Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի նախարարների կաբինետը, այսուհետ` Կողմեր,

երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով,

ղեկավարվելով երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը կարգավորելու ցանկությամբ,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Մի Կողմի պետության քաղաքացիները, անկախ մշտական բնակության վայրից, կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում առանց վիզաների` այդ պետությունում գործող կեցության և գրանցման կանոնների պահպանմամբ, սույն Համաձայնագրի Հավելվածում նշված փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում կորցրել են սույն Համաձայնագրի Հավելվածում նշված փաստաթղթերը, պետք է անհապաղ տեղյակ պահեն գտնվելու վայրի պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթի կորուստը հաստատող տեղեկանք:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց համապատասխան Կողմի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները կտրամադրեն իրենց քաղաքացիության պետություն վերադառնալու համար վավերական փաստաթուղթ: Նման անձանց ելքը գտնվելու վայրի պետության տարածքից կարող է իրականացվել առանց լրացուցիչ թույլատրող գրառումների:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մի Կողմի պետության քաղաքացիները, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագրի գործողությունը, մուտք են գործում, դուրս գալիս, տարանցմամբ անցնում են մյուս Կողմի պետության տարածքով միջազգային հաղորդակցության համար բաց անցման սահմանային կետերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կողմերը մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն սույն Համաձայնագրի Հավելվածում նշված փաստաթղթերի նմուշները:

2. Նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ սույն Համաձայնագրի Հավելվածում նշված գործող փաստաթղթերի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում Կողմերը ոչ ուշ, քան նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելուց կամ գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց երեսուն (30) օր առաջ դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն այդ մասին և կփոխանակեն նոր կամ փոփոխված փաստաթղթերի նմուշները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց նախապես կտեղեկացնեն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցների ընդունման կամ վերացման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կիրառման արդյունքում ծագող հարցերը Կողմերի միջև կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն Կողմերից յուրաքանչյուրի ներպետական ընթացակարգերին համապատասխան` հայտագրերի փոխանակման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելուց հետո երեսուներորդ (30) օրը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր ծանուցելով այդ մասին: Այդ դեպքում Համաձայնագիրն ուժը կորցնում է նման ծանուցումից հետո վեց ամիս անց:

 

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում արտասահման մուտք գործելու և արտասահմանից վերադառնալու համար վավերական փաստաթղթերն են`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

1.2. դիվանագիտական անձնագիր,

1.3. ծառայողական անձնագիր,

1.4. օդանավի անձնակազմի անդամի վկայական (թռիչքային առաջադրանքի մասին նշումի առկայության դեպքում),

1.5. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար),

1.6. մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայական (միայն ՈՒկրաինայից դուրս գալու համար` օրինական ներկայացուցիչների ուղեկցությամբ):

2. ՈՒկրաինայի քաղաքացիների համար.

2.1. արտասահման մեկնելու համար ՈՒկրաինայի քաղաքացու անձնագիր,

2.2. երեխայի երթևեկության փաստաթուղթ,

2.3. դիվանագիտական անձնագիր,

2.4. ծառայողական անձնագիր,

2.5. օդանավի անձնակազմի անդամի վկայական (թռիչքային առաջադրանքի մասին նշումի առկայության դեպքում),

2.6. ՈՒկրաինա վերադարձի վկայական (միայն ՈՒկրաինա վերադարձի համար):

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 20-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
Համաձայնագիր