Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի և տեխնիկական վերահսկողության պետական բյուրոն, այսուհետ` Կողմեր,

առևտրական և տնտեսական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

ձգտելով զարգացնել համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում, ընդ որում, ելնելով միջազգային կազմակերպությունների ընդունած սկզբունքներից և նորմերից,

գիտակցելով դրանց նշանակությունը մարդու կյանքի և առողջության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման գործում,

ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով,

երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքների կատարման ժամանակ` լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման ապահովում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը և առևտրում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանը աջակցելու համար,

չափման միջոցների պետական փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման, ստուգաչափման, չափագիտական ատեստավորման և ստուգաճշտման փոխադարձաբար ճանաչման ուղղությամբ աշխատանքների կատարում,

ֆիզիկական մեծությունների միավորների պետական չափանմուշների և օրինակելի չափման միջոցների փոխադարձաբար ստեղծման, կատարելագործման և բաղդատման, նյութերի և տարրերի ստանդարտ օրինակների մշակման և արտադրության ուղղությամբ աշխատանքների կատարում,

սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման, որակի ապահովման համակարգերի սերտիֆիկացման և արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների փոխադարձաբար ճանաչման ուղղությամբ աշխատանքների կատարում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայնության եկան այն նորմատիվ փաստաթղթերի, տեղեկության, պարբերականների փոխանակման վերաբերյալ, որոնք հրատարակվել են ստանդարտացման ազգային մարմինների կողմից.

ազգային ստանդարտների քարտագրացուցակներ, առանձին ազգային ստանդարտներ, նորմեր և կանոններ (ընթացակարգեր),

ընդհանուր տեղեկատվություն և հրատարակություններ սերտիֆիկացման, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման գծով, պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկեր,

տեղեկություն և նյութեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում մասնագետների ուսուցման և որակավորման բարձրացման ծրագրերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համաձայնության եկան ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում փորձի ուսումնասիրման, խորհրդակցությունների անցկացման և մասնագետների պատրաստման համար մասնագետների և դասախոսների պատվիրակությունների փոխանակման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կապահովեն սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը, եթե տրամադրող Կողմը նշի դրանց գաղտնի բնույթի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կփոխգործակցեն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գծով տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում` ցուցաբերելով փոխադարձ աջակցություն այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին մասնակցելու կամ անդամակցելու հարցում, որոնց անդամակցում է Կողմերից մեկը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են Կողմերի միջև կնքված համաձայնագրերով և (կամ) արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն տարբեր մակարդակներով` փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում երրորդ երկրների հետ նախկինում կնքած այլ համաձայնագրերի գործողությունները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ֆինանսական համագործակցությունը կիրականացվի Կողմերի պայմանավորվածության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցման օրվանից:

Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան համապատասխան հնգամյա ժամանակաշրջանի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա դադարեցման մասին:

Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` գրավոր ծանուցելով մյուս Կողմին իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի կողմից ստացվելուց 6 ամիս հետո:

 

Կատարված է Ժնև քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 25-ից:

 

 

pin
ՉԺՀ
15.09.1998
Համաձայնագիր