Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ա ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Արգենտինյան Հանրապետության առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով իրենց երկրների միջև առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման անհրաժեշտությունից,

նպատակ ունենալով նպաստելու երկու երկրների բնակչության առողջական վիճակի բարելավմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան, կնպաստեն միմյանց երկրների միջև առողջապահության բնագավառում ուղղակի համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն համագործակցության շրջանակներում Կողմերը պայմանավորվում են համագործակցել` նպատակ ունենալով.

ա) կատարել մասնագիտական փորձի, առողջապահության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների փոխանակումներ,

բ) առողջապահության բնագավառում կազմակերպել համատեղ միջոցառումներ, խրախուսել փորձի և գիտելիքների փոխանակումը բժշկական տեխնոլոգիաների ասպարեզում,

գ) կատարել փորձի փոխանակում բժշկական սպասարկման ձևերի, մեթոդաբանության, բժշկական կադրերի պատրաստման ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Բժշկագիտության և բժշկական տեխնոլոգիաների այս կամ այն ճյուղում խորհրդատվություններ կատարելու նպատակով Կողմերը կկազմակերպեն փորձագետների, մասնագետների փոխադարձ այցելություններ:

2. Երկուստեք համագործակցության առաջնահերթ օղակներ կդիտվեն հետևյալ ուղղությունները.

ա) երկու երկրների առողջապահության կազմակերպման մոդելների ուսումնասիրություն,

բ) առողջապահության ֆինանսավորում,

գ) բուժօգնության մակարդակի բարելավում,

դ) սոցիալական նշանակություն ունեցող պաթոլոգիաների կանխում,

ե) դեղորայքի, սննդամթերքի, բժշկական տեխնոլոգիայի, արյան և հեմոնյութերի սանիտարական վերահսկում,

զ) օրգանների փոխպատվաստում,

է) բուժական կադրերի պատրաստում,

ը) առողջապահության բնագավառում տեղեկատվական համակարգում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը սույն Համաձայնագրի կատարման ապահովմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով իրենց հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն համատեղ համակարգող հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Երևանում և Բուենոս Այրեսում:

Կողմերը համաձայնում են նշանակել մեկ գործադիր քարտուղար, որը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակամիջոցում կզբաղվի ընթացիկ գործերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ, լրացումներ և ճշտումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրություններով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց ծանուցելու օրվանից և կգործի 5 տարի ժամկետով:

Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 28-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
30.06.1998
Համաձայնագիր