Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔ ...

 

 

040.0908.300604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2004 թվականի N 908-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 25-ի

N 908-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (այսուհետ` փայտանյութ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000 և 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքների արտահանման վրա:

3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:

4. Եզրակացությունը տրամադրվում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) դիմում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը.

բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:

5. Եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը պահպանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում, երկու օրինակը տրվում է դիմողին: Արտահանման ժամանակ հայտատուն օրինակներից մեկը հանձնում է մաքսային մարմիններին:

6. Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման համար ձեռք բերված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ անձանց:

7. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`

ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը.

դ) արտահանվող փայտանյութի տեսակի և (կամ) քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և (կամ) քանակին:

8. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ CERTIFICATE N _________

 

Արտահանող (կազմակերպության անվանումը,         ____________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

Exporter (name, address, contacts)            ____________________________

 

Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր    ____________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը)

Invoice (name, address, number)               ____________________________

 

Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը        ____________________________

(Type and quantity of wood)                   ____________________________

 

Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը         ____________________________

(Type and quantity of wood for export)        ____________________________

 

Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը  ____________________________ ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին

(Type, nature, quantity and Certificate of    ____________________________

Origine of wood for export)

 

Գործողության սկիզբը ___ _______ 200 թ.

Valid from Եզրակացության գործողության ժամկետը

Validity period of certificate     Գործողության ավարտը  ___ _______ 200  թ.

                                   Valid up to

 

Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրը օրինական է:

 

Տրված է  ____ ______________ 2004 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2004
N 908-Ն
Որոշում