Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192- ...

 

 

040.0648.170504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2004 թվականի N 648-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 4 հավելվածի».

i

բ) որոշման 2-րդ կետը «ժամկետների» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր կիսամյակի», իսկ «համայնքների» բառից հետո` «և միջհամայնքային կառույցների» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը.

i

դ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգում (N 1 հավելված)`

վերնագիրը «ծառայության հետ» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց» բառերով,

i

1-ին կետը «(այսուհետ` հարկային մարմին)» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց» բառերով,

i

2-րդ կետը «ընդգրկված» բառից հետո լրացնել «և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող» բառերով,

2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.

i

«2.1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերի հիման վրա կարող են ստեղծել համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այդ թվում` միջհամայնքային միավորումներ): Համայնքների ղեկավարները միջհամայնքային կառույցների (այսուհետ` կառույցներ) ստեղծման պայմանագրերի հաստատման մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների ընդունմանը հաջորդող եռօրյա ժամկետում դրանց մասին տեղեկացնում են համապատասխան մարզպետին, որն ամփոփում է կառույց ստեղծած գյուղական համայնքների ավագանիների որոշումները և դրանց մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և սույն որոշման N 3 հավելվածի I բաժնի 1-4-րդ կետերով սահմանված միջոցառումներն իր մասով մինչև հայտը ներկայացնելն իրականացրած գյուղական համայնքի ավագանու կողմից` համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունվում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին»,

i

3-րդ և 4-րդ կետերում «Համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը» բառերով,

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հայտը ներկայացնելու վերաբերյալ կառույցի համայնքների ավագանիների որոշումների ընդունումից հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 2 օրինակից լրացված առանձին հայտեր (N 1 ձևը կցվում է)` միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի, այդ պայմանագրերի հաստատման և հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները»,

ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «բ» ենթակետը և N 2 ձևը.

i

ե) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

զ) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

է) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Տեղական                 |Գույքահարկ վճարող     | Գույքահարկ վճարող   |

|ը/կ|ինքնակառավարման         |ֆիզիկական անձանց մասով| կազմակերպությունների|

|   |մարմինը                 |                      | մասով               |

|___|________________________|______________________|_____________________|

|1. |Երևանի  թաղային         |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |համայնքներ              |2003 թվականի 1-ին     |2004 թվականի 1-ին    |

|   |                        |կիսամյակից սկսած      |եռամսյակից սկսած     |

|   |                        |                      |(2004 թվականի        |

|   |                        |                      |ընթացքում` հարկային  |

|   |                        |                      |մարմինների հետ       |

|   |                        |                      |համատեղ)             |

|___|________________________|______________________|_____________________|

|2. |Քաղաքային համայնքներ    |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |                        |2003 թվականի 2-րդ     |օրենքով սահմանված    |

|   |                        |կիսամյակից սկսած      |ժամկետներում         |

|___|________________________|______________________|_____________________|

|3. |Գույքահարկի հաշվարկներն |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |ինքնուրույն ավտոմատացնող|2004 և  2005          |օրենքով սահմանված    |

|   |գյուղական համայնքներ    |թվականների ընթացքում  |ժամկետներում         |

|___|________________________|______________________|_____________________|

|4. |Գույքահարկի հաշվարկները |գույքահարկի հաշվարկման|հաշվառող մարմին`     |

|   |միջհամայնքային          |միջհամայնքային        |օրենքով սահմանված    |

|   |կառույցների միջոցով     |կառույցների ձևավորում |ժամկետներում         |

|   |ավտոմատացնող գյուղական  |2004 թվականի ընթացքում|                     |

|   |համայնքներ              |______________________|                     |

|   |                        |հաշվառող մարմին` 2005 |                     |

|   |                        |թվականի ընթացքում     |                     |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Միջոցառման անվանումը     |    Կատարողները     |   Ժամկետները      |

|ը/կ|                            |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

| 1 |             2              |          3         |        4          |

|_________________________________________________________________________|

|    Բաժին I. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումը               |

