Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱ ...

13.12.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.1997  -ից մինչեւ   13.12.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 31.10.07 թիվ 787-Ն հրաման)

i

118.0085.260397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

07 մարտի 1997 թ. թիվ 85

 

i

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատում եմ ՀՀ ֆինանսների նախարարության 1997թ փետրվարի 7-ի «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրման մասին» թիվ 17-5/12 կարգը:

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարության

կողմից

 

Կ Ա Ր Գ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ Կառավարության 1996թ. մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին Կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետի:

 

1.ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների (այսուհետև` կազմակերպություններ) լուծարման ենթակա շենքերի, կառույցների, մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և այլ հիմնական միջոցների (հետագայում` հիմնական միջոցներ) դուրսգրման կարգը:

1.2. Լուծարման նպատակով դուրսգրման ենթակա են սույն կարգի 1.6 կետի համաձայն ոչ պիտանի համարվող հիմնական միջոցները:

1.3.Այն կազմակերպությունները, որոնք ըստ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ամենամյա ծրագրի ենթակա են սեփականաշնորհման կամ ապապետականացման, հետագա գործածության համար ոչ պիտանի հիմնական միջոցների դուրսգրումը կատարում են « Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

1.4. Սույն կարգը չի կիրառվում այն դեպքում, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված է հիմնական միջոցների առանձին խմբերի կամ տեսակների դուրսգրման այլ կարգ:

1.5. Սույն կարգի պահանջներից ելնելով, պետական կառավարման հանրապետական (համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները) և տարածքային կառավարման մարմինները իրենց ենթակա կազմակերպությունների համար կարող են ՀՀ ֆինանսների նախարարություն առաջարկություն ներկայացնել հիմնական միջոցների առանձին տեսակների դուրսգրման կարգ սահմանելու վերաբերյալ:

1.6. Սույն կարգի շրջանակներում հիմնական միջոցները ոչ պիտանի են համարվում, եթե.

ա) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, շահագործման նորմալ պայմանների խախտման հետևանքով և այլ նմանատիպ պատճառներով,.

բ) դրանք կազմակերպությունների ընդլայնման, վերակառուցման ու տեխնիկական վերազինման հետ կապված բարոյապես մաշվել են,

գ) դրանց հետագա օգտագործումը, իրացումը կամ այլ օտարումը անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար:

 

2.ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

2.1. Սույն կարգի 1.6. կետի պահանջներից ելնելով հիմնական միջոցների ոչ պիտանիությունը որոշելու, ինչպես նաև հիմնական միջոցների դուրսգրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար կազմակերպությունում ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

2.2. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև այն անձը, որի վրա դրված է տվյալ հիմնական միջոցի պահպանության պատասխանատվությունը:

2.3. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, ղեկավարը, պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկել համապատասխան մասնագետի:

2.4. Կազմակերպությունում հանձնաժողովը.

ա) անցկացնում է դուրս գրման ենթակա հիմնական միջոցի օբյեկտի զննում և օգտագործելով անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման տվյալները, հիմնավորում նրա հետագա գործածության համար ոչ պիտանիությունը կամ վերականգնման աննպատակահարմարությունը` նշելով օբյեկտի դուրսգրման կոնկրետ պատճառները (մաշվածություն, վերակառուցում, շահագործման նորմալ պայմանների խախտում, վթար և այլն),

բ) հայտնաբերում է այն անձանց, որոնց մեղքով տեղի է ունեցել հիմնական միջոցի ժամկետից շուտ շահագործումից դուրս գալը, առաջարկություն է մտցնում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

գ) որոշում է դուրս գրված օբյեկտի առանձին հանգույցների, դետալների, նյութերի օգտագործման հնարավորությունը և կատարում դրանց գնահատումը,

դ) վերահսկողություն է իրականացնում դուրս գրված հիմնական միջոցներից պիտանի հանգույցները, դետալները, գունավոր և թանկարժեք մետաղները առանձնացնելու նկատմամբ, որոշում է դրանց քանակը, կշիռը և վերահսկում դրանց համապատասխան պահեստ հանձնումը,

ե) կազմում է հիմնական միջոցի լուծարման ակտ :

Լուծարման ակտում հանձնաժողովի եզրակացությունից բացի, նշվում են նաև հիմնական միջոցի օբյեկտը բնութագրող հետևյալ տվյալները.

