Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01 ...

 

 

124.0005.090804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12404198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

21 հունիսի 2004 թվականի N 1-05/9-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 27-ի ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանում կատարվող փոփոխությունը` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

 

       Հայաստանի Հանրապետության                Համաձայնեցված է

       կառավարությանն առընթեր               Հայաստանի Հանրապետության

       հարկային պետական                     ֆինանսների և  էկոնոմիկայի

       ծառայության պետի                     նախարարի հետ

21 հունիսի 2004 թ.

       թիվ 1-05-9-Ն հրամանով                «___»____________ 200_թ.

       ___________ Ֆ. Ցոլակյան              _____________ Վ. Խաչատրյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

i

1. Հրամանով հաստատված «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 3.1 կետում «ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է» բառերը փոխարինել «գործունեությունը (այդ թվում` ձեռնարկատիրական) կարող է իրականացնել» բառերով:

2. Հրահանգի 4.1 և 4.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4.1. Համախառն եկամտից նվազեցվում են դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար ոչ ռեզիդենտի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ անձանց եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.1.1. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես.

ա) նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:

Այստեղ ներառվում են նյութական ռեսուրսների (ապրանք, հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, հատուկ հագուստներ և այլ արագամաշ առարկաներ (շահագործման հանձնման պահից), համալրվող շինվածքներ, կիսապատրաստուկներ, պահեստամասեր, դետալներ, տարա և այլն) արժեքը, որոնք ոչ ռեզիդենտի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):

Նյութական ռեսուրսների սկզբնական արժեքը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ գույքի արժեքը, ապա այն գնահատվում է տվյալ ոչ ռեզիդենտի մոտ առկա համանման գույքի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով), կոմիսիոն վարձատրություններից, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների (ներառյալ` բրոքերային ծառայությունների) արժեքից, եթե դրանք կատարվում են կողմնակի անձանց կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերից, մաքսային ծառայության համար կատարված վճարներից, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային ծառայությունների արժեքներից և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարներից` առանց փոխհատուցվող հարկերի.

բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, որի մեջ ներառվում են ոչ ռեզիդենտի ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ այլ վարձու աշխատողների աշխատավարձը (ներառյալ` խթանող և հավելյալ վճարները):

Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես` արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, պրոֆեսիոնալ վարպետության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):

Հավելյալ վճարներ են (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտավորությունների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը, աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով բժշկական հետազոտությունների գծով ծախսերը, աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադրված արձակուրդում գտնվող աշխատողներին վճարվող գումարները, աշխատող դոնորներին հետազոտվելու (զննում), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի համար կատարվող վճարումները, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ վճարվող գումարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները.

գ) աշխատանքից ազատման դեպքում` օրենքով սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին վճարվող արձակման նպաստները և չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցման գումարները.

դ) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից օրենքով սահմանված կարգով և չափերով կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.

ե) ամորտիզացիոն մասհանումները` ոչ ռեզիդենտի գործունեությանը բազմակի անգամ մասնակցող ակտիվների (հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ, այլ մաշվող ակտիվներ) ամորտիզացիայի (մաշվածության) գումարները:

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվում են ոչ ռեզիդենտին սեփականության իրավունքով պատկանող (կամ ֆինանսական վարձակալության վերցված) և գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցների (բացառությամբ` հողամասերի) գծով (ֆինանսական վարձակալության դեպքում` ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում է վարձակալը, իսկ վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում): Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից.

