Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ (52-92 ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ (52-92 ՀՈԴՎԱԾՆԵՐ)

01.03.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.1975  -ից մինչեւ   01.03.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-274 օրենք)

i

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

/52-92 հոդվածներ/

 

ԳԼՈՒԽ 4
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՏԱԼԸ

 

i
Հոդված 52. Ժառանգության իրավունքի վկայագրեր տալու վայրն ու ժամկետները

 

Ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, ժառանգների գրավոր խնդրանքի հիման վրա, տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր: Վկայագրերը տրվում են Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 561 հոդվածով սահմանված ժամկետներում: Այդ նույն կարգով ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվում, երբ ժառանգական գույքը անցնում է պետությանը:

 

Հոդված 53. Ժառանգության իրավունքի վկայագրեր տալու կարգը

 

Ժառանգության իրավունքի վկայագրեր տրվում են Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549 և 550 հոդվածներին համապատասխան ժառանգություն ընդունած ժառանգներին:

Ժառանգությունը օրենքով սահմանված ժամկետում չընդունած ժառանգները ժառանգության իրավունքի վկայագրի մեջ կարող են մտցվել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ: Այդ համաձայնությունը պետք է հայտնվի գրավոր ձևով, նախքան ժառանգության իրավունքի վկայագիր տալը:

Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է բոլոր ժառանգներին միասին կամ յուրաքանչյուրին առանձին, ելնելով նրանց ցանկությունից:

Եթե ժառանգության իրավունքի վկայագրում նշված են անգործունակ կամ սահմանափակ գործունակ ժառանգներ, ապա վկայագիրը ուղարկվում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Ժառանգման իրավունքով գույքը պետությանն անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համապատասխան ֆինանսական մարմնին:

 

Հոդված 54. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

Պետական նոտարը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակն ու վայրը, ժառանգատուի հետ այն հարաբերությունների առկայությունը, որոնք հիմք են հանդիսանում վկայագիր տալու մասին դիմումներ տվող անձանց ըստ օրենքի ժառանգման կոչելու համար և այն ժառանգական գույքի կազմը, որի համար վկայագիր է տրվում: Ի հաստատումն այդ հանգամանքների ժառանգներից պահանջվում են համապատասխան փաստաթղթեր:

Եթե մեկ կամ մի քանի ըստ օրենքի ժառանգներ զրկված են փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից, որոնք հիմք են հանդիսանալու ըստ օրենքի ժառանգման կոչելու համար, նրանք կարող են ժառանգության իրավունքի վկայագրի մեջ մտցվել ժառանգությունն ընդունած և ըստ օրենքի ժառանգման կոչելու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր ներկայացնող մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ:

 

Հոդված 55. Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

Պետական նոտարը ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, կտակի առկայությունը, ժառանգության բացման ժամանակն ու վայրը, ժառանգական գույքի կազմը, որի համար վկայագիր է տրվում ժառանգներից համապատասխան փաստաթղթեր պահանջելու միջոցով: Պետական նոտարը նաև պարզում է այն անձանց շրջանակը, որոնք ժառանգությունից պարտադիր բաժնի իրավունք ունեն:

 

Հոդված 56. Գրանցման ենթակա գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

Եթե ժառանգական գույքի կազմի մեջ բնակելի տուն է մտնում, պետական նոտարը փաստաթղթեր է պահանջում բնակելի տունը ժառանգատուին պատկանելու մասին, տեղեկանք տեխնիկական գույքագրման բյուրոյից, ինչպես նաև ստուգում է, կա արդյոք բնակելի տան օտարման արգելանք կամ նրա վրա արգելադրում:

Ժառանգության իրավունքի վկայագրի մեջ գրանցման ենթակա այլ գույք (ավտոմեքենա, մոտոցիկլ և այլն) մտցնելու համար պետական նոտարը ստուգում է այդ գույքը ժառանգատուին պատկանելու վերաբերյալ փաստաթղթերը:

 

i

ԳԼՈՒԽ 5
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼԸ

 

i
Հոդված 57. Ամուսինների համատեղ գրավոր դիմումի հիման վրա վկայագիր տալը

 

Հայկական ԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20 հոդվածին համապատասխան, պետական նոտարական գրասենյակները, ամուսինների համատեղ գրավոր դիմումի հիման վրա, ամուսնության ընթացքում նրանց վաստակած ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր են տալիս նրանցից մեկին կամ երկու ամուսիններին:

