Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով 1993 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի զարգացման ընդհանուր պայմանների և աջակցման մեխանիզմի մասին» Համաձայնագրով նախատեսված սկզբունքներով,

կարևորելով տնտեսական համագործակցության հետագա զարգացումը` ի շահ երկու պետությունների,

ձգտելով կոոպերացիայի հիման վրա ապահովել բարենպաստ պայմաններ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման և կատարելագործման համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կաջակցեն ձեռնարկությունների միջև, անկախ սեփականության ձևերից, ուղիղ արտադրական կապերի և իրենց մասնագիտացման հիման վրա արտադրական կոոպերացիայի իրականացմանն ու զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է համատեղ միջպետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների (ծառայությունների) առանձին տեսակների մատակարարման, ինչպես նաև, Կողմերի համաձայնությամբ, կարևորագույն հատուկ լրակազմող հանգույցների և սպառող պետությունում չարտադրվող ու վերջնական արտադրանքի պատրաստման համար օգտագործվող որոշ տեսակի արտադրանքի նկատմամբ:

Կոոպերացված մատակարարումների անվանացանկը և ծավալները, ինչպես նաև տվյալ մատակարարումները իրականացնող տնտեսավարող սուբյեկտները որոշվում են համապատասխան տարվա համար Կողմերի միջև ստորագրվող արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Արտադրական կոոպերացիայով մատակարարվող և Կողմերի միջև ստորագրվող ամենամյա արձանագրություններում ընդգրկվող ապրանքները (ծառայությունները) չեն հարկվելու ավելացված արժեքի և ակցիզային հարկերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Երկու պետությունների նախարարությունները և գերատեսչությունները անհրաժեշտության դեպքում կարող են կնքել երկկողմ ճյուղային համաձայնագրեր` նշելով արտադրության մասնագիտացումը պահպանող կազմակերպությունների անունները, արտադրական կոոպերացիայի շրջանակներում Կողմերի միջև ստորագրվող ամենամյա արձանագրությունների անվանացանկում և ծավալներում չընդգրկված ապրանքների (ծառայությունների) մատակարարման մասին, որոնք ենթակա են հարկման ավելացված արժեքի և ակցիզային հարկերով` համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունների:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների (ծառայությունների) մատակարարումները իրականացվում են հայկական և ռուսաստանյան տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևերից) միջև պայմանագրերի (գործարքների) հիման վրա` կիրառելով պայմանագրային գներով փոխհաշվարկները:

Պայմանագրերի (գործարքների) կատարման պատասխանատվությունը կրում են դրանք կնքող տնտեսավարող սուբյեկտները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում արտադրական կոոպերացիայով առաքվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ, եթե Կողմերը չպայմանավորվեն այլ բանի մասին: Տվյալ դեպքում այդպիսի պայմանավորվածությունը կգրանցվի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված արձանագրություններում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են Կողմերի գրավոր համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները, որոնց մասնակիցներ են նրանք:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա 3 տարիների համար, եթե Կողմերից մեկը ոչ պակաս, քան 6 ամիս առաջ մինչև համապատասխան ժամկետի ավարտը մյուս Կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
07.12.1999
Համաձայնագիր