Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով ակտիվացնել գործողությունները մաքսանենգության և զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի առևտրի կանխման, քննման և խափանման գործում,

ձգտելով այդ բնագավառում զարգացնել համագործակցություն,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը, ղեկավարվելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով, Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան և սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մաքսանենգությունը և մաքսային կանոնների խախտումը, ինչպես նաև զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու, քննելու և խափանելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված բեռնային ու ուղևորային հաղորդակցությունում ու փոստային փոխանակման մեջ մաքսային հսկողության արագացմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռի, փոստային առաքումների, արժույթի, այլ վճարամիջոցների և արժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և տարանցման կանխմանը` Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսական և այլ շահերը հնարավոր վնասից զերծ պահելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցում են միմյանց հետ իրենց իրավասության շրջանակներում և, պահպանելով ազգային օրենսդրությունը, կփոխանակեն.

ա) տեղեկություններ գործող մաքսային օրենսդրության մասին,

բ) տեղեկություններ մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդների, ինչպես նաև մաքսանենգության և զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի առևտրի կանխման, քննման և խափանման նպատակով գործողությունների ակտիվացման մասին,

գ) հսկողության տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցրած շների օգտագործման փորձ,

դ) զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցման նպատակով մասնագետներ,

ե) մաքսանենգության և զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով գիտական հրապարակումներ և ուսումնական ձեռնարկներ,

զ) տեղեկություններ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների և արտադրության վայրերի, դրանց ապօրինի տեղափոխման երթուղիների ու թաքցնելու միջոցների մասին,

է) տեղեկություններ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,

ը) տեղեկություններ տարբեր երկրներում և տարածաշրջաններում զենքի և թմրամիջոցների գների փոփոխման մասին,

թ) տեղեկություններ ելակետային քիմիկատների մասին, որոնք օգտագործվում են թմրամիջոցների սինթեզման համար,

ժ) ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագմամբ թմրամիջոցների նմուշներ,

ժա) տեղեկություններ զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի տեղափոխման երթուղիների և դրանք թաքցնելու եղանակների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի հարցմամբ, տրամադրում է օպերատիվ տվյալներ`

ա) մաքսանենգությամբ կամ զենքի, թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի առևտրով զբաղվող կամ այդ գործում կասկածվող անձանց մասին,

բ) տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների մասին, որոնք օգտագործվում են մաքսանենգ առարկաների փոխադրման համար,

գ) մաքսանենգ առարկաների հայտնաբերման և մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք թմրամիջոցների ապօրինի տեղափոխման փաստերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերի տրամադրած ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեղեկությունները կհամարվեն գաղտնի և կօգտագործվեն միայն սույն Համաձայնագրի կատարման նպատակով:

Պայմանավորվող կողմերը, առանց մյուս Պայմանավորվող կողմի համաձայնության, այլ գերատեսչություններին և զանգվածային լրատվության միջոցներին չեն տրամադրի սույն Համաձայնագրին համապատասխան ստացած տեղեկությունները, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի շահերին կամ Պայմանավորվող կողմերի համատեղ գործողությունների շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի հարցումը մյուս Պայմանավորվող կողմին (սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան) կարող է վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը, ապա դիմումը կարող է մերժվել` նշելով հիմքերն ու շարժառիթները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ մաքսային ծառայությունները անհրաժեշտության դեպքերում օգտագործում են թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի վերահսկելի մատակարարման մեթոդը` դրանց ապօրինի շրջանառությանն առնչվող անձանց բացահայտելու նպատակով:

Վերահսկելի մատակարարման մեթոդի կիրառման մասին որոշումները Պայմանավորվող կողմերն ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին և կարող են, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնել Պայմանավորվող կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շահագրգռված է մյուս Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձի` մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման փաստով որպես վկա կամ փորձագետ մասնակցությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու մյուս Պայմանավորվող կողմին համապատասխան հարցումով:

Այդ հարցման բավարարումը կանոնակարգվում է սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով:

Պայմանավորվող կողմերից մեկի պաշտոնատար անձինք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունների փաստաթղթային հաստատում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերի համաձայնեցմամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պայմանավորվող կողմերի միջև գրագրությունը կիրականացվի ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը հրաժարվում են սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերի հատուցման պահանջներից, բացառությամբ մասնագետների այցելության հետ կապված ծախսերի:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի պետությունների` միջազգային այլ պայմանագրերին համապատասխան ընդունած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց Համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովող անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցելու օրվանից և կգործի 5 տարվա ընթացքում, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման անհրաժեշտության դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 8-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր