Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 1992 թ. թիվ 446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ 1992/93 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ-մասնագիտկան ուսումնական հաստատությունների և քոլեջների 1992/93 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերն ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, համաձայն թիվ թիվ 1-3 հավելվածների:

2. 1992/93 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների տարեկան թվաքանակի և վարձաչափի սահմանումը թողնել ուսումնական հաստատությունների հայեցողությանը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, նկատի ունենալով, որ վճարովի հիմունքներով ընդունվող ուսանողների վրա կատարվելիք ծախսերն իրականացվելու են պետական պատվերով կատարվող ծախսերի նորմաների սահմաններում, ընդ որում, շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 12 տոկոսը (բացառությամբ Երևանի բժշկական ինստիտուտի, որի շահութաբերության մակարդակը չպետք է գերազանցի 50 տոկոսը):

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության պլանի մասին» թիվ 327 որոշման 9-րդ կետը:

4. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնողներից, անկախ բուհ-ի կողմից տվյալ մասնագիտության համար առաջարկված պայմաններից, մրցույթից և բուհ-երի պետական պատվերից դուրս, ընդհանուր պետական պատվերի 250 տեղերի սահմաններում ընդունվում են`

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն բուհ-ում սովորելը հակացուցված չէ.

բ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք.

գ) ներքին սփյուռքի դիմորդները` տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.1992
N 446
Որոշում