Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅ ...

 

 

040.0743.010604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2004 թվականի N 743-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողով (այսուհետ` համակարգման հանձնաժողով) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.12.04 թիվ 1950-Ա որոշում)

2. Սահմանել, որ`

i

ա) համակարգման հանձնաժողովի հիմնական անդամները մասնակցում են համակարգման հանձնաժողովի նիստերին` մշտական հիմունքներով, իսկ մյուս անդամները ըստ իրենց իրավասությանը վերապահված հարցերի,

բ) համակարգման հանձնաժողովի աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից,

գ) համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխան մարմինների ղեկավարների կողմից թեկնածուների ներկայացմամբ,

դ) համակարգման հանձնաժողովն իրավասու է իր աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծելու աշխատանքային խմբեր և սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններից ներգրավելու իրավասու պաշտոնատար անձանց ու աշխատողների:

(2-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1950-Ա որոշում)

3. Համակարգման հանձնաժողովին`

i

ա) մշակել ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

բ) մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի նախագիծը:

(3-րդ կետը փոփ. 23.12.04 թիվ 1950-Ա որոշում)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին (ծառայություններին և խորհուրդներին), ըստ անհրաժեշտության, աջակցել համակարգման հանձնաժողովին:

5. Հանձնարարել Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնին աջակցել համակարգման հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետում նշված ազգային ծրագրի մշակման գործում:

i

6. Ստեղծել համակարգման աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

(6-րդ կետը լրաց. 23.12.04 թիվ 1950-Ա որոշում)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համակարգման և աշխատանքային խմբերի անդամների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձատրության և նրանց տեխնիկական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ:

(7-րդ կետը լրաց. 23.12.04 թիվ 1950-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1950-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հայաստանի Հանրապետության վարչապետ               հանձնաժողովի նախագահ

 

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների             հանձնաժողովի նախագահի

    և  էկոնոմիկայի նախարար                          տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և

    տնտեսական զարգացման նախարար                     հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության

    նախարար                                         հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

    նախարար                                         հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

    աշխատակազմի ղեկավար-նախարար                     հիմնական անդամ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և

    գիտության նախարարի տեղակալ                      անդամ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

    սոցիալական հարցերի նախարարի տեղակալ             անդամ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

    կապի նախարարի տեղակալ                           անդամ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

    նախարարի տեղակալ                                անդամ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների գործունեությունը

    համակարգող նախարարի տեղակալ                     անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ազգային անվտանգության ծառայության

    տնօրեն                                          անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

    կոմիտեի նախագահ                                 անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ    անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր հարկային պետական ծառայության պետ        անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

    առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ        անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր միգրացիայի և փախստականների վարչության

    պետ                                             անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր Հայաստանի Հանրապետության

    ոստիկանության պետ                               անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր պետական գույքի կառավարման

    վարչության պետ                                  անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր ջրային տնտեսության պետական

    կոմիտեի նախագահ                                 անդամ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի

    և  երիտասարդության հարցերի նախարար              անդամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր

    վարչության պետ                                  անդամ

 

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի         անդամ

    ներկայացուցիչ                                   (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական            անդամ

    բանկի նախագահ                                   (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական            անդամ

    ընտրական հանձնաժողովի նախագահ                   (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

    ծառայությունները կարգավորող                     անդամ

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական  անդամ

    ծառայության պետ                                 (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության արժեթղթերի             անդամ

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության      անդամ

    և  ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ         (համաձայնությամբ)

 

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիական           անդամ

    ծառայության խորհրդի նախագահ                     (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական

    մրցակցության պաշտպանության պետական              անդամ

    հանձնաժողովի նախագահ                            (համաձայնությամբ)

(հավելված 1-ը փոփ. 23.12.04 թիվ 1950-Ա, 08.05.08 թիվ 425-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1950-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

i

    Դ. Ավետիսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                        (աշխատանքային խմբի նախագահ)

    Ա. Աբովյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Տ. Դավթյան        - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

    Ա. Բարբուրդյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ս. Ղոնաղչյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական

                        վարչության պետ

 

(հավելված 2-ը լրաց. 23.12.04 թիվ 1950-Ա, 24.03.05 թիվ 348-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2004
N 743-Ա
Որոշում