|_________________________________________________________________________|

|1. |Գույքահարկի հաշվարկներն     |կառույց ստեղծող     |մինչև  համայնքի    |

|   |ավտոմատացնելու նպատակով     |գյուղական համայնքներ|ավագանու կողմից    |

|   |գյուղական համայնքների       |                    |հայտը ներկայացվելու|

|   |կողմից միջհամայնքային       |                    |մասին որոշման      |

|   |կառույցի (այսուհետ` կառույց)|                    |ընդունումը         |

|   |ստեղծում                    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|2. |Գույքահարկի հաշվարկման      |համայնքներ          |մինչև  համայնքի    |

|   |համար տեխնիկական            |                    |ավագանու կողմից    |

|   |համապատասխան միջոցների      |                    |հայտը ներկայացվելու|

|   |ապահովում`                  |                    |մասին որոշման      |

|   |ա) գույքահարկի              |                    |ընդունումը         |

|   |հաշվարկներն ինքնուրույն     |                    |                   |

|   |ավտոմատացնող համայնքների    |                    |                   |

|   |կողմից (այդ թվում`          |                    |                   |

|   |կառույցների համար)          |                    |                   |

|   |հարկային մարմնում վարվող    |                    |                   |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |                    |                   |

|   |համակարգի պահանջներին       |                    |                   |

|   |համապատասխանող համակարգչային|                    |                   |

|   |տեխնիկայի ձեռքբերում, դրա   |                    |                   |

|   |ներդրում, շահագործման և     |                    |                   |

|   |սպասարկման հարակից          |                    |                   |

|   |աշխատանքների կազմակերպում,  |                    |                   |

|   |բ) կառույց ստեղծած գյուղական|                    |                   |

|   |համայնքների կողմից անձնական |                    |                   |

|   |հաշվի քարտերի և  հաշվառման  |                    |                   |

|   |այլ միջոցների ապահովում     |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|3. |Գույքահարկի հաշվարկման,     |համայնքներ          |մինչև  համայնքի    |

|   |վճարումների ընդունման,      |                    |ավագանու կողմից    |

|   |ինչպես նաև  տեղեկատվական    |                    |հայտը ներկայացվելու|

|   |ավտոմատացված համակարգի      |                    |մասին որոշման      |

|   |վարման համար համայնքի (այդ  |                    |ընդունումը         |

|   |թվում` կառույցների համար)   |                    |                   |

|   |համապատասխան ստորաբաժանման  |                    |                   |

|   |ձևավորում  կամ համապատասխան |                    |                   |

|   |մասնագետների ապահովում      |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|4. |Համայնքների կողմից`         |համայնքներ          |մինչև  հարկային    |

|   |ա) սույն հավելվածի 1-3-րդ   |                    |մարմին գույքահարկի |

|   |կետերով սահմանված           |ՀՀ տարածքային       |հաշվարկման հայտը   |

|   |միջոցառումների իրականացման  |կառավարման և        |ներկայացնելը       |

|   |մասին տեղեկատվությունը ՀՀ   |ենթակառուցվածքների  |                   |

|   |կառավարություն և  ՀՀ        |գործունեությունը    |                   |

|   |կառավարությանն առընթեր      |համակարգող նախարար  |                   |

|   |հարկային պետական            |                    |                   |

|   |ծառայություն ներկայացնելը,  |                    |                   |

|   |բ) ներկայացված              |ՀՀ կառավարությանն   |                   |

|   |տեղեկատվության հիման վրա,   |առընթեր հարկային    |                   |

|   |անհրաժեշտության դեպքում,    |պետական ծառայություն|                   |

|   |նշված միջոցառումների        |                    |                   |

|   |իրականացման դիտարկումներ,   |                    |                   |

|   |գ) գույքահարկի հաշվարկման   |                    |                   |

|   |հայտը ներկայացնելը          |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|5. |Համայնքների և  կառույցների  |ՀՀ կառավարությանն   |մինչև  հարկային    |

|   |աշխատողների համար           |առընթեր հարկային    |մարմնի կողմից      |

|   |գույքահարկի մասին           |պետական ծառայություն|տեղեկատվական       |

|   |օրենսդրության, անձնական     |                    |տվյալների          |

|   |հաշվի քարտերի վարման և      |                    |տրամադրումը        |

|   |գույքահարկի համակարգչային   |                    |                   |

|   |ծրագրի վերաբերյալ           |                    |                   |

|   |սեմինարների կազմակերպում    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|6. |Շինությունների համար        |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |գույքահարկ վճարողների       |ՀՀ կառավարությանն   |կողմից տեղեկատվական|

