Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

իրենց երկրների միջև տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,

ցուցաբերելով համագործակցությունը զարգացնելու ձգտում ստանդարտացման, չափագիտության, լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման, ինչպես նաև արտադրանքի, անձնակազմի և որակի համակարգերի սերտիֆիկացման ոլորտում, ելնելով տվյալ ոլորտներում միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սկզբունքներից և նորմերից,

ղեկավարվելով երկու Կողմերի պետությունների տնտեսական շահերով,

երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են իրենց երկրներում գործող ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման պետական (ազգային) համակարգերը:

Կողմերը`

միմյանց միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման, ստուգաճշտման և չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,

ճանաչում են մյուս Կողմի հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները, ստուգաչափական և փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները), փոխադարձաբար առաքվող արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները և նշանները` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում մարմինների կողմից որոշվող` համաձայնեցված կարգով,

ճանաչում են Կողմերի ճանաչմանն արժանացած` սերտիֆիկացման միջազգային և ազգային համակարգերում տրված փորձագետ-աուդիտորների սերտիֆիկատները,

կիրառում են մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե նրանց պահանջները չեն հակասում տվյալ պետության գործող օրենսդրության համաձայն` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն իրականացնելու են միմյանց միջև համագործակցությունը համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

համագործակցություն ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման ընթացքում,

կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և ելակետային նմուշային չափման միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,

նյութի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև նյութի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին ստանդարտ տեղեկատվության ստեղծում և օգտագործում,

ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման պետական (ազգային) համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,

ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում այն միջազգային կազմակերպություններին անդամագրվելուն, որոնց անդամ է Կողմերից մեկը, և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելուն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն ապահովում են ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների և նվաճված գիտատեխնիկական արդյունքների մասին տեղեկության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկությունը Կողմերից յուրաքանչյուրը կարող է ազատ օգտագործել, եթե մյուս Կողմը չի նշել դրա գաղտնիության մասին, այդ տեղեկությունը կարող է փոխանցվել երրորդ կողմի միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրագործումը հանձնարարվում է.

Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը,

Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական կոմիտեին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթներն անհրաժեշտության դեպքում կոնկրետացվում են սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված մարմինների միջև լրացուցիչ համաձայնագրերով և արձանագրություններով` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են Կողմերի` նախկինում կնքած պայմանագրերից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվելու են Կողմերի փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով` տարբեր մակարդակներով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսվող բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումը մյուս Կողմի ստանալուց 6 ամիս հետո:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հունվարի 18-ին, երկու բնագիր օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունիսի 29-ից:

 

 

pin
Բելոռուսի Հանրապետություն
18.01.2000
Համաձայնագիր