Բնակելի տան (ամառանոցի), տան (ամառանոցի) մասի, անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր է տրվում դրանց գտնվելու վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից:

 

Հոդված 58. Ամուսիններից մեկի մահվան դեպքում վկայագիր տալը

 

Ամուսիններից մեկի մահվան դեպքում ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրվում է ողջ մնացած ամուսնու գրավոր դիմումի հիման վրա` ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից, այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին:

Ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ողջ մնացած ամուսնուն սեփականության իրավունքի վկայագիր կարող է տրվել ամուսնության ընթացքում վաստակած ընդհանուր գույքի կեսի համար:

 

ԳԼՈՒԽ 6
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼԸ

 

Հոդված 59. Արգելանք դնելը

 

i

Բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանը բնակարանի կառուցման, հիմնական նորոգման և գնման համար քաղաքացիներին վարկ տալու մասին բանկի հիմնարկների, տնտհաշվարկային ձեռնարկությունների ու կազմակերպությունների ծանուցումների հիման վրա, ինչպես նաև բնակելի տան (տան մի մասի), բնակարանի գրավի պայմանագիր հաստատելիս, բնակելի տան գտնվելու վայրի պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը օտարման արգելանք է դնում բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի վրա:

Արգելանք դնելու մասին հաղորդվում է շենքի գրանցում իրականացնող պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին:

 

Հոդված 60. Արգելանքի վերացումը

 

Պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը, ստանալով բանկի, հիմնարկության, տնտհաշվարկային ձեռնարկության կամ կազմակերպության ծանուցումը` վարկը մարելու մասին, կամ հաղորդում` գրավի պայմանագրի դադարման մասին, վերացնում է բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի օտարման արգելանքը:

Արգելանքը վերացնելու մասին հաղորդվում է շենքի գրանցում իրականացնող պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին:

 

ԳԼՈՒԽ 7
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Հոդված 61. Փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտության վավերացումը

 

Պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները վավերացնում են պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից տրված փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտությունը, պայմանով, եթե այդ փաստաթղթերը չեն հակասում օրենքին, ունեն իրավաբանական նշանակություն և դրանց պատճենների ու քաղվածքների ճշտության վավերացումը արգելված չէ օրենքով:

Արգելվում է անձնագրի, կուսակցական տոմսի, արհմիութենական տոմսի, պատգամավորական վկայականի և զինվորական տոմսի պատճենի ճշտության վավերացումը:

Բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ և միջնակարգ հանրակրթական դպրոցներ ավարտելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենների ճշտության վավերացումը կատարվում է միայն պետական նոտարական գրասենյակներում:

Քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթղթերը, որոնցից քաղվածք է հանվում, պարունակում են մի քանի առանձին, միմյանց հետ չկապված հարցերի լուծում: Քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի մասին լրիվ տեքստը:

 

Հոդված 62. Պետական իշխանության և պետական կառավարման բարձրագույն մարմինների ակտերի պատճենների ճշտության վավերացումը

 

ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական իշխանության և պետական կառավարման բարձրագույն մարմինների ընդունած` քաղաքացիների անձնական իրավունքներին ու շահերին վերաբերող ակտերի, ինչպես նաև օտար լեզվով շարադրված փաստաթղթերի պատճենների ճշտության վավերացումը կատարվում է բացառապես առաջին պետական նոտարական գրասենյակում:

 

Հոդված 63. Քաղաքացու կողմից տրված փաստաթղթի պատճենի ճշտության վավերացումը

 

Քաղաքացու կողմից տրված փաստաթղթի պատճենի ճշտությունը վավերացվում է այն դեպքում, երբ փաստաթղթի վրա եղած քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատված է նոտարական մարմնի կամ այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում կամ սովորում է քաղաքացին, բնակարանաշահագործական գրասենյակի (տնային կառավարչության կողմից, որտեղ նա ապրում է և այլն), կամ ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ նա բուժվում է:

 

Հոդված 64. Փաստաթղթի պատճենից հանված պատճենի ճշտության վավերացումը

 

Պետական նոտարական գրասենյակները փաստաթղթի պատճենից հանված պատճենի ճշտությունը վավերացնում են այն պայմանով, եթե պատճենի ճշտությունը վավերացված է նոտարական կարգով, կամ եթե փաստաթղթի պատճենը տրված է այն պետական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպության կողմից, որոնք տվել են իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բլանկի վրա, կնիքի դրոշմամբ և նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

 

Հոդված 65. Փաստաթղթերի վրա եղած ստորագրության իսկության վավերացումը

 

Պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը վավերացնում է այն փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը, որոնց բովանդակությունը չի հակասում օրենքին և իրենից գործարքի շարադրանք չի ներկայացնում:

Այն փաստաթղթի վրա, ուր շարադրվում է գործարքի բովանդակությունը, կարող է վավերացվել միայն այն անձի ստորագրության իսկությունը, որն ստորագրել է մեկ ուրիշի փոխարեն, որը չի կարող անձամբ ստորագրել ֆիզիկական պակասության, հիվանդության հետևանքով կամ այլ պատճառներով:

Պետական նոտարը, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը, վավերացնելով ստորագրության իսկությունը, չի հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարվել է որոշակի անձի կողմից:

 

Հոդված 66. Փաստաթղթի թարգմանության ճշտության վավերացումը

 

Պետական նոտարական գրասենյակները հաստատում են փաստաթղթի թարգմանության ճշտությունը, եթե պետական նոտարը տիրապետում է համապատասխան լեզուներին:

Եթե պետական նոտարը համապատասխան լեզուներին չի տիրապետում, փաստաթղթի թարգմանությունը կարող է կատարել նոտարին հայտնի թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է պետական նոտարը:

 

ԳԼՈՒԽ 8
ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հոդված 67. Քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատումը

 

Պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը:

Անչափահասի ողջ լինելու փաստը հաստատվում է նրա ծնողների (որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի խնդրանքով:

Ի հաստատումն նշված հանգամանքի պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները շահագրգռված անձին տալիս են վկայագիր:

 

Հոդված 68. Քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը

 

Պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները, քաղաքացու խնդրանքով հաստատում են նրա որոշակի վայրում գտնվելու փաստը:

Անչափահասի որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա ծնողների (որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի խնդրանքով:

Ի հաստատումն նշված հանգամանքի, պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները շահագրգռված անձին տալիս են վկայագիր:

 

Հոդված 69. Քաղաքացու նույնության հաստատումը լուսանկարում պատկերված անձի հետ

 

Պետական նոտարական գրասենյակները հաստատում են քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ, որի մասին քաղաքացուն տրվում է վկայագիր:

 

Հոդված 70. Փաստաթուղթը ներկայացնելու ժամանակի հաստատումը

 

Պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները հաստատում են փաստաթուղթը պետական նոտարին կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձին ներկայացնելու ժամանակը:

Այդ մասին վավերացման մակագրությունն արվում է փաստաթղթի վրա նշելով այդպիսին ներկայացնող անձին:

 

ԳԼՈՒԽ 9
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հոդված 71. Հայտարարությունների հանձնումը

 

Պետական նոտարները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձինք քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների հայտարարությունները հանձնում են ուրիշ քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների:

Հայտարարությունները հանձնվում են փոստի միջոցով` հետադարձ ծանուցմամբ կամ անձամբ հասցեատերերին` ստորագրությամբ:

 

Հոդված 72. Հայտարարությունը հանձնելու մասին վկայագիր տալը

 

Հայտարարությունը տվող անձի խնդրանքով պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները վկայագիր են տալիս հայտարարությունը հանձնելու մասին:

 

ԳԼՈՒԽ 10
ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԴԵՊՈԶԻՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Հոդված 73. Դրամական գումարներ և արժեթղթեր դեպոզիտ ընդունելը

 

Պետական նոտարական գրասենյակները, Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով նախատեսված դեպքերում, պարտապանից պետական նոտարական գրասենյակի դեպոզիտ են ընդունում դրամական գումարներ և արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու համար:

Դրամական գումարներ և արժեթղթեր ստանալու մասին պետական նոտարական գրասենյակը ծանուցում է պարտատիրոջը և վերջինիս պահանջով նրան է հանձնում հասանելիք դրամական գումարներն ու արժեթղթերը:

Դրամական գումարները և արժեթղթերը դեպոզիտ են ընդունվում պարտավորության կատարման վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից:

 

Հոդված 74. Դեպոզիտ ընդունած դրամական գումարները և արժեթղթերը վերադարձնելը

 

Դրամական գումարները և արժեթղթերը դրանք դեպոզիտ մուծող անձին (պարտապանին) վերադարձնելը թույլատրվում է միայն այն անձի (պարտատիրոջ) գրավոր համաձայնությամբ, որի օգտին կատարվել է մուծումը, կամ դատարանի որոշմամբ:

 

i

ԳԼՈՒԽ 11
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼԸ

 

Հոդված 75. Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելը կամ գույք պահանջելը

 

Պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք պահանջելու համար պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները կատարողական մակագրություններ են անում պարտքը հաստատող փաստաթղթերի վրա:

Այն փաստաթղթերի ցանկը, որոնցով պարտքի բռնագանձումը կատարվում է անվիճելի կարգով` կատարողական մակագրությունների հիման վրա, սահմանվում է ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 76. Կատարողական մակագրություն անելու պայմանները

 

Կատարողական մակագրություն է արվում`

1) եթե ներկայացված փաստաթղթերը հաստատում են պահանջատիրոջ հանդեպ պարտապանի պարտքի կամ այլ պատասխանատվության անվիճելիությունը.

2) եթե հայց հարուցելու իրավունքի ծագման օրից չի անցել երեք տարուց ավելի, իսկ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև եղած հարաբերություններում` մեկ տարուց ավելի:

Եթե այն պահանջի համար, որով կատարողական մակագրություն է տրվում, օրենքով վաղեմության այլ ժամկետ է սահմանված, կատարողական մակագրությունը տրվում է այդ ժամկետի սահմաններում:

 

Հոդված 77. Կատարողական մակագրության բովանդակությունը

 

Կատարողական մակագրությունը պետք է բովանդակի`

1) կատարողական մակագրություն անող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը.

2) պահանջատիրոջ անվանումը և հասցեն.

3) պարտապանի անվանումը և հասցեն.

4) այն ժամկետի նշումը, որի համար կատարվում է բռնագանձումը.

5) բռնագանձման ենթակա գումարների կամ պահանջվող առարկաների, այդ թվում տուգանքների և տոկոսների նշում, եթե այդպիսիք հասնում են.

6) պահանջատիրոջ կողմից վճարված կամ պարտապանից գանձման ենթակա պետական տուրքի գումարի նշում.

7) կատարողական մակագրություն անելու թվականը (տարեթիվ, ամիս, ամսաթիվ).

8) այն համարը, որի տակ կատարողական մակագրությունը գրանցվել է սեղանամատյանում.

9) կատարողական մակագրություն անող պաշտոնատար անձի ստորագրությունը, պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի նոտարական գործողություններ կատարող գործադիր կոմիտեի գերբավոր կնիքը:

 

Հոդված 78. Կատարողական մակագրությամբ բռնագանձում կատարելու կարգը

 

Կատարողական մակագրությամբ բռնագանձումը կատարվում է Հայկական ԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատական վճիռների կատարման համար սահմանված կարգով:

 

Հոդված 79. Կատարողական մակագրությունը ներկայացնելու ժամկետները

 

Եթե պահանջատերը կամ պարտապանը քաղաքացի է, կատարողական մակագրությունը հարկադրական կատարման կարող է ներկայացվել այն արվելու օրից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր պահանջներով մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:

 

ԳԼՈՒԽ 12
ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ, ՉԵԿԵՐԸ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՉԵԿԵՐԻ ՉՎՃԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հոդված 80. Մուրհակների բողոքարկումը

 

Չվճարված, չակցեպտավորված և ակցեպտը չթվագրած մուրհակների բողոքարկումը կատարվում է պետական նոտարական գրասենյակների կողմից` փոխադրական և պարզ մուրհակի կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 81. Չեկերը վճարման ներկայացնելը և չեկերի չվճարված լինելու հաստատումը

 

