Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316 ...

 

 

040.1117.160804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» և «ժգ» ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված տեսչության կառուցվածքում`

ա) «I. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական ապարատ

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին

Մանուկների և դեռահասների հիգիենայի բաժին

Շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժին

Սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժին

Աշխատանքի հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժին

Իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժին

Տեղեկատվության և վիճակագրության բաժին».

բ) «II. Տարածքային մարմիններ» բաժինը լրացնել հետևյալ նոր տողերով.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետ

Մեղրու սանիտարական կարանտինային կետ

Բավրայի սանիտարական կարանտինային կետ

«Շիրակ» օդանավակայանի սանիտարական կարանտինային կետ

Բագրատաշենի սանիտարական կարանտինային կետ

Այրում-Ջիլիզայի սանիտարական կարանտինային կետ

Գոգավան-Պրիվոլնոյեի սանիտարական կարանտինային կետ»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) սահմանված կարգով փոփոխություններ կատարել նախարարության աշխատակազմի հաստիքացուցակում.

բ) օրենքով սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համապատասխան բաժինների աշխատողների քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

գ) սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցնել փոփոխություն կրած կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2004
N 1117-Ն
Որոշում