010.0100.100704
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի) 986-րդ հոդվածի 2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ին կետի «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 990.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 990.1. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված անձնական, գույքային և պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի և ոչ կյանքի ապահովագրության դասակարգումը:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը փակագծերում նշված «անդորրագիր» բառից հետո լրացնել «, վկայագիր» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 1010. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ)».
2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով.
3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգևները վճարվում են» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
10 հուլիսի 2004 թվականի
ՀՕ-100-Ն