- շենքերի և շինությունների (բացառությամբ` հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ու շինությունների), փոխանցվող հարմարանքների համար` 20 տարի,

- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ու շինությունների համար` 10 տարի,

- հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի,

- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` 1 տարի,

- այլ հիմնական միջոցների (այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար)` 5 տարի:

Աղետի գոտում գտնվող շենքերի և շինությունների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի:

Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար Գյումրի քաղաքում գտնվող շենքերի, շինությունների, փոխանցվող հարմարանքների, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի և Գյումրի քաղաքում տեղակայված այլ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի` Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել են նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները, և այդ հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա ոչ ռեզիդենտը պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` շահութահարկի կանխավճարների գումարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:

Մինչև 50,0 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է 1 տարի:

Ոչ ռեզիդենտին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ (բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից):

Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական (ձեռքբերման) արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատման արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն: Ընդ որում` հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա են հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների գումարները` այդ հիմնական միջոցների շահագործման (գործունեության մեջ օգտագործման) ժամանակահատվածին համապատասխան:

Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում ոչ ռեզիդենտները հաշվետու տարում դրանց գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները շահագործման հանձնելու պահից սկսած` հիմնական միջոցների շահագործման հանձնման-ընդունման ակտի հիման վրա: Հիմնական միջոցների շահագործումից հանման ակտի հիման վրա շահագործումից հանված (այդ թվում` ժամանակավորապես) հիմնական միջոցների գծով այդ ժամանակաշրջանի համար ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:

Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ հիմնական միջոցների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները):

Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների): Դա, մասնավորապես, նշանակում է`

- վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցների արժեքի աճը կամ նվազումը հաշվի չի առնվում և այդ հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները վերագնահատումից հետո ևս կատարվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքից ելնելով,

- հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ հիմնական միջոցների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է ոչ ռեզիդենտի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի (բայց ոչ ավել, քան ոչ ռեզիդենտի գործունեության ժամկետը): Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն: Հարկվող շահույթը որոշելիս ոչ նյութական ակտիվների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ ոչ նյութական ակտիվների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները):

Մաշվող այլ ակտիվների մաշվածության գումարը բաշխվում է ամորտիզացիոն ժամկետում գծային մեթոդով` շահագործման հանձնման պահից: Հարկվող շահույթը որոշելիս ոչ ռեզիդենտը իր հայեցողությամբ ընտրում է մաշվող այլ ակտիվների ամորտիզացիոն ժամկետներ` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Հարկվող շահույթը որոշելիս մաշվող այլ ակտիվների վաճառքի դեպքում համախառն եկամտից նվազեցվում է այդ մաշվող ակտիվների մնացորդային (հաշվեկշռային) արժեքը (սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները).

զ) ապահովադիրների կողմից կատարված ապահովագրական վճարները, վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված կոմիսիոն վարձատրության ծախսերը:

Այստեղ, մասնավորապես, ներառվում են ապահովադիր հանդես եկող ոչ ռեզիդենտի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և այլ ակտիվների) ապահովագրության նպատակով կատարված ապահովագրական վճարները (բացառությամբ` ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքում ներառվող ապահովագրական վճարների), ինչպես նաև ապահովադիր հանդես եկող ոչ ռեզիդենտների կողմից իր աշխատողների համար կատարված ապահովագրական վճարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով.

է) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը (այդ թվում` գույքահարկ, հողի հարկ, ավելացված արժեքի հարկ), պետական տուրքերը, տեղական տուրքերը (վճարները) և այլ պարտադիր վճարները (բացառությամբ` ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքում ներառվող վճարումների).

ը) վարկերի և փոխառությունների տոկոսները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը չգերազանցող մասով (բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.07.2002 թ. N 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման» կարգին համապատասխան և հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականում):

Այստեղ, մասնավորապես, ներառվում են ոչ ռեզիդենտի ստացած բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ, երկարաժամկետ, տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց, կետանցված), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում` արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց վճարվող տոկոսները, գույքի ֆինանսական վարձակալության դիմաց վճարվող տոկոսները.

թ) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

ժ) գովազդային, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդային, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.

ժա) ներկայացուցչական ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.

ժբ) գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) և դաշտային բավարարման ծախսերը, ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի և դաշտային բավարարման ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում (այդ չափերի սահմաններում օրապահիկի և դաշտային բավարարման ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից).

