Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ Ե ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտը, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով`

վիճակագրական դիտարկումների համակարգերի, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների, ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների փոխանակում,

վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,

պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, հաղորդագրությունների և ակնարկների փոխանակում,

հայելային վիճակագրության ներդրում և ըստ «Հարմոնիզացված համակարգի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային դասակարգչի» չորսանիշ կոդերի ապրանքների և ծառայությունների արտահանում և ներմուծման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

վիճակագրական պրակտիկայում ազգային հաշիվների և միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկության փոխանակում,

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում,

սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի և տարադրամի գնողունակության համարժեքության միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով /եռամսյակային և տարեկան/,

բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում,

տնտեսվարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում,

փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցով,

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում,

վիճակագրական տեղեկության տարածում, անհրաժեշտության դեպքում, համատեղ ձեռնարկությունների ստեղծում,

վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության և փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:

Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տեղեկության փոխանակումը սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տնտեսավիճակագրական տեղեկության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում` ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տնտեսավիճակագրական տեղեկության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համագործակցությունը կիրականացնեն պետական վիճակագրության մարմինների մակարդակով և կօժանդակեն տարածքային մակարդակով համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման ստացման պահից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա եռամսյա ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը հերթական ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուսին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
01.12.1999
Համաձայնագիր