Վճարորդի գտնվելու վայրի պետական նոտարական գրասենյակները վճարման ներկայացնելու համար ընդունում են չեկեր, որոնք ներկայացվել են տասն օրը անցնելուց հետո, իսկ օտարերկրյա չեկեր` չեկը տալու օրից վեց ամիս անցնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան այդ ժամկետից հետո հաջորդ օրվա ժամը 12-ը:

Չեկը չվճարելու դեպքում պետական նոտարը չեկի չվճարումը հաստատում է չեկի վրա մակագրություն անելու միջոցով և այդ մասին նշում է սեղանամատյանում: Չեկի վրա մակագրություն անելու հետ միաժամանակ ծանուցում է ուղարկվում չեկատուին` նրա չեկը բանկի կողմից չվճարվելու և չեկի վրա մակագրություն արվելու մասին:

Չեկը չվճարվելու դեպքում, չեկատիրոջ խնդրանքով, պետական նոտարական գրասենյակը անում է կատարողական մակագրություն:

 

ԳԼՈՒԽ 13
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Հոդված 82. Փաստաթղթերը պահպանության ընդունելը

 

Պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների նոտարական գործողություններ կատարող քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները փաստաթղթերը պահպանության են ընդունում ցուցակով, որի մասին փաստաթղթեր հանձնող անձին տրվում է վկայագիր և ցուցակի մեկ օրինակը:

 

Հոդված 83. Պահպանության ընդունած փաստաթղթերը վերադարձնելը

 

Պահպանության ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք պահպանության հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին վկայագիրը և ցուցակի օրինակը պետական նոտարի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող անձի ստացագրի հետ ներկայացվելու դեպքում, կամ դատարանի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 14
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 84. Ապացույցների ապահովումը

 

Շահագրգռված անձանց խնդրանքով պետական նոտարական գրասենյակները կատարում են ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատական կամ վարչական մարմիններում գործ հարուցվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:

Պետական նոտարական գրասենյակները ապացույցների ապահովում չեն կատարում այնպիսի գործերով, որոնք շահագրգռված անձանց կողմից պետական նոտարական գրասենյակին դիմելու պահին գտնվում են խորհրդային դատարանի կամ վարչական մարմնի վարույթում:

 

Հոդված 85. Ապացույցների ապահովման կարգը

 

Ապացույցների ապահովման կարգով պետական նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր և իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն:

Ապացույցների ապահովման պրոցեսուալ գործողություններ կատարելիս պետական նոտարը ղեկավարվում է Հայկական ԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոններով:

Պետական նոտարը ապացույցների ապահովման ժամանակի և տեղի մասին ծանուցում է մյուս կողմին ու շահագրգռված անձանց, սակայն նրանց չներկայանալը ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար արգելք չի հանդիսանում:

Ապացույցների ապահովումը առանց մյուս կողմի ու շահագրգռված անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի դեպքերում կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին:

Հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում պետական նոտարը այդ մասին հաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի ժողովրդական դատարանին` Հայկական ԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62 և 76 հոդվածներով նախատեսված միջոցներ ձեռք առնելու համար:

Պետական նոտարը վկային և փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունք կամ եզրակացություն տալու և ցուցմունք կամ եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար Հայկական ԽՍՀ քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին:

 

ՀԱՏՎԱԾ IV
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

i
Հոդված 86. Նոտարական գործողություններ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար

 

«Պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն խորհրդային քաղաքացիների հետ հավասար դիմելու Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակներին, ինչպես նաև Հայկական ԽՍՀ նոտարական գործողություններ կատարող մյուս մարմիններին:

Օտարերկրյա ձեռնարկությունները և կազմակերպությունները իրավունք ունեն դիմելու Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակներին և ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներին:

ԽՍՀՄ նախարարների խորհուրդը կարող է պատասխան սահմանափակումներ սահմանել այն պետությունների քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որտեղ խորհրդային քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքների հատուկ սահմանափակումներ են թույլ տրվում նոտարիատի մարմիններին դիմելու համար:

 

Հոդված 87. Օտարերկրյա իրավունքի կիրառումը

 

Պետական նոտարները, ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությանը, ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերին համապատասխան կիրառում են օտարերկրյա իրավունքի նորմաներ:

Պետական նոտարները ընդունում են օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, ինչպես նաև վավերացման մակագրություններ են կատարում օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված ձևով, եթե դա չի հակասում խորհրդային կարգերի հիմքերին:

