Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով 1995 թվականի ապրիլի 10-ի` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության մասին Պայմանագրի վրա,

կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարում երկու պետությունների համագործակցության զարգացմանը և քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման փոխադարձ ցանկությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերն իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա և կիրառվող միջազգային նորմերին ու համաձայնագրերին համապատասխան, որոնց մասնակից են երկու պետությունները, ինչպես նաև իրենց պետություններում գործող օրենսդրությունների հիման վրա և իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են, օգնում միմյանց հետևյալ բնագավառներում`

ա) պայքար միջազգային ահաբեկչության դեմ,

բ) պայքար կազմակերպված հանցավորության դեմ,

գ) պայքար թմրամիջոցների անօրինական շրջանառության և հոգեներգործող նյութերի ապօրինի վաճառքի դեմ,

դ) պայքար անօրինական խոշոր ֆինանսական գործառնությունների, փողերի «լվացման», արվեստի գործերի, թանկարժեք քարերի, մետաղների և այլ արժեքների մաքսանենգության դեմ,

ե) պայքար զենքի, զինամթերքի, պայթուցիկ ու թունավոր նյութերի հետ կապված անօրինական գործողությունների, ստրատեգիական նշանակություն ունեցող և արտահանման համար արգելված հումքի ներմուծման և արտահանման դեմ,

զ) երկու պետությունների տարածքում հանցագործություններ կատարած կամ կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ նույնականացման և հետախուզական գործողությունների ոլորտում:

2. Կողմերը փորձ և տեղեկություն են փոխանակում գործունեության հետևյալ բնագավառներում`

ա) հատուկ կարևորության պետական օբյեկտների անվտանգության ապահովում,

բ) երկու պետությունների տարածքներում միջազգային խոշոր միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանում,

գ) միջազգային տրանսպորտում և կապի օբյեկտներում հանցագործությունների դեմ պայքար,

դ) անձնագրային ռեժիմի խախտումներ,

ե) ոստիկանության (միլիցիայի) ուժերի գիտատեխնիկական ապահովում,

զ) հակահրդեհային գործունեություն,

է) կառավարչական գործունեություն և վարչական փորձ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Երկու Կողմերի միջև համագործակցությունն իրականացվում է`

ա) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված բոլոր բնագավառներում տեղեկության փոխանակման և հարցումների կատարման միջոցով,

բ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ միջոցառումների և համակարգված գործողությունների իրականացման միջոցով,

գ) հատուկ տեխնիկայի և սարքավորումների նմուշների փոխանակման միջոցով,

դ) կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցերով օգնություն ցուցաբերելու միջոցով:

2. Փոխանակման արդյունքում ստացված տեղեկությունը, ինչպես նաև դրա նյութական կրողները չեն կարող հանձնվել երրորդ կողմի առանց այն տրամադրող Կողմի նախնական համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հարցման բավարարումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը և անվտանգությանը կամ հակասում է իր պետության օրենսդրության հիմնական սկզբունքներին: Նման որոշում ընդունելու դեպքում հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է մերժման պատճառների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մյուս Կողմի հաղորդած տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու համար, եթե այդ տեղեկությունները կրում են փակ բնույթ, կամ եթե հաղորդող Կողմն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երկու նախարարությունների առանձին ծառայությունները համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարող են սույն Համաձայնագրի շրջանակներում անմիջական կապեր հաստատել համագործակցության մասին արձանագրություններ ստորագրելու միջոցով.

հայկական կողմից` ՀՀ ՆԳ և ԱԱՆ կենտրոնական ծառայությունները,

բուլղարական կողմից` ՆԳՆ ազգային ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համագործակցությունն իրականացնելիս Կողմերն օգտագործում են հայերենը, բուլղարերենը և ռուսերենը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պատվիրակությունների և աշխատանքային խմբերի փոխանակման դեպքում ընդունող Կողմն իր վրա է վերցնում նրանց կեցության ծախսերը, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում այլ բան պայմանավորված չէ: Միջազգային տրանսպորտի հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում ուղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրություններով:

Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում 9-րդ հոդվածում նշված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ հայտագրերի ստացման օրվանից, որոնցով Կողմերը տեղեկացնում են միմյանց, որ կատարված են այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը: Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամանակով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետով, եթե այլ առաջարկ չի ստացվել:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել շահագրգիռ Կողմի` մյուս Կողմին նման մտադրության մասին դիվանագիտական ուղիներով տեղյակ պահելու օրվանից 3 ամիս անց:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1998 թվականի հուլիսի 8-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարընթերցման դեպքում վավերական է համարվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 20-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
08.07.1998
Համաձայնագիր