայությունների մատուցման/ մասնագիտացումը պահպանող ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկերը, ինչպես նաև արտադրանքի կոոպերացված մատակարարումների /ծառայությունների մատուցման/ անվանացանկը և ծավալները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չկիրառել արտահանման/ներմուծման կապակցությամբ գանձվող մաքսատուրքեր, հարկեր ու ակցիզներ և քանակական սահմանափակումներ կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքների /ծառայությունների մատուցման/ նկատմամբ` ճյուղային և միջճյուղային համաձայնագրերի անվանացանկերին և միջճյուղային համաձայնագրերին համաձայն և վերամշակման մաքսային ռեժիմների շրջանակներում:

Կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող նշված ապրանքների /մատուցվող ծառայությունների/ մաքսային ձևակերպման համար տուրքերը գանձվում են ընդհանուր հիմունքներով` Պայմանավորվող կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Արտադրական կոոպերացիայի մասին ճյուղային և միջճյուղային համաձայնագրերը կիրագործվեն դրանց հիման վրա, Պայմանավորվող կողմերի ձեռնարկությունների միջև պայմանագրերի /կոնտրակտների/ կնքման միջոցով, որոնք հիմք են հանդիսանում արտադրանքի մաքսային ձևակերպման և Պայմանավորվող կողմերի մաքսային սահմանից բաց թողնելու համար:

Արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող արտադրանքի /ծառայությունների/ հայտարարագրումը և հաշվառումն իրականացվում են Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից` իրենց օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ առանց այն Պայմանավորվող կողմի լիազորված մարմնի համապատասխան նախնական գրավոր համաձայնության, որի տարածքից արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվել են ապրանքները:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը արտադրական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով հետևողական աշխատանք կտանեն տնտեսական գործունեության սուբյեկտների նկատմամբ իրենց երկրների ազգային օրենսդրության նորմերը համակարգելու և մերձեցնելու ուղղությամբ` ձեռնարկությունների և ճյուղերի կոոպերացիոն կապերի կարգավորման մասով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ դեպքերում կհամաձայնեցնեն գիտատար արտադրություններում և արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերում կոոպերացիայի զարգացումը, ինչպես նաև ներմուծմանը փոխարինող արտադրանքի թողարկումը խթանող վարկերի և ներդրումների տրամադրման պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կազմակերպում են ներքոհիշյալ խնդիրների համատեղ մշակումը` հանձնարարելով դրանց լուծումը շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին.

մարկետինգային, լիզինգային հետազոտությունների կատարում և ցուցահանդեսների կազմակերպում, ծառայությունների մատուցում,

իրենց երկրների միջև գործընկերներ փնտրելուն, պայմանագրեր /կոնտրակտներ/ նախապատրաստելուն, կնքելուն ու կատարելուն աջակցությունն ապահովող ժամանակակից տեղեկատվական հաղորդակցությունների զարգացում,

մասնագետների պատրաստման համատեղ միջոցառումների իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Համաձայնագիրն ուժը կորցնում է Պայմանավորվող կողմի կողմից` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Պայմանավորվող կողմի գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից վեց ամիս հետո:

 

Կատարված է Կիև քաղաքում 1997 թվականի հուլիսի 22-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակների համար ռուսերեն տեքստն ունի առավելություն:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
Համաձայնագիր