Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի գործադիր իշխանությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ճանաչման և նոստրիֆիկացման, գիտական աստիճանների համադրելիության սկզբունքների մասին պայմանավորվածություններով,

ձգտելով պահպանել և զարգացնել գիտական կապերը,

հաստատելով բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցությունը շարունակելու ձգտումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերն անցկացնում են փոխադարձ խորհրդակցություններ ատեստավորման համակարգերի զարգացման սեփական հիմնադրույթները և բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորմանը ներկայացվող պահանջները մշակելիս:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են գիտաշխատողների մասնագիտությունների սեփական ցանկերի /անվանացանկերի/ մշակման և իրենց պետությունների տարածքում գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների ցանցերի ձևավորման մասին:

Կողմերը ապահովում են Կողմերի բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերում ապահովում են գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող հիմնական պահանջների համադրելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում`

- ստեղծելով համարժեք պայմաններ մի Կողմի հայցորդների ատենախոսությունները մյուս Կողմի պետության տարածքում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհուրդներում պաշտպանելու համար,

- ժամանակին փոխադարձաբար տեղեկացնելով Կողմերի բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերում փոփոխությունների, այդ կադրերի ատեստավորման հարցերի վերաբերյալ համապատասխան նորմատիվ ակտերի և այլ նյութերի փոխանակման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ատենախոսությունների փորձաքննության որակը բարձրացնելու նպատակով Կողմերից յուրաքանչյուրն աջակցում է`

- մյուս Կողմի պետության գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների աշխատանքում իր պետության առաջատար գիտնականների և մասնագետների մասնակցությանը, նաև որպես ընդդիմախոսներ ատենախոսության պաշտպանության ժամանակ,

- իր պետության գիտական աստիճաններ շնորհող խորհուրդներում պաշտպանված ատենախոսությունների լրացուցիչ փորձաքննության անցկացմանը մյուս Կողմի պետության գիտական աստիճաններ շնորհող խորհուրդներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն իրենց պետությունների տարածքում ճանաչում են մյուս Կողմի համապատասխան պետական մարմնի տված գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերը:

Գիտական աստիճանների շնորհման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումը չի հանգեցնում անպայմանորեն դրանց տերերի նկատմամբ այն իրավունքների տարածումը, որոնք սահմանված են Կողմերի կողմից իրենց պետությունների տարածքում ազգային պետական որակավորման փաստաթղթերի հայցորդների համար:

Գիտական աստիճանների մասին պետական նմուշի որակավորման փաստաթղթերի համադրելիությունը (համարժեքությունը) սահմանվում է դրանց տերերի վերաատեստավորման ընթացքում` Կողմերի օրենսդրություններին համապատասխան:

Վերաատեստավորումն անցկացնում է այն պետության ատեստավորման պետական մարմինը, որի քաղաքացին է հայցորդը կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն անցկացնում են անհրաժեշտ համատեղ միջոցառումներ` բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման գործընթացի կառավարման փորձի փոխանակման նպատակով` ուղղված դրա կատարելագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մասնակցությունը սույն Համաձայնագրին չի սահմանափակում Կողմերի իրավունքը օգտագործելու բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման բնագավառում համագործակցության այլ ձևեր և չի խոչընդոտում Կողմերի գիտական և գիտամանկավարժական կադրերի ատեստավորման պետական համակարգերի անկախ գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի հիման վրա իրավասու մարմիններ են հանդիսանում`

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովը,

Վրաստանի համար` Վրաստանի գիտնական փորձագետների խորհուրդը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ Կողմերի իրավասու մարմինները կարող են ստորագրել լրացուցիչ համաձայնագրեր և արձանագրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրից բխող կամ դրա իրականացման հետ կապված հարցերի առնչությամբ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ դրանց վերացման կարգը համաձայնեցնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Այդ արձանագրությունները հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից, գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից ոչ մեկը, նշված ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կատարման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 14-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
20.11.1998
Համաձայնագիր