Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ N 82 Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ N 82 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (ԱՐ ...

 

 

040.0973.130704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2004 թվականի N 973-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ N 82 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Նոյեմբերյանի N 82 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը` ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է դրա տնօրինության գույքը` 7026.3 հազ. դրամ արժողությամբ` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրա տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` 20041.0 հազ. դրամ արժողությամբ` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

i

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված` «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Թույլատրել «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության (ավագ դպրոց) կազմակերպում,

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,

գ) նախապատրաստական դասընթացների կազմակերպում,

դ) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում, որակավորման բարձրացում,

ե) հրատարակչական գործունեություն,

զ) սովորողների հանրային սննդի կազմակերպում,

է) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,

ը) սպորտի բնագավառի այլ գործունեություն:

6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել ուսումնական հաստատության ենթակայության փոփոխության հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել «Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և ապահովել ուսումնական հաստատության պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2004
N 973-Ն
Որոշում