Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱ ...

 

 

041.0383.140604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2004 թվականի N 383-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Համայնքների հատակագծերի մշակման և նախագծերի իրականացման ծրագրի մասին» N 538-Ն որոշումը.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող Արարատի, Արտաշատի, Ջերմուկի, Գորիսի, Մարտունու, Վարդենիսի, Մեղրու քաղաքային և Հանքավանի, Արզնու, Արզականի, Նյուվադիի, Ագարակի գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներին առնչվող ճյուղային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն ու հայեցակարգերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման N 2 հավելվածին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 383-Ա

ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՏԱՇԱՏԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ՎԱՐԴԵՆԻՍԻ, ՄԵՂՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՆԻ, ԱՐԶՆՈՒ, ԱՐԶԱԿԱՆԻ, ՆՅՈՒՎԱԴԻԻ, ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Ռ. Ալավերդյան           ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

                               (հանձնաժողովի նախագահ)

 

       Վ. Տերտերյան            ՀՀ տարածքային կառավարման և

                               ենթակառուցվածքների գործունեությունը

                               համակարգող նախարարի տեղակալ

 

       Ս. Գալստյան             ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

       Գ. Գյուրջյան            ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի

                               նախարարի տեղակալ

 

       Ա. Դարբինյան            ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

       Ա. Պետրոսյան            ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի

                               տեղակալ

 

       Վ. Վարդանյան            ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

       Ս. Օհանյան              ՀՀ կառավարության աշխատակազմի

                               քաղաքաշինության և բնական ռեսուրսների

                               վարչության պետ

 

       Ս. Թովմասյան            ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

                               կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

       Ռ. Ղուկասյան            ՀՀ կառավարությանն առընթեր ջրային

                               տնտեսության պետական կոմիտեի նախագահի

                               տեղակալ

 

       Ս. Ազատյան              ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ

                               իրավիճակների վարչության աշխատակազմի

                               արտակարգ իրավիճակների կանխարգելման և

                               հետևանքների վերացման վարչության պետ

 

       Վ. Գալստյան             ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային

                               ծառայության պետի տեղակալ

 

       Պ. Սեդրակյան            ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի

                               քաղաքաշինության վարչության պետ

 

       Դ. Հովհաննիսյան         ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի

                               քաղաքաշինության վարչության պետ

 

       Ռ. Ներսիսյան            ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի

                               քաղաքաշինության վարչության պետի տեղակալ

 

       Ս. Աղաջանյան            ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի

                               քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ

 

       Ռ. Դանիելյան            ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                               քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ

 

       Ս. Մկրտչյան             ՀՀ քաղաքաշինության նախարարության

                               աշխատակազմի քաղաքաշինական քաղաքականության

                               և տարածքների պլանավորման վարչության պետ

                               (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.06.2004
N 383-Ա
Որոշում