 

Հոդված 88. Խորհրդային իրավունքի կիրառումը ժառանգական գույքը պահպանելիս և ժառանգության իրավունքի վկայագիր տալիս: Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված լիազորագրեր

 

Օտարերկրյա քաղաքացու մահից հետո Հայկական ԽՍՀ տերիտորիայում մնացած գույքի կամ խորհրդային քաղաքացու մահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության հետ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված գործողությունները իրականացվում են ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան:

Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիրը, որը ցուցումներ չի պարունակում նրա գործողության ժամկետի մասին, ուժը պահպանում է մինչև նրա վերացումը լիազորագիր տվող անձի կողմից:

 

Հոդված 89. Արտասահմանում կազմված փաստաթղթերի ընդունումը Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակների կողմից

 

Օտարերկրյա իշխանությունների մասնակցությամբ արտասահմանում կազմված կամ նրանց տված փաստաթղթերը Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակներն ընդունում են ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից դրանց լեգալացման պայմանով:

Նման փաստաթղթերը առանց լեգալացման Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակներն ընդունում են այն դեպքում, երբ դա նախատեսված է ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ, ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 90. Օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունների կատարումը և Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակների` հանձնարարություններով օտարերկրյա արդարադատության մարմիններին դիմելը

 

Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակները կատարում են սահմանված կարգով իրենց հանձնված օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունները առանձին նոտարական գործողություններ կատարելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հանձնարարության կատարումը կհակասեր ԽՍՀՄ սուվերենությանը կամ կսպառնար ԽՍՀՄ անվտանգությանը.

2) հանձնարարության կատարումը չի մտնում ԽՍՀՄ պետական նոտարական գրասենյակների իրավասության մեջ:

Առանձին նոտարական գործողություններ կատարելու մասին օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունների կատարումը տեղի է ունենում խորհրդային օրենսդրության հիման վրա:

Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակները առանձին նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններով կարող են դիմել օտարերկրյա արդարադատության մարմիններին:

Օտարերկրյա արդարադատության մարմինների հետ Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակների հարաբերությունների կարգը որոշվում է ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ և ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 91. Օտարերկրյա պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցների ապահովումը

 

Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակները ապահովում են օտարերկրյա պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցներ:

 

Հոդված 92. Միջազգային պայմանագրեր

 

«Պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, եթե ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերով գործողությունների վերաբերյալ այլ կանոններ են սահմանված, քան այն կանոնները, որոնք պարունակվում են ԽՍՀ Միության կամ Հայկական ԽՍՀ օրենսդրությունում, նոտարական գործողություններ կատարելիս կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

Եթե ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերով ԽՍՀՄ պետական նոտարական գրասենյակների իրավասությանն է վերապահվում ԽՍՀ Միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությամբ չնախատեսված նոտարական գործողությունների կատարումը, Հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակներն այդ նոտարական գործողությունը կատարում են ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից սահմանվող կարգով:

Եթե ԽՍՀՄ կամ Հայկական ԽՍՀ միջազգային պայմանագրերով նախատեսված է այնպիսի նոտարական գործողություն, որը Հայկական ԽՍՀ և միութենական մյուս հանրապետությունների օրենսդրության համաձայն կարող է կատարվել միութենական մի քանի հանրապետությունների պետական նոտարական գրասենյակների կողմից, կամ եթե Հայկական ԽՍՀ և միութենական մյուս հանրապետությունների օրենսդրությունը չի որոշում իրավասու պետական նոտարական գրասենյակ, ԽՍՀՄ արդարադատության նախարարությունը սահմանում է, թե նոտարական որ գրասենյակները և միութենական որ հանրապետությունում պետք է կատարեն հիշյալ նոտարական գործողությունը:

 

կադաստրի տեղեկանք

 

գույքի նկատմամբ գրանցված են հետևյալ իրավունքները`

սեփականության իրավունք

վարձակալության իրավունք

օգտագործման իրավունք

գրավի իրավունք

սերվիտուտ

----------

գույքի նկատմամբ գրանցված են հետևյալ արգելանքները

կալանք

արգելանք

 

 

pin
ՀՀ 26.12.1974
օրենք