ժգ) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերի սահմաններում.

ժդ) դատական ծախսերը.

ժե) ոչ ռեզիդենտի կողմից այլ անձանց պատճառած վնասի հատուցումը.

ժզ) քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները (բացառությամբ` պետական և համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների).

ժէ) աշխատողների (աշխատուժի) հավաքագրման ծախսերը.

ժը) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժթ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ի) գործառնական վարձակալության վերցված գույքի դիմաց վարձակալի կողմից կատարվող վարձավճարները.

իա) ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող արտադրատեսակների (ապրանքների) երաշխիքային նորոգման և սպասարկման ծախսերը.

իբ) գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը.

իգ) արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների վճարման հետ կապված ծախսերը.

իդ) կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման հետ կապված ծախսերը.

իե) խոտանից կորուստները (հայտնաբերված վերջնական խոտանի արժեքը, խոտանի շտկման ծախսերը, երաշխավորված նորոգման ծախսերը) և տվյալ տարվա համախառն եկամտի ստացման հետ կապված, տեխնոլոգիապես անհրաժեշտ, սակայն արտադրանք չտված արտադրության ծախսերը.

իզ) ներարտադրական պատճառներով պարապուրդից կորուստները.

իէ) ոչնչացված գույքի արժեքը, եթե այդ գույքի ոչնչացումը օրենքով սահմանված դեպքերում հանդիսանում է պարտադիր պահանջ, որի չկատարումը հանգեցնում է (կարող է հանգեցնել) ոչ ռեզիդենտի գործունեության իրավական սահմանափակմանը (մասնավորապես` լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելուն կամ լիցենզիայի գործողության կասեցմանը).

իը) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից` այդ հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10%-ին փոխհատուցվող ուսման տարեկան վարձը (հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը):

4.1.2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հիմնական միջոցի վրա կատարված ծախսերի գծով հետևյալ սկզբունքով.

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են տվյալ ամսվա 1-ի դրությամբ այդ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին (մնացորդային արժեքին` հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերություն` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները) և այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է սույն հրահանգի 4.1.1 կետի «ե» ենթակետին համապատասխան, ընդ որում`

- եթե կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում.

- եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից).

- եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց ոչ պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս, քան 5 տարվա ընթացքում):

Օրինակ 14.

1) Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 1,8 մլն դրամի չափով:

Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 2004թ. հուլիսի 1-ից հետո ընկած ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:

2004թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2x6): 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:

2004թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,5 մլն դրամ ((1,2+1,8):6), իսկ դրանց հանրագումարը` 3,0 մլն դրամ (0,5x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 4,2 մլն դրամ (1,2+3,0):

Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 3 տարում (սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետում):

2) Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,3 մլն դրամի չափով:

Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

2004թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2x6): 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:

2004թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,125 մլն դրամ ((1,2+3,3):3:12), իսկ դրանց հանրագումարը` 0,75 մլն դրամ (0,125x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,95 մլն դրամ (1,2+0,75):

2005-2006թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,5 մլն դրամ ((1,2+3,3):3), իսկ 2007թ. (հունվար-հունիս) համար` 0,75 մլն դրամ ((1,2+3,3):3:12x6):

Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 5.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն նվազագույն ժամկետի (3 տարի) հանրագումար):

Նույն օրինակում, եթե հիմնական միջոցի սկզբնական ամորտիզացիոն ժամկետը ռեզիդենտի կողմից սահմանվեր 7 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ավել), ապա 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) ամորտիզացիոն մնացորդային ժամկետը կազմելու է 4.5 տարի (7-2.5) և հիմնական միջոցը 2004թ. հուլիսի 1-ից հետո ամորտիզացվելու է 7 տարում (2.5+4.5):

Նույն օրինակում, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 3 տարում (ամորտիզացիոն նվազագույն ժամկետում):

3) Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 9,6 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 2,4 մլն դրամ (12,0-9,6): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,6 մլն դրամի չափով:

Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 5 տարվա ժամկետում:

2004թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1x6): 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,8 մլն դրամ (2,4-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 1.5 տարի:

2004թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,09 մլն դրամ ((1,8+3,6):5:12), իսկ դրանց հանրագումարը` 0,54 մլն դրամ (0,09x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,14 մլն դրամ (0,6+0,54):

2005-2008թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,08 մլն դրամ ((1,8+3,6):5), իսկ 2009թ. (հունվար-հունիս) համար` 0,54 մլն դրամ ((1,8+3,6):5:12x6):

Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 13.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (8.5 տարի) և 5 տարվա հանրագումար):

Նույն օրինակում, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում:

4) Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 2,4 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 9,6 մլն դրամ (12,0-2,4): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 9,9 մլն դրամի չափով:

Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:

2004թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1x6): 2004թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի ճանաչումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 9,0 մլն դրամ (9,6-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 7,5 տարի:

2004թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,21 մլն. դրամ ((9,0+9,9):7,5:12), իսկ դրանց հանրագումարը` 1,26 մլն դրամ (0,21x6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,86 մլն դրամ (0,6+1,26):

2005-2011թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 2,52 մլն դրամ ((9,0+9,9):7,5):

Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 10 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն մնացորդային ժամկետի (7.5 տարի) հանրագումար, որը հավասար է սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետին):

Նույն օրինակում, 2004թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում.

դ) վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 4.1.1 կետի «ե» ենթակետին համապատասխան (այդ հիմնական միջոցի մնացորդային ամորտիզացիոն ժամկետում), եթե վարձակալված հիմնական միջոցի վրա այդ ծախսերի կատարման պարտականությունը նորմատիվ ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը, ընդ որում` վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:

Այն հիմնական միջոցների (մասնավորապես` հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը, որոնց համար ամորտիզացիոն մասհանումների կատարումը օրենսդրությամբ նախատեսված չէ, ամորտիզացվում են սույն հրահանգի 4.1.1 կետի «ե» ենթակետին համապատասխան` այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ելնելով:

Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:

Սույն կետի կիրառման առումով անհատույց օգտագործմամբ վերցված (ամրակցված) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (ընթացիկ, կապիտալ) փոխառուի մոտ հաշվի են առնվում վարձակալի համար վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) համար սահմանված կարգով,

4.2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է.

ա) բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա ռեզիդենտի կատարած ծախսերի չափով` ոչ նյութական ակտիվների համար սահմանված կարգով,

բ) գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը):»:

3. Հրահանգի 4.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.4. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում, մասնավորապես, հետևյալ ծախսերը.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող`

- վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները,

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը,

- ներկայացուցչական ծախսերը,

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի և դաշտային բավարարման համար ծախսերը,

- հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ծախսերը,

- առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

բ) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները (բացառությամբ` քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողների).

գ) անհատույց տրամադրված ակտիվները, ներած պարտավորությունները (բացառությամբ` սույն հրահանգի 4.7.5 կետում նախատեսված դեպքերի).

դ) միավորներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ե) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը:

Դրանք այն արտադրություններն ու տնտեսություններն են, որոնց գործունեությունը կապված չէ տվյալ ոչ ռեզիդենտի ստեղծման նպատակը հանդիսացող արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ: Մասնավորապես, այդ ծախսերի մեջ ներառվում են տվյալ ոչ ռեզիդենտի հաշվապահական հաշվեկշռում գտնվող բնակարանային-կոմունալ տնտեսությունների (բնակելի տների, հանրակացարանների, լվացքատների, բաղնիքների շահագործման և այլն), կենցաղային սպասարկման արհեստանոցների, ճաշարանների և հանրային սննդի այլ օբյեկտների, մանկական նախադպրոցական հիմնարկների (մսուր-մանկապարտեզների), ակումբների, հանգստյան տների, առողջարանների, հանգստյան գոտիների, առողջապահական, մարզական և մշակութային նշանակության այլ օբյեկտների պահպանման և շահագործման ծախսերը.

