Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

առաջնորդվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ձգտումով,

հաշվի առնելով զբոսաշրջության կարևոր դերը տնտեսական, հասարակական և մշակութային հարաբերությունների ամրապնդման հարցում,

ելնելով զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամուր և երկարաժամկետ հիմքերի ստեղծման շահագրգռվածությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը` երկու երկրների ժողովուրդների կյանքին, պատմությանը և մշակույթին այդ երկրների քաղաքացիների լավագույնս ծանոթացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, պայմաններ կստեղծեն միջազգային զբոսաշրջության զարգացմանը մասնակցող լեհական և հայկական կազմակերպությունների, ասոցիացիաների և ընկերությունների միջև համագործակցության ստեղծման և զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցությունը հայկական և լեհական շահագրգիռ կազմակերպությունների, ասոցիացիաների և ընկերությունների միջև կիրականացվի հետևյալ ձևով`

1. զբոսաշրջիկների սպասարկման նպատակով համատեղ ձեռներեցության կազմակերպում,

2. համատեղ ներդրումային նախագծերի իրականացում,

3. մասնագետների փոխանակում,

4. ցուցահանդեսների և զբոսաշրջային տոնավաճառների կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը, երկու պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, կձգտեն երկու երկրների միջև զբոսաշրջիկների փոխանակման հետ կապված սահմանային, մաքսային և այլ պայմանականությունների պարզեցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Հայկական և լեհական սուբյեկտների միջև զբոսաշրջության բնագավառի բոլոր հաշվարկներն ու վճարումները կիրականացվեն փոխարկելի տարադրամով:

2. Երկու պետությունների համապատասխան մարմինների միջև պայմանավորվածության դեպքում հաշվարկներն ու վճարումները կարող են իրականացվել այլ ձևով` երկու երկրներում գործող օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը երկու երկրների համապատասխան հաստատությունների միջոցով կիրականացնեն զբոսաշրջության բնագավառում տեղեկության փոխանակում, այդ թվում`

1. այլ երկրների հետ զբոսաշրջային համագործակցությունը կարգավորող օրենսդրական ակտերի մասին,

2. վիճակագրական տվյալների մասին,

3. զբոսաշրջության ոլորտի կադրերի ուսուցման և պատրաստման ծրագրերի մասին,

4. գովազդային գործունեության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը պայմաններ կստեղծեն զբոսաշրջության բնագավառում կադրերի ուսուցման և պատրաստման ոլորտում համագործակցության համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը կկատարեն տեղեկության և միջազգային զբոսաշրջային կազմակերպություններում ունեցած գործունեության փորձի փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում կանցկացնեն խորհրդակցություններ և կստեղծեն աշխատանքային խմբեր` կապված սույն Համաձայնագրի կատարման հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը կփոխանակեն միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի կատարման վերաբերյալ հայտագրեր: Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օր համարվում է վերջին հայտագրի ստացման օրը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարվա ընթացքում: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի Համաձայնագրի շրջանակներում ձեռնարկված և սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին ամբողջովին չկատարված ցանկացած համատեղ գործունեությունը ավարտելու վրա:

 

Կատարված է Վարշավա քաղաքում 1999 թվականի հուլիսի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
Լեհաստանի Հանրապետություն
14.07.1999
Համաձայնագիր