Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունգարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

առաջնորդվելով բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելու, տնտեսական, առևտրական, գիտատեխնիկական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցությունը ամրապնդելու ցանկությամբ,

ցանկանալով նպաստել երկու երկրների` դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների փոխայցելություններին,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, կարող են մուտք գործել, դուրս գալ միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով, անցնել տարանցմամբ և ժամանակավորապես գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի` սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններով: Պայմանավորվող կողմերի տարածքներում առանց մուտքի արտոնագրի գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի մուտք գործելու պահից երեսուն օրը:

2. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի` սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիները մտադիր են գտնվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում երեսուն օրից ավելի, ապա այդ պետության, որի քաղաքացիներ են հանդիսանում այդ անձինք, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության գրավոր դիմումի համաձայն` մյուս Պայմանավորվող կողմի արտաքին գործերի նախարարությունը կարող է քաղաքացիների գտնվելու ժամկետը երկարաձգել մինչև 90 օր` երկիր մուտք գործելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի այն քաղաքացիները, որոնք ունեն վավերական դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության աշխատակիցներ, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, իրենց ծառայողական գործունեության ամբողջ ընթացքում գտնվել ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներից օգտվում են նաև երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում Պայմանավորվող կողմերից մեկի ներկայացուցիչ կամ ծառայում են նման միջազգային կազմակերպություններում և ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր:

3. Առաջին և երկրորդ կետերում հիշատակված անձանց ծառայողական գործունեության ամբողջ ընթացքում նրանց ընտանիքների անդամներն օգտվում են առաջին կետում նշված իրավունքներից, եթե նրանք ունեն հայկական կամ հունգարական դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, և եթե նրանց երեխաները գրանցված են ծնողների դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում պարտավոր են ենթարկվել այդ Կողմի գործող օրենքներին և օրենսդրական մյուս ակտերի պահանջներին:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մերժել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն մուտք գործել իր տարածք կամ այնտեղ նրա գտնվելու ժամկետը կրճատել` առանց իր որոշումը մեկնաբանելու:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և հասարակական առողջության շահերից ելնելով, կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը:

Նման միջոցներ ձեռնարկող Պայմանավորվող կողմը անհապաղ, սակայն 24 ժամից ոչ ուշ, դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին այդ միջոցների ձեռնարկման և, համապատասխանաբար, դրանց վերացման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերի արտաքին գործերի նախարարությունները Համաձայնագրի ստորագրումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց տասնհինգ օր առաջ, դիվանագիտական ուղիներով փոխանակում են գործող անձնագրերի նմուշները, որոնց վրա տարածվում է Համաձայնագրի գործողությունը, ինչպես նաև նոր անձնագրերի ընդունումից ոչ ուշ, քան երեսուն օր առաջ միմյանց փոխանցում են այդ անձնագրերի նմուշները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը ունի դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ճամփորդության փաստաթղթի կորչելու կամ գործածության համար ոչ պիտանի դառնալու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմի արտաքին գործերի նախարարությանը:

2. Այն պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կողմից, որի քաղաքացի է հանդիսանում տվյալ անձը, տրվում է ճանապարհորդության նոր փաստաթուղթ` առաջին կետում նշված` կորած կամ գործածության համար ոչ պիտանի ճամփորդության փաստաթղթի փոխարեն: Նշված ճամփորդական փաստաթղթերով մեկնելը թույլատրվում է ընդունող Կողմի արտաքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնք ուժի մեջ կմտնեն 8-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված կարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի կիրառման ընթացքում վեճեր կամ տարաձայնություններ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը դրանք կարգավորում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի փոխադարձաբար ծանուցման օրվանից հաշված երեսուներորդ օրը:

2. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Պայմանավորվող կողմի ծանուցումը ստանալուց հետո վաթսուներորդ օրը:

3. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են համարվում 1978 թվականի նոյեմբերի 24-ին Բուդապեշտում ստորագրված «Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների պայմանների մասին» Համաձայնագիրը և դրա լրացուցիչ ակտերը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի մարտի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունգարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կիրառվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
Հունգարիայի Հանրապետություն
24.03.1998
Համաձայնագիր