Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏ ...

15.12.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.07.2004  -ից մինչեւ   15.12.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.12 ՆՀ-293-Ն հրամանագիր)

i

030.0124.160704

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով մշակույթի բնագավառում միասնական և արդյունավետ պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի, և կանոնադրությունը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

16 հուլիսի 2004 թվականի

ՆՀ-124-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2004 թվականի հուլիսի 16-ի

ՆՀ-124-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ

 

ՀՀ Նախագահի խորհրդական (խորհրդի համակարգող)

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (համաձայնությամբ)

Հայաստանի գրողների միության նախագահ

Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ

Հայաստանի նկարիչների միության նախագահ

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ:

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2004 թվականի հուլիսի 16-ի

ՆՀ-124-Ն հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) խորհրդակցական մարմին է:

2. Խորհրդի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

ա) մշակել առաջարկություններ մշակույթի բնագավառում համաձայնեցված և արդյունավետ պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ.

բ) ուսումնասիրել և վերլուծել մշակույթի բնագավառի հիմնախնդիրները.

գ) վեր հանել մշակույթի բնագավառի կարգավորմանը վերաբերող իրավական հիմնախնդիրները և առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ.

դ) քննարկել մշակույթի բնագավառին վերաբերող իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ.

ե) համագործակցել մշակույթի հարցերով զբաղվող գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց տարածքային ծառայությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև մշակութային հիմնադրամների, մշակութային ծրագրեր իրականացնող միջազգային, օտարերկրյա և այլ կազմակերպությունների հետ.

զ) աջակցել գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների հետ ստեղծագործական միությունների, մշակույթի բնագավառում գործող կազմակերպությունների և անհատների փոխհամագործակցությանը:

4. Խորհուրդն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով իրավասու է`

ա) պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ստեղծագործական միություններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից և քաղաքացիներից ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

բ) կատարել պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ստեղծագործական միություններից, այլ կազմակերպություններից ու քաղաքացիներից ստացված առաջարկությունների ուսումնասիրություն և փորձաքննություն.

գ) իր աշխատանքներին ներգրավել հասարակական, գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև առանձին գիտնականների, փորձագետների և այլ մասնագետների.

դ) սահմանել իր աշխատանքների կազմակերպման կարգը:

5. Խորհրդի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Խորհուրդը կազմված է Խորհրդի համակարգողից, քարտուղարից և անդամներից:

7. Խորհրդի համակարգողը, քարտուղարը և անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

8. Խորհրդի համակարգողը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

9. Խորհրդի քարտուղարն ընտրվում է Խորհրդի կողմից:

10. Խորհրդի համակարգողը`

- կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Խորհրդի կողմից նախապատրաստված առաջարկությունները, ինչպես նաև Խորհրդի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը.

- նշանակում է Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը, ժամը և առաջարկում է օրակարգը.

- հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.

- ապահովում է Խորհրդի աշխատանքների հրապարակայնությունը.

- ներկայացնում է Խորհուրդն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.

- համապատասխան պետական մարմինների և կազմակերպությունների հետ համաձայնեցնում է Խորհրդի կազմում ընդգրկված նրանց ներկայացուցիչների թեկնածությունները.

- իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

11. Խորհրդի քարտուղարը`

- ապահովում է Խորհրդի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.

- Խորհրդի անդամներին ոչ ուշ, քան Խորհրդի նիստից յոթ օր առաջ ուղարկում է նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, նրանց տեղեկացնում Խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին.

- վարում է Խորհրդի նիստերի արձանագրությունները և հետևում Խորհրդի կայացրած որոշումների կատարման ընթացքին.

- կատարում է Խորհրդի և նրա համակարգողի հանձնարարականները:

12. Խորհրդի անդամները`

ա) իրավունք ունեն`

- հարցեր ներկայացնել Խորհրդի քննարկմանը, ինչպես նաև առաջարկություններ կատարել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

- առաջարկություններ ներկայացնել Խորհրդի գործունեության վերաբերյալ,

- Խորհրդի որոշումների վերաբերյալ գրավոր ներկայացնել հատուկ կարծիք,

- ծանոթանալ Խորհրդի նիստերի արձանագրություններին.

բ) պարտավոր են`

- մասնակցել Խորհրդի աշխատանքներին,

- կատարել Խորհրդի հանձնարարականները:

Խորհրդի անդամներն ունեն սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Խորհրդի նիստերը, համակարգողի բացակայության դեպքում, Խորհրդի որոշմամբ կարող է վարել Խորհրդի անդամներից մեկը:

Խորհրդի կամ Խորհրդի համակարգողի հրավերով Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է Խորհրդի կազմի կեսից ավելին:

15. Խորհրդի համակարգողի լիազորմամբ Խորհրդի անդամներից մեկը կարող է ներկայացնել Խորհուրդն այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ և ստորագրվում են Խորհրդի համակարգողի և քարտուղարի կողմից: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:

Եթե Խորհրդի որևէ անդամ Խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի գրավոր ձևակերպված հատուկ կարծիք, ապա այն կցվում է Խորհրդի որոշմանը:

17. Խորհրդի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

18. Խորհուրդը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից լուծարվելը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
16.07.2004
N ՆՀ-124-Ն
Հրամանագիր