|   |և  նրանց շինությունների     |առընթեր անշարժ      |տվյալների          |

|   |տվյալների ճշտում` ստացված   |գույքի կադաստրի     |տրամադրումից հետո` |

|   |տեղեկությունների համադրման  |պետական կոմիտեի     |եռամսյա ժամկետում  |

|   |և  համեմատման միջոցով       |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային          |                   |

|   |                            |ստորաբաժանում       |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |հարկային տեսչություն|                   |

|___|____________________________|____________________|___________________|

|7. |Փոխադրամիջոցների համար      |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |գույքահարկ վճարողների և     |ՀՀ կառավարությանն   |կողմից տեղեկատվական|

|   |նրանց փոխադրամիջոցների      |առընթեր ՀՀ          |տվյալների          |

|   |տվյալների ճշտում` ստացված   |ոստիկանության       |տրամադրումից հետո` |

|   |տեղեկությունների համադրման  |համապատասխան        |եռամսյա ժամկետում  |

|   |և  համեմատման միջոցով       |ստորաբաժանում       |                   |

|   |                            |ՀՀ առևտրի  և        |                   |

|   |                            |տնտեսական զարգացման |                   |

|   |                            |նախարարություն      |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |հարկային տեսչություն|                   |

|___|____________________________|____________________|___________________|

|8. |Գույքահարկի հաշվարկման համար|համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |լիազոր մարմիններից ստացված  |կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |տեղեկությունների հիման վրա  |                    |տվյալների          |

|   |գույքահարկ վճարողներին,     |                    |տրամադրումից հետո` |

|   |նրանց շինություններին ու    |                    |6-ամսյա ժամկետում` |

|   |փոխադրամիջոցներին վերաբերող |                    |բացառապես լիազոր   |

|   |ճշտված տվյալների հիման վրա` |                    |մարմինների         |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |տեղեկությունների   |

|   |բազայի ճշտման աշխատանքներ   |                    |հիման վրա          |

|___|____________________________|____________________|___________________|

|9. |Ֆիզիկական անձանց գույքահարկի|կառույց ստեղծած     |հարկային մարմնի    |

|   |հաշվարկների իրականացում,    |գյուղական           |կողմից տեղեկատվական|

|   |գույքահարկի հաշվարկներում,  |համայնքներ          |տվյալների          |

|   |կատարված վճարումների, ինչպես|                    |տրամադրումից սկսած`|

|   |նաև  ՀՀ օրենսդրությամբ      |                    |«Գույքահարկի մասին»|

|   |սահմանված այլ փաստաթղթերում |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |առկա` հարկ վճարողին և       |                    |կառավարության      |

|   |գույքահարկին վերաբերող      |                    |կողմից սահմանված   |

|   |տվյալների գրանցում անձնական |                    |կարգով             |

|   |հաշվի քարտերում             |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|10.|Համակարգչային ծրագրով       |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |ֆիզիկական անձանց գույքահարկի|կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |հաշվառում` գույքահարկի      |                    |տվյալների          |

|   |հաշվարկների իրականացում,    |                    |տրամադրումից սկսած`|

|   |կատարված վճարումների, ինչպես|                    |«Գույքահարկի մասին»|

|   |նաև  ՀՀ օրենսդրությամբ      |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |սահմանված այլ փաստաթղթերում |                    |կառավարության      |

|   |առկա` հարկ վճարողին և       |                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկին վերաբերող      |                    |կարգով             |

|   |տվյալների հիման վրա         |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|11.|Գույքահարկի հաշվարկման      |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |համակարգի շահագործում (այդ  |                    |տվյալների          |

|   |թվում` ըստ համայնքների      |                    |տրամադրումից սկսած`|

|   |առանձնացված) և              |                    |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկությունների տրամադրում`|                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |կարգով             |

|   |տվյալների համապատասխան      |                    |                   |

|   |շտեմարաններին               |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|12.|Ֆիզիկական անձանց            |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |շինությունների գույքահարկի  |կառույցներ          |ՀՀ օրենքով         |

