Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 1997 թվականի հոկտեմբերի 20-ի` Երևանում ստորագրված Պայմանագրի հիմնադրույթները,

առաջնորդվելով երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ցանկությամբ,

ձգտելով զարգացնել և խորացնել համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրին, ինչպես նաև իրենց երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կնպաստեն երկու երկրների միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկու երկրների բարձրագույն կրթական և գիտահետազոտական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և զարգացմանը` այդ հաստատությունների միջև կնքված երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն գիտնականների, դասախոսների և ուսանողների փոխայցելությունները` իրենց գիտական և ուսումնական հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց ծանոթացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Գիտական համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով Պայմանավորվող կողմերը կդյուրացնեն հետազոտական ծրագրերի և նախագծերի համատեղ մշակումն ու իրագործումը, դրանց արդյունքների, գիտական և ուսումնական տեղեկատվության փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կրթաթոշակներ կտրամադրեն իրենց երկրների բարձրագույն ուսումնական և գիտական հաստատություններում ուսումնառության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը բանակցություններ կվարեն իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան շնորհված գիտական աստիճանները և ակադեմիական կոչումները փոխադարձ հավասարազոր ճանաչելու հարցերի շուրջ և այդ նպատակով կկնքեն համապատասխան համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն մյուս երկրի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և ուսուցմանը իրենց ուսումնական հաստատություններում, կաջակցեն մասնագետների, ուսումնամեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն միմյանց համագործակցությանը` կրթությանն ու գիտությանը առնչվող միջազգային կազմակերպությունների գործունեության շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Լիբանանում հայագիտության զարգացման նպատակով Կողմերը միջոցներ կձեռնարկեն Լիբանանի համալսարաններից մեկում հայագիտական ֆակուլտետի հիմնադրման համար և կնպաստեն նրա գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Երկու երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան և փոխհամաձայնեցված պայմաններով Պայմանավորվող կողմերը իրենց երկրներում կդյուրացնեն, համապատասխանաբար, մյուս Կողմի կրթական և գիտական հաստատությունների մասնաճյուղերի կազմակերպումն ու գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կրթության և գիտության բնագավառներում երիտասարդության միջև կապերի սերտացման և ամրապնդման նպատակով Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների ուսանողական կազմակերպությունների և երիտասարդ գիտնականների միջև համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Պայմանավորվող կողմերը կմշակեն և կիրագործեն համապատասխան գործնական ծրագրեր: Սույն ծրագրերը կարող են լինել ամենամյա կամ ընդգրկել ավելի տևական ժամկետ: Ծրագրերը կկիրառվեն Պայմանավորվող կողմերի լիազոր անձանց կողմից ստորագրվելու պահից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրությունները կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերի միջև ծագած ցանկացած վեճ` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, կլուծվի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց իրազեկ դարձնելու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով:

Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս հինգ տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում դրանով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 6-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
16.09.1998
Համաձայնագիր