Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242-Ա Ե ...

 

 

040.0654.170504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2004 թվականի N 654-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242-Ա ԵՎ ՄԱՐՏԻ 31-Ի N 400-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի`

ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 58,000.0 հազ. դրամ, որից` 54,730.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` 18,000.0 հազ. դրամը` վթարված տների անօթևան մնացած 9 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, 32,000.0 հազ. դրամը` Ապարանի և Արագածի տարածաշրջանների 27 համայնքներում վնասված բնակելի տների և 4,730.0 հազ. դրամը` 29 դպրոցական շենքերի վերանորոգման նպատակով շինանյութ գնելու համար գումար հատկացնելու, իսկ 3,270.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծառայությունների վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար».

բ) «թ» ենթակետում «Կապիտալ նորոգումների ծախսեր» բառերը փոխարինել «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ», իսկ «Մասիս քաղաքի» բառերը` «Մասիսի տարածաշրջանի» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների մասին» N 400-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 144,300.0 հազ. դրամ, որից` 99,900.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 12,400.0 հազ. դրամը` դպրոցական շենքերի, 45,000.0 հազ. դրամը` ճանապարհների, 16,000.0 հազ. դրամը` կամուրջների, 15,000.0 հազ. դրամը` մշակույթի օբյեկտների նորոգման, 11,500.0 հազ. դրամը` ափապաշտպան միջոցառումների համար, 44,400.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ» հոդվածով), այդ թվում` 40,000.0 հազ. դրամը` բնակելի շենքերի ու տների և 4,400.0 հազ. դրամը` համայնքային ենթակայության գերեզմանոցների բարեկարգման համար` համաձայն N 3 հավելվածի»:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 242-Ա և մարտի 31-ի N 400-Ա որոշումների 1-ին կետերում նշված պետական կառավարման մարմիններին այդ կետերով սահմանված ուղղություններով ու չափերով գումարների տրամադրումն իրականացնել նշված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2004
N 654-Ա
Որոշում