Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 13 ...

 

 

040.0834.160604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2004 թվականի N 834-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ վերացել են առանձին խմբերի քաղաքացիների` գազի և ջրի մատակարարման դիմաց զեղչով վճարման արտոնությունները, սակայն պահպանվել են առանձին խմբերի քաղաքացիների` մի շարք այլ ծառայությունների դիմաց զեղչով վճարման արտոնությունները, և որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ջրամատակարարող ընկերությունների համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայություններ մատուցվելու կամ ապրանքներ մատակարարվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1353-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման նախաբանը «ապահովելու» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորելու» բառերով,

բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,

i

գ) որոշման վերնագրից ու 1-ին կետից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից ու 1-ին կետից հանել «կամ ապրանքներ մատակարարվելու» բառերը,

դ) որոշմամբ հաստատված կարգի`

i

II բաժնից հանել «գազ, ջրամատակարարում, ջրահեռացում» բառերը,

12-րդ, 19-րդ, 24-րդ և 27-րդ կետերի երկրորդ պարբերությունները «կարգով» բառից հետո լրացնել «հարկային մարմինների կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2004
N 834-Ն
Որոշում