--- օբյեկտի պատրաստման կամ կառուցման տարին, ամիսը,

--- կազմակերպությունում դրա մուտք լինելու տարին և ամիսը, շահագործման հանձնելու տարին և ամիսը,

--- օբյեկտի սկզբնական արժեքը (վերագնահատվածների համարՆ վերականգնված արժեքը),

--- հաշվապահական տվյալներով հաշվարկված մաշվածության գումարը (վերագնահատվածների համարՆ վերականգնված մաշվածությունը):

Նշվում են նաև հիմնական միջոցի օբյեկտի դուրսգրման պատճառները, նկարագրվում նրա հիմնական մասերի, դետալների, հանգույցների, կառուցվածքային տարրերի վիճակը:

Ավտոտրանսպորտային միջոցների դուրսգրման ժամանակ, բացի վերը նշվածներից, ցույց է տրվում նաև ավտոմեքենայի վազքը:

2.5. Վթարի հետևանքով կազմակերպության հաշվեկշռից հիմնական միջոցի դուրսգրման դեպքում լուծարման ակտին կցվում է վթարի մասին ակտի պատճենը, պարզաբանվում են վթարի առաջացման պատճառները:

2.6.Հիմնական միջոցների դուրսգրման մասին հանձնաժողովի ակտերը հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից:

 

3.ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

3.1. Պետական կազմակերպությունը իր հաշվապահական հաշվեկշռից հիմնական միջոցները ինքնուրույնաբար կարող է դուրս գրել միայն ամորտիզացիայի ժամկետը լրանալու դեպքում: Մնացած դեպքերում դրանք դուրս են գրվում պետական կառավարման հանրապետական (համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների) կամ տարածքային կառավարման մարմինների թույլտվության առկայության դեպքում:

3.2. Ոչ պետական ձեռնարկությունը կամ կազմակերպությունը իր հաշվապահական հաշվեկշռից հիմնական միջոցները դուրս է գրում սեփականատերերի կամ նրանց լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով լուծարման ակտը հաստատելուց հետո:

3.3. Մինչև ակտի հաստատումը (պետական կազմակերպություններում նաև վերադաս կազմակերպության կողմից թույլտվություն ստանալը) դուրս գրվող հիմնական միջոցների քանդում և ապատեղակայում չի թույլատրվում:

3.4. Քանդված և ապատեղակայված սարքավորման բոլոր պիտանի դետալները, հանգույցները, ագրեգատները և այլ նյութերը մուտքագրվում են այն համապատասխան հաշիվներին, որոնցում հաշվառվում են համանման նյութական արժեքները, իսկ ոչ պիտանի դետալները և նյութերը, որոնք պիտանի են որպես ջարդոն, հաշվառվում են որպես երկրորդային նյութական արժեքներ:

3.5. Պետական կազմակերպություններում թանկարժեք մետաղներ պարունակող դետալները և հանգույցները գնահատվում և տնօրինվում են ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով:

3.6. Հիմնական միջոցների (այդ թվում նաև տարերային աղետների հետևանքով դուրս գրված այն հիմնական միջոցների արժեքը, որը չի փոխհատուցվել) լուծարումից առաջացած վնասը (շահույթը) դուրս է գրվում կազմակերպության ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) ավելացմամբ (նվազեցմամբ):

 

4.ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

 

4.1. Հիմնական միջոցների դուրսգրումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար տրվում են հետևյալ ձևակերպումները.

 

 ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ            ԴԵԲԵՏ         ԿՐԵԴԻՏ

 

Դուրսգրված հիմնական միջոցի

  սկզբնական արժեքի չափով                    47             01

 

Դուրսգրված հիմնական միջոցի

  մաշվածքի չափով                            02             47

 

Փչացման դեպքում հիմնական միջոցի

  մնացորդային արժեքի չափով                  84             47

 

Մուտքագրվում են օգտագործման համար

  պիտանի հանգույցները, դետալները            10/5          47

 

Մուտքագրվում են օգտագործման համար

ոչ պիտանի հանգույցները, դետալները

  և  այլ նյութերը, որպես թափոն              10/6           47

 

Հիմնական միջոցների լուծարման ժամանակ

 ապատեղակայման հետ կապված ծախսերի չափով     47             70, 69, 89

                                                           23,76 և այլն

 

Հրավիրված մասնագետին աշխատանքային պայմանագրի համաձայն կատարված աշխատանքի

 դիմաց վճարման ենթակա գումարի չափով         47             70, 76

 

Դուրսգրված հիմնական միջոցի

 լուծարումից առաջացած վնասի չափով           80             47

 

Դուրսգրված հիմնական միջոցի լուծարումից

 առաջացած շահույթի չափով                    47             80

 

Երաշխավորված է ՀՀ ֆինանսների նախարարության

7 փետրվարի 1997 թ. N 47 հրամանով

 

_________________________________

ձեռնարկություն, կազմակերպություն

Ձև ՀՄ-4

 

Հաստատում եմ`

ձեռնարկության ղեկավար

 

_________________ _______________

                                         ստորագրությունը    ա., ազգանունը

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱԿՏ

.__________________________________.

|փաստաթղթի համարը |կազմման ամսաթիվը|

|_________________|________________|

|                 |                |

.__________________________________.

