Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒ ...

 

 

110.0483.010704

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         07           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11004174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հունիսի 2004 թվականի N 601-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունիսի 2004 թվականի N 483-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

30 հունիսի 2004 թվականի N 3-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» թիվ 532 որոշման, ինչպես նաև առաջնորդվելով «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցները և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու կարգը» (համաձայն հավելվածի):

2. Հրամանը հասցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններ, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ պաշտպանության նախարարի,

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

և ՀՀ ոստիկանության պետի

2004 թ. հունիսի 30-ի

N 601-Ն / 483-Ն / 3-Ն

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 25-ի թիվ 532 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի» 6-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածների համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ուսումնական զենքով և ռազմամթերքով (այսուհետ` զենք) ապահովելու գործընթացը:

2. ՈՒսումնական զենք համարվում է միայն ուսումնական գործընթացում օգտագործվող զենքը, որից կրակելն առանց վերանորոգման անհնար է, ընդ որում, ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ձեռք բերելու նաև սպորտային և որսորդական զենք:

i

3. ՈՒսումնական հաստատություններում զենք պահելը, օգտագործելը, հաշվառելն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ. ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» N 101 հրամանով և դրանցից բխող այլ իրավական ակտերով»:

 

II. ԶԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

4. ՈՒսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

5. Հաշվառման հիման վրա, զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստանալով հայտը, 2004-2005 ուսումնական տարվանից սկսած, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչությանը պարբերաբար հատկացնում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված զենքը:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ուսումնական հաստատություններին զենքի հատկացումն իրականացնում է տարածքային ոստիկանության մարմինների միջոցով:

8. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման թույլտվության համակարգի տեսուչը ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում է ակտ:

Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ սահմանված կարգով զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության պատասխանատու անձին, որը ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» N 101 հրամանով սահմանված կարգով կատարում է հաշվառում:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
30.06.2004
N 483-Ն
Հրաման