Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑ» ...

 

 

040.082.160497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1997 թ. թիվ 82

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ 1992 թվականի հունիսի 30-ից Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը էլեկտրակապի միջազգային միության անդամ է, և որ այդ միության անդամ երկրների կապի գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը վճարվող գումարները դիտվում են որպես վերջինիս կողմից այդ երկրներում մատուցված (արտահանված) ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկությունն ազատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1995 թվականի սեպտեմբերի 30-ի ստուգման արդյունքով հաշվարկված 396,3 մլն դրամ ավելացված արժեքի հարկից և դրա հետ կապված` հարկային օրենսդրությունը խախտելու համար հաշվարկված 1074,6 մլն դրամ տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.1997
N 82
Որոշում