|   |վճարման ծանուցագրերի        |                    |սահմանված կարգով   |

|   |տրամադրում                  |                    |և  ժամկետներում    |

|___|____________________________|____________________|___________________|

|13.|Գույքահարկի եկամուտների     |համայնքներ          |ՀՀ կառավարության   |

|   |հաշվառում ու վճարումների    |                    |կողմից սահմանված   |

|   |ընդունման կազմակերպում      |                    |կարգով             |

|___|____________________________|____________________|___________________|

|14.|Փոխադրամիջոցների գծով       |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |գույքահարկի                 |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |պարտավորություններ          |                    |կառավարության      |

|   |չունենալու մասին            |                    |կողմից սահմանված   |

|   |փոխադրամիջոցների տեխնիկական |                    |կարգով             |

|   |զննություն իրականացնող      |                    |                   |

|   |մարմիններ ներկայացվող       |                    |                   |

|   |տեղեկանքի տրամադրում        |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|15.|Ֆիզիկական անձանց պատկանող`  |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |գույքահարկով հարկվող օբյեկտի|                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |օտարման օրվա դրությամբ տվյալ|                    |կառավարության      |

|   |հարկվող օբյեկտի գույքահարկի |                    |կողմից սահմանված   |

|   |գծով այդ օրվան հաջորդող     |                    |կարգով             |

|   |ժամանակաշրջանի վճարումների  |                    |                   |

|   |մասին տեղեկանքի տրամադրում  |                    |                   |

|_________________________________________________________________________|

|    Բաժին II. Գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը          |

|_________________________________________________________________________|

|1. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած     |ՀՀ արդարադատության  |ները հաշվառող      |

|   |կազմակերպությունների ցանկի  |նախարարության       |մարմին հանդիսանալու|

|   |ճշտում` համադրման և         |աշխատակազմի         |առաջին ամսվա       |

|   |համեմատման միջոցով          |իրավաբանական անձանց |ընթացքում          |

|   |                            |պետական ռեգիստրի    |                   |

|   |                            |գործակալության      |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային մարմին   |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|2. |ՀՀ կառավարության կողմից     |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |սահմանված կարգով հարկային   |համապատասխան        |ները հաշվառող      |

|   |մարմնից գույքահարկ վճարող   |հարկային տեսչություն|մարմին հանդիսանալու|

|   |կազմակերպությունների մասին  |                    |առաջին ամսվա       |

|   |տեղեկությունների ստացում    |                    |ընթացքում          |

|___|____________________________|____________________|___________________|

|3. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |ՀՀ կառավարությանն   |ները հաշվառող      |

|   |համարվող շինություններ      |առընթեր անշարժ      |մարմին հանդիսանալու|

|   |ունեցող կազմակերպությունների|գույքի կադաստրի     |առաջին ամսվա       |

|   |և  դրանց շինությունների     |պետական կոմիտեի     |ընթացքում          |

|   |ցանկի (անկախ                |համապատասխան        |                   |

|   |կազմակերպությունների        |տարածքային          |                   |

|   |գտնվելու պետական գրանցում   |ստորաբաժանում       |                   |

|   |ստանալու վայրից) ճշտում`    |                    |                   |

|   |համադրման և  համեմատման     |                    |                   |

|   |միջոցով                     |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|4. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած և   |ՀՀ կառավարությանն   |ները հաշվառող      |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |առընթեր ՀՀ          |մարմին հանդիսանալու|

|   |համարվող փոխադրամիջոցներ    |ոստիկանության       |առաջին ամսվա       |

|   |ունեցող կազմակերպությունների|համապատասխան        |ընթացքում          |

|   |ու դրանց պատկանող           |տարածքային          |                   |

|   |փոխադրամիջոցների ցանկի      |ստորաբաժանում       |                   |

|   |ճշտում` համադրման և         |                    |                   |

|   |համեմատման միջոցով          |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|5. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած և   |ՀՀ առևտրի  և        |ները հաշվառող      |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |տնտեսական զարգացման |մարմին հանդիսանալու|

|   |համարվող ջրային             |նախարարության       |առաջին ամսվա       |

|   |փոխադրամիջոցներ ունեցող     |աշխատակազմի ՀՀ      |ընթացքում          |

|   |կազմակերպությունների ու     |արդյունաբերության   |                   |

|   |դրանց պատկանող ջրային       |մեջ աշխատանքների    |                   |

|   |փոխադրամիջոցների ցանկի      |անվտանգ կատարման    |                   |

|   |ճշտում` համադրման և         |և  լեռնային         |                   |

|   |համեմատման միջոցով          |հսկողության         |                   |

|   |                            |տեսչության          |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային մարմին   |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|6. |Գույքահարկ վճարող           |ՀՀ կառավարությանն   |կազմակերպություն-  |