 

._________________________________________________________________________.

|Անվանումը|Արտադրա- |    Համարը     |Ամորտի- |Ամորտի- |Օբյեկտի  |Մաշվա-   |

|         |մասը,    |_______________|զացիոն  |զացիոն  |սկզբնական|ծության  |

|         |տեղամասը,|գույ- |գործարա-|հատկա-  |հատկա-  |արժեքը   |գումարը  |

|         |բաժինը   |քային |նային   |ցումների|ցումների|(վերագնա-|(վերագնա-|

|         |         |      |        |դասման  |նորման  |հատված   |հատված   |

|         |         |      |        |կոդը    |        |արժեքը)  |գումարը) |

|_________|_________|______|________|________|________|_________|_________|

|    1    |    2    |   3  |    4   |    5   |    6   |    7    |    8    |

|_________|_________|______|________|________|________|_________|_________|

|         |         |      |        |        |        |         |         |

._________________________________________________________________________.

 

Հանձնաժողովը` նշանակված ______________ 199 թ. N _____ հրամանով ___________ ________________ հիման վրա կատարեց զննում ________________________________

Զննման արդյունքում հանձնաժողովը արձանագրեց`              օբյեկտի անվանումը

1. Կազմակերպություն է ստացվել __________________ 199 թ.

2. Շահագործման է հանձնվել     __________________ 199 թ.

3. Նորոգումների թիվը ___________________ գումարով ___________________ դրամ 4. Թանկարժեք մետաղների առկայությունը _____________________________________ 5. Տեխնիկական վիճակը _____________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Հանձնաժողովի եզրակացությունը _____________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը ____________________________________________

__________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`    _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

Հանձնաժողովի անդամներ`   _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

                         _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

                         _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

 

Օբյեկտի դուրսգրման արդյունքների հաշվարկ

 

._________________________________________________________________________.

|      Մուտքագրման ենթակա են հետևյալ      |     Դեբետ     |    Կրեդիտ     |

|          մասերն ու հանգույցները         |               |               |

|_________________________________________|_______________|_______________|

|անվանա- |անվա-|չափի   |քանակը|գինը |գու- |հաշիվը,|վերլու-|հաշիվը,|վերլու-|

|կարգային|նումը|միավորը|      |     |մարը |ենթա-  |ծական  |ենթա-  |ծական  |

|համարը  |     |       |      |     |     |հաշիվը |հաշվառ-|հաշիվը |հաշվառ-|

|        |     |       |      |     |     |       |ման    |       |ման    |

|        |     |       |      |     |     |       |կոդը   |       |կոդը   |

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

|    1   |  2  |   3   |   4  |  5  |  6  |   7   |   8   |   9   |  10   |

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

|________|_____|_______|______|_____|_____|_______|_______|_______|_______|

._________________________________________________________________________.

________________________________________________________________________.

Լուծարման ծախսերը       |       Դեբետ        |       Կրեդիտ       |

______________________________|____________________|____________________|

փաստաթղթի |ծախսերի   |գումարը|հաշիվը, |վերլուծական|հաշիվը, |վերլուծական|

անվանումը |հոդվածները|       |ենթա-   |հաշվառման  |ենթա-   |հաշվառման  |

|          |       |հաշիվը  |կոդը       |հաշիվը  |կոդը       |

___________|__________|_______|________|___________|________|___________|

11     |    12    |   13  |   14   |    15     |   16   |    17     |

___________|__________|_______|________|___________|________|___________|

___________|__________|_______|________|___________|________|___________|

___________|__________|_______|________|___________|________|___________|

___________|__________|_______|________|___________|________|___________|

___________|__________|_______|________|___________|________|___________|

________________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ`    _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

Հանձնաժողովի անդամներ`   _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

                         _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

                         _____________  _________________  _______________

                            պաշտոնը      ստորագրությունը    ա., ազգանունը

 

                  Գլխավոր հաշվապահ`     _________________  _______________

                                         ստորագրությունը    ա., ազգանունը

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «26» 03 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20970012

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
07.03.1997
N 85
Հրաման