Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218- ...

 

 

040.1141.190804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1141-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի հետագա ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 751-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է` վճարումը նախատեսելով` սկսած 2008 թվականից».

i

բ) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2007 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում».

i

գ) որոշման 8-րդ կետում «բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ`» բառերը փոխարինել «ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ`» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ենթավարկային պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2004
N 1141-Ն
Որոշում