|   |կազմակերպությունների        |առընթեր հարկային    |ները հաշվառող      |

|   |անձնական հաշվի քարտերի      |պետական ծառայություն|մարմին հանդիսանալու|

|   |վարման, գույքահարկի         |                    |առաջին 2 ամսվա     |

|   |համակարգչային ծրագրի,       |համայնքներ          |ընթացքում          |

|   |գույքահարկի հաշվարկման և    |                    |                   |

|   |վճարման հարցերը կարգավորող  |                    |                   |

|   |օրենսդրության, ինչպես նաև   |                    |                   |

|   |վարչական պատասխանատվության  |                    |                   |

|   |կիրառման վերաբերյալ         |                    |                   |

|   |սեմինարների կազմակերպում`   |                    |                   |

|   |համայնքների ու կառույցների  |                    |                   |

|   |աշխատողների համար           |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|7. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |հարկվող օբյեկտ համարվող     |                    |ները հաշվառող      |

|   |շինություն ունեցող          |                    |մարմին հանդիսանալու|

|   |կազմակերպությունների, ինչպես|                    |երկրորդ ամսվա      |

|   |նաև  համայնքի վարչական      |                    |ընթացքում          |

|   |տարածքում գտնվող (պետական   |                    |                   |

|   |գրանցում ստացած) և  հարկվող |                    |                   |

|   |օբյեկտ համարվող փոխադրամիջոց|                    |                   |

|   |ունեցող կազմակերպությունների|                    |                   |

|   |համար անձնական հաշվի քարտերի|                    |                   |

|   |բացում                      |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|8. |Գույքահարկի տարեկան         |համապատասխան        |կազմակերպություն-  |

|   |արդյունքների ամփոփումից հետո|հարկային տեսչություն|ները հաշվառող      |

|   |հարկային մարմնում վարվող    |                    |մարմին հանդիսանալու|

|   |անձնական հաշվի քարտերի      |համայնքներ          |առաջին 3 ամսվա     |

|   |կրկնօրինակների կամ քարտերից |                    |ընթացքում          |

|   |քաղվածքների տրամադրում      |                    |                   |

|   |համայնքին` համայնքի         |                    |                   |

|   |միջոցների հաշվին            |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|9. |Գույքահարկ վճարող           |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |կազմակերպություններին       |համապատասխան        |ները հաշվառող      |

|   |զանգվածային լրատվության     |հարկային տեսչություն|մարմին հանդիսանալու|

|   |միջոցներով, հիշեցման        |                    |առաջին 3 ամսվա     |

|   |թերթիկներով կամ             |                    |ընթացքում          |

|   |ծանուցումներով տեղեկացում`  |                    |                   |

|   |գույքահարկի հաշվարկները     |                    |                   |

|   |համայնքներ ներկայացնելու    |                    |                   |

|   |մասին                       |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|10.|Կազմակերպությունների կողմից |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |ներկայացված գույքահարկի     |                    |ները հաշվառող      |

|   |հաշվարկներում, կատարված     |                    |մարմին հանդիսանալու|

|   |վճարումների, ինչպես նաև  ՀՀ |                    |առաջին եռամսյակից  |

|   |օրենսդրությամբ սահմանված այլ|                    |սկսած ՀՀ           |

|   |փաստաթղթերում առկա` հարկ    |                    |կառավարության      |

|   |վճարողին և  գույքահարկին    |                    |կողմից սահմանված   |

|   |վերաբերող տվյալների գրանցում|                    |կարգով             |

|   |անձնական հաշվի քարտերում    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|11.|Կազմակերպությունների        |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկի համակարգչային   |կառույցներ          |ները հաշվառող      |

|   |ծրագրով գույքահարկի         |                    |մարմին հանդիսանալու|

|   |հաշվառում                   |                    |առաջին եռամսյակից  |

|   |                            |                    |սկսած              |

|___|____________________________|____________________|___________________|

|12.|Կազմակերպությունների        |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկի հաշվարկման      |կառույցներ          |ները հաշվառող      |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |                    |մարմին հանդիսանալու|

|   |համակարգի շահագործում (այդ  |                    |առաջին եռամսյակից  |

|   |թվում` ըստ համայնքների      |                    |սկսած ՀՀ           |

|   |առանձնացված) և              |                    |կառավարության      |

|   |տեղեկությունների տրամադրում`|                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |կարգով             |

|   |տվյալների համապատասխան      |                    |                   |

|   |շտեմարաններին               |                    |                   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից գույքահարկ վճարողների հաշվառման, այդ թվում` գույքահարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներից սկսած` սոցիալական քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

3. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և գույքահարկի հաշվարկների ավտոմատացման նպատակով գյուղական համայնքների կողմից ստեղծված միջհամայնքային կառույցների (այսուհետ` կառույցներ) կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

4. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների և գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարվում է նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով: Սույն կետում նշված համայնքները կարող են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները կատարել նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

5. Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

6. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած լիազոր մարմիններից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների մասին գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) կատարող լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները,

գ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կամ ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվարկված գույքահարկի գումարները,

դ) գույքահարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` գույքահարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

ե) գույքահարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

7. Կազմակերպությունների գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` գույքահարկ վճարող կազմակերպությունների, դրանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) կազմակերպության կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

գ) կազմակերպության կողմից հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարվելու (մասնակի վճարվելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացվելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

8. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում մագնիսական կրիչներով տրամադրվում են`

ա) Երևանի թաղային համայնքների կողմից Երևանի քաղաքապետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին,

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից համապատասխան մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

9. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպություններ) կողմից:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման, վճարման և այլ հարցերը կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

11. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա 3 տարվա և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները, իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում ֆիզիկական անձանց գույքահարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

12. Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների սեփականատերերին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչ հանդիսացող սեփականատերերի համար` համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից:

13. Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին տվյալ տարվա գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը համայնքի (իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների համար` համայնքի տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչության) կողմից տրամադրվում է հետևյալ դեպքերում և կարգով`

ա) փոխադրամիջոցի գծով նախորդ տարիների գույքահարկի վճարումները կատարված են համարվում վճարումները հաստատող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) կամ տվյալ տարվան նախորդող տարվա տեխնիկական զննության կտրոնի հիման վրա: Դրանց բացակայության դեպքում համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկի տվյալ տարվա հաշվարկ կամ վճարումների ընդունում և տեղեկանքի տրամադրում չի կատարվում,

բ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի տվյալներից ելնելով` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու դրույքաչափերով,

գ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկի գումարն օրենքով սահմանված կարգով վճարվում է սեփականատիրոջ անվամբ և սեփականատիրոջ հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե,

դ) փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը տրամադրվում է փոխադրամիջոցի սեփականատիրոջ անվամբ:

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքի տրամադրումից հետո 15-օրյա ժամկետում տեղեկանք տրամադրող համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան համայնք կամ հարկային տեսչություն են ներկայացվում տեղեկություններ:

Գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող համայնքի կողմից գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող այլ համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում տվյալ համայնքին, իսկ դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում` գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գումարը պարտադիր կարգով վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով:

Համապատասխան հարկային տեսչության կողմից դեռևս գույքահարկի ինքնուրույն հաշվարկ չիրականացնող համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող հարկային տեսչությանը տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

15. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում գույքն օտարող ֆիզիկական անձին հաշվառող համայնքի կամ հարկային տեսչության կողմից նոր սեփականատիրոջը տրամադրվում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար կատարված վճարումների մասին տեղեկանք, որտեղ նշվում են գնորդ և օտարող ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), համապատասխան հաշվառման համարները, գույքահարկի վճարման ամսաթիվը, անդորրագրի և գանձապետական հաշվի համարները, վճարված գումարը, գույքահարկի մարված պարտավորության ժամանակաշրջանը, գույքի տեսակը (շինություն, փոխադրամիջոց), շինության դեպքում` գտնվելու վայրը և կադաստրային արժեքը, իսկ փոխադրամիջոցի դեպքում` մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը և թողարկման տարեթիվը:

Սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է օտարված գույքի նոր սեփականատիրոջը հաշվառող համայնք կամ հարկային տեսչություն` տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունը մարված ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից հաշվարկելու նպատակով:

16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 648-Ն
Որոշում