Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 425-Ն Ե ...

 

 

040.0919.010704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2004 թվականի N 919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 425-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի N 497-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 425-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) N 2 աղյուսակի`

i

15-րդ բաժնում (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) «73» թիվը փոխարինել «78», իսկ «0511 Խմբավարություն (դիրիժորություն)» մասնագիտության անվճար հիմունքներով տեղերի «3» թիվը` «8» թվով.

i

23-րդ բաժինը (Գավառի պետական համալսարան) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._________________________________________________________________________.

|Մասնա-   |             Մասնագիտության անվանումը           |   Տեղերը     |

|գիտության|                                                |______________|

|ծածկագիրը|                                                |անվճար|վճարովի|

|_________|________________________________________________|______|_______|

|23       |Գավառի պետական համալսարան                       |0     |260    |

|_________|________________________________________________|______|_______|

|0116     |Կենսաբանություն                                 |      |17     |

|_________|________________________________________________|______|_______|

|0125     |Աշխարհագրություն                                |      |15     |

|_________|________________________________________________|______|_______|

|0131     |Բնապահպանություն (Էկոլոգիա)                     |      |25     |

|_________|________________________________________________|______|_______|

|0211     |Իրավագիտություն                                 |      |30     |

|_________|________________________________________________|______|_______|

|0217     |Բանասիրություն (ռուսաց լեզու և  գրականություն)  |      |10     |

|_________|________________________________________________|______|_______|

|0230     |Հայոց լեզու և  գրականություն                    |      |18     |

|_________|________________________________________________|______|_______|

|0233     |Անգլերեն լեզու                                  |      |15     |

|_________|________________________________________________|______|_______|

|0312     |Տարրական կրթության մանկավարժություն և  մեթոդիկա |      |12     |

|_________|________________________________________________|______|_______|

|0327     |Պատմություն (իրավունքի հիմունքներ)              |      |25     |

|_________|________________________________________________|______|_______|

|0604     |Ֆինանսներ և  վարկ                               |      |24     |

|_________|________________________________________________|______|_______|

|0605     |Հաշվապահական հաշվառում և  աուդիտ                |      |24     |

|_________|________________________________________________|______|_______|

|0626     |Բիզնեսի կազմակերպում                            |      |22     |

|_________|________________________________________________|______|_______|

|2201     |Հաշվողական մեքենաներ, համալիրներ և  ցանցեր      |      |23     |

._________________________________________________________________________.

 

բ) N 5 աղյուսակում «138» թիվը փոխարինել «125» թվով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետի`

ա) «ա» ենթակետում`

«350» թիվը փոխարինել «341» թվով,

ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«անվճար հիմունքներով 8 տեղ` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով` զինվորական իրավագետներ պատրաստելու համար».

բ) «բ» ենթակետում «224» թիվը փոխարինել «233», իսկ «145» թիվը` «136» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2004
N 919-Ն
Որոշում