զ) ոչ ռեզիդենտի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը.

է) այն եկամուտների (մասնավորապես` շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.

ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող վարկերի և փոխառությունների տոկոսները.

թ) օրենքով սահմանված դեպքերում շահույթի (զուտ շահույթի) հաշվին կատարված ծախսերը (մասհանումները, հատկացումները).

ժ) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման դեպքում` ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները:»:

4. Հրահանգի 4.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Բաշխվող ծախսերը ներառում են ոչ ռեզիդենտի կողմից իր ստորաբաժանման համար կատարված ծախսերը, որոնք անմիջականորեն չեն կատարվել այդ ստորաբաժանման կողմից:»:

5. Հրահանգի 4.7.2 կետից հանել երկրորդից յոթերորդ պարբերությունները:

6. Հրահանգի 4.7.3 կետից հանել երկրորդ պարբերությունը:

7. Հրահանգի 4.7.8 կետի առաջին և երկրորդ պարբերություններում «4.1.2 կետում» բառերը փոխարինել «4.1.1 կետի «բ» ենթակետում» բառերով:

8. Հրահանգի 5.3 կետը «վճարներ» բառից հետո լրացնել «և (կամ) պարզեցված հարկ» բառերը:

9. Հրահանգի 5.4 կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը կարող է որոշվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

10. Հրահանգի 6.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6.2. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը

Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով անմիջապես բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

Սույն կետում նշված գործարքների (գործառնությունների) և ծառայությունների մասով ևս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության շրջանակներում առաջացած դեբիտորական պարտքի ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնեցման) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում` անհատույց) դեպքում այդ պարտքին համապատասխանող հետաձգված շահութահարկի գումարի մասով հարկային պարտավորությունը չի համարվում դադարեցված:»:

11. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.4 կետով`

«6.4. Շահութահարկի արտոնություններից օգտվող ոչ ռեզիդենտների հարկման առանձնահատկությունները

Շահութահարկի արտոնություններից օգտվող ոչ ռեզիդենտները յուրաքանչյուր արտոնության մասով վարում են եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում:

Շահութահարկի արտոնությունից (արտոնություններից) օգտվող ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են սույն հրահանգի 5.4 կետի դրույթները:»:

12. Հրահանգի 8.2 կետի առաջին երկու պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը կարող է որոշվել երկու մեթոդով` ուղղակի կամ անուղղակի:

Եթե ոչ ռեզիդենտը իր գործունեությունը իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս` վարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ է տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն հաշվարկվում է ուղղակի մեթոդով` հաշվի առնելով ստորաբաժանման կամ վայրի միջոցով հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ստացվող բոլոր եկամուտների հանրագումարը և սույն հրահանգով սահմանված նվազեցումները:

Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա անուղղակի մեթոդով` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով, որը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ: Այսինքն, մեկ անգամ կիրառված եղանակը չպետք է փոփոխվի միայն այն պատճառով, որ հետագայում կիրառվելիք եղանակը թույլ կտա ստանալ առավել բարենպաստ արդյունքներ:»:

13. Հրահանգի 8.2.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն կետի կիրառման առումով որպես ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթ և Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացված ապրանքների (ծառայությունների) իրացումից հասույթ (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները) ընդունվում են հարկման նպատակով ընդունվող համապատասխան մեծությունները:»:

14. Հրահանգի 8.2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն կետի կիրառման առումով որպես ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսեր և Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսեր (այդ թվում` բաշխվող ծախսեր) ընդունվում են հարկման նպատակով ընդունվող համապատասխան մեծությունները:»:

15. Հրահանգի 8.2.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն կետի կիրառման առումով որպես ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմ և Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմ ընդունվում են փաստացի աշխատողների (այդ թվում` վարձու աշխատողների) թվաքանակը:»:

16. Հրահանգի 9.2 կետում.

