Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ Կ ...

 

 

115.0034.080404

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         04           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11504068

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 մարտի 2004 թվականի N 34-Ն

 

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 58-րդ հոդվածների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

ա) «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու կարգը»` համաձայն N 1 հավելվածի,

բ) խնամակալական կազմակերպությունների ցանկը (որտեղ ապրող կենսաթոշակառուներին կենսաթոշակ է վճարվում)` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մանկատանն ապրող երեխային նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի գումարները նրա անունով բանկում բացված ավանդային հաշվին փոխանցելը դադարեցվում է,

բ) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` մանկատանն ապրող երեխային նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի գումարները կուտակվում են սույն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2004 թ. N 34-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 58-րդ հոդվածներով նախատեսված` պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում (մանկատուն, տուն-ինտերնատ) ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու կարգը:

2. Խնամակալական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) կենսաթոշակառուին ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը և հաշվառման վայրի հասցեն (եթե այն կա):

3. Տեղեկությունն ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում:

Եթե կազմակերպություն ընդունված անձը հաշվառման վայր չունի, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան կենսաթոշակ նշանակած լինելու փաստը ճշտում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով, որի տրամադրած տեղեկատվության հիման վրա պահանջում և հաշվառում է այդ անձի կենսաթոշակի գործը` սույն կետի առաջին մասով սահմանված կարգով:

Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Մինչև կազմակերպություն ընդունվելն ընկած ժամանակահատվածի համար կենսաթոշակառուի չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ:

4. Մինչև կազմակերպություն ընդունվելն անձին կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմակերպությունից ստացված տվյալների հիման վրա ճշտում է տվյալ անձի կենսաթոշակի իրավունքը` արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով տվյալ կազմակերպության ղեկավարին:

5. Կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկատվությունն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կազմակերպություն ընդունված անձին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ստանալով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակը և վճարում սույն կարգին համապատասխան:

7. Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու կամ նրա մահվան դեպքում կազմակերպության ղեկավարն այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին կազմակերպությունից դուրս գրելու պատճառը, օրը, ամիսը, տարին:

8. Կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, բայց չստացված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի ապահովագրական մասը:

Եթե տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուի` օրենսդրությամբ սահմանված կարգով վերահաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը ցածր է նրան վճարվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

2003թ. ապրիլի 10-ից հետո տուն-ինտերնատ ընդունվածներին սոցիալական կենսաթոշակ չի վճարվում, իսկ այդ ժամկետից առաջ ընդունված և այնտեղ ապրող կենսաթոշակառուներին նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է առանձին ցուցակով, տուն-ինտերնատում:

10. Մանկատանն ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մանկատանը երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում և կուտակում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում նրա անունով բացված անձնական հաշվում` մինչև երեխայի 18 տարին լրանալը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխային տրամադրում է կենսաթոշակի վկայական, որը փոխանցվում է մանկատան ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, մանկատան ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:

Մանկատան ղեկավարը մինչև 18 տարին լրանալը մանկատնից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է նրա անձնական հաշվի տնօրինման համար անհրաժեշտ փաստաթղթերը (կենսաթոշակի վկայական, անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին տեղեկանք և այլ փաստաթղթեր):

Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` այդ օրվանից:

Կենսաթոշակի կուտակված գումարը վճարվում է անձի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միանվագ:

Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը մանկատանն ապրող երեխայի համար բանկում բացված ավանդային հաշվի գումարի չափը ճշտում են մանկատան ղեկավարն ու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, և բանկում եղած գումարի տնօրինման փաստաթուղթը (գրքույկը) կցվում է երեխայի անձնական գործին:

Մանկատանն ապրող երեխայի կենսաթոշակի գումարները նրա անձնական հաշվում կուտակելու և հաշվառելու փաստաթղթերը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան աշխատողը:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2004 թ. N 34-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՏԵՂ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՎՃԱՐՎՈՒՄ

 

1. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

2. «Երևանի «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

3. «Գյումրու տարեցների տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

4. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

5. «Գյումրիի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

6. «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

7. «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

8. «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

9. «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

10. Գյումրիի «Հույս» մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
23.03.2004
N 34-Ն
Հրաման