Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 585-Ն ...

 

 

040.0829.150604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2004 թվականի N 829-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 585-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Հիմնադրամի հնարավոր շահառուներն են`

ա) մշակույթի ոլորտի գործիչները,

բ) անհատ ստեղծագործողները,

գ) մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք»,

i

28-րդ կետը «որը» բառից հետո լրացնել «բաղկացած է 28 անդամից և» բառերով.

բ) որոշմամբ հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում`

i

«նախարար» բառը փոխարինել «նախարարի տեղակալ» բառերով.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ» տողով.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ)» տողից հետո լրացնել.

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ»

«Երևանի քաղաքապետի տեղակալ» տողերով.

«Գործարարներ» բառը փոխարինել`

«Նաիրի» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն» տողերով:

2. Հաստատել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 3-ի

N 829-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

    Հ. Հակոբյան             - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Ա. Պողոսյան             - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ս. Մանասերյան           - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ռ. Ալավերդյան           - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ա. Գյուրջյան            - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

                              (համաձայնությամբ)

 

    Կ. Աճեմյան              - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

                              (համաձայնությամբ)

 

    Ս. Սիմոնյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                              վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Վարդանյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Գերաշնորհ Տ. Փառեն      - Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական

    եպիսկոպոս Ավետիքյան       գործերի կառավարիչ (համաձայնությամբ)

 

Հայր Վահան ծայրագույն  - Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և

    վարդապետ Օհանյան          Արևելյան  Եվրոպայի թեմի առաջնորդ

                              (համաձայնությամբ)

 

    Հ. Երդոկյան             - Հայկական բարեգործական ընդհանուր միության

                              հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն

                              (համաձայնությամբ)

 

    Լ. Գալստյան             - Համազգային հայ կրթական և  մշակութային

                              միության հայաստանյան վարչության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Ռ. Միրզախանյան          - Հայաստանի Թեքեյան մշակութային միության

                              նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան            - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

                              տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ե. Ղազանչյան            - Հայաստանի թատերական գործիչների միության

                              անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Խանամիրյան           - Հայաստանի պարարվեստի միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Ռ. Ամիրխանյան           - Հայաստանի կոմպոզիտորների և  երաժշտագետների

                              միավորման նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Անանյան              - Հայաստանի գրողների միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Կ. Աղամյան              - Հայաստանի նկարիչների միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Մ. Մինասյան             - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Ռ. Գևորգյանց            - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության

                              նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Սարաջյան             - Երևանի  Կոմիտասի անվան պետական

                              կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Երզնկյան             - Երևանի  թատրոնի և  կինոյի պետական

                              ինստիտուտի պրոռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Իսաբեկյան            - Երևանի  գեղարվեստի պետական ակադեմիայի

                              ռեկտոր (համաձայնությամբ)

 

    Ա. Աղասյան              - ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի տնօրեն

                              (համաձայնությամբ)

 

    Կ. Գևորգյան             - Հայաստանի պարարվեստի գործիչների և

                              պարագետների միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Դ. Շահբազյան            - «Հայրենք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

                              (համաձայնությամբ)

 

    Ա. Ափոյան               - «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

                              (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 03.03.11 թիվ 303-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2004
N 829-Ն
Որոշում