ա) օրինակ 20-ում`

- «2.3.5 կետի «դ» ենթակետում» բառերը փոխարինել «2.3.5 կետում» բառերով,

- «0,6 մլն դրամ գումարի չափով (4,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 3,4 մլն դրամ (4,0-0,6)» բառերը փոխարինել «0,4 մլն դրամ գումարի չափով (4,0x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 3,6 մլն դրամ (4,0-0,4)» բառերով,

- «75,0 հազ. դրամ գումարի չափով (500,0x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 425,0 հազ. դրամ (500,0-75,0)» բառերը փոխարինել «50,0 հազ. դրամ գումարի չափով (500,0x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 450,0 հազ. դրամ (500,0-50,0)» բառերով.

բ) օրինակ 21-ում`

- «33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (220x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25187 ԱՄՆ-ի դոլար (25000+220-33)» բառերը փոխարինել «22 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (220x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25198 ԱՄՆ-ի դոլար (25000+220-22)» բառերով,

- «37,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (250x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25212,5 ԱՄՆ-ի դոլար (25000+250-37,5)» բառերը փոխարինել «25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (250x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 25225 ԱՄՆ-ի դոլար (25000+250-25)» բառերով.

գ) օրինակ 22-ում`

- «150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով` (1000x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 850 ԱՄՆ-ի դոլար (1000-150)» բառերը փոխարինել «100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (1000x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 900 ԱՄՆ-ի դոլար (1000-100)» բառերով:

17. Հրահանգի 9.8 կետը «տույժերը» բառից հետո լրացնել «և տուգանքները» բառերով:

18. Հրահանգի 10.1 կետի օրինակ 25-ում «4050 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (27000x15%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 22950 ԱՄՆ-ի դոլար (27000-4050)» բառերը փոխարինել «2700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով (27000x10%): Տվյալ դեպքում ոչ ռեզիդենտին ենթակա է վճարման 24300 ԱՄՆ-ի դոլար (27000-2700)» բառերով:

19. Հրահանգի 11.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ոչ ռեզիդենտները նվազագույն շահութահարկի գումարներ (ամսական, տարեկան) չեն հաշվարկում և չեն վճարում:»:

20. Հրահանգի 11.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.2. Բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևն ու լրացման կարգը հաստատված են ՀՀ հարկային տեսչության պետի 1999թ. հունվարի 27-ի N 01/7 հրամանով` գրանցած ՀՀ արդարադատության նախարարության կողմից, պետական գրանցման թիվ 43990019), ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին:

Հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և իր գործունեության մասին կամայական ձևով հաշվետվություն չեն ներկայացնում միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտները հայաստանյան աղբյուրներից եկամուտներ են ստացել բացառապես արտաքին տնտեսական գործունեությունից և (կամ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Ոչ ռեզիդենտները հայտարարագրում են հաշվետու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները (այդ թվում` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված և սույն հրահանգի 9.9 կետում նշված եկամուտները), բացառությամբ այդ ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության արդյունք չհանդիսացող այն եկամուտների, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա: Ընդ որում, սույն հրահանգի 9.9 կետում նշված եկամուտներից չեն կատարվում նվազեցումներ, եթե այդ եկամուտները ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության արդյունք չեն:

Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում ունեցող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը և իր գործունեության մասին կամայական ձևով հաշվետվությունը ներկայացնում են անկախ շահութահարկի գծով արտոնություններից օգտվելու և հարկվող շահույթ չունենալու հանգամանքից, ինչպես նաև հարկվող շահույթի որոշման մեթոդներից (ուղղակի, անուղղակի):

Ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ:»:

21. Հրահանգի 11.3 կետում «և 5.2 կետերում նշված դրույքաչափերի» բառերը փոխարինել «դրույքաչափի» բառով:

22. Հրահանգի 12.3 կետը ուժը կորցրած ճանաչել:

 

------------------------------------------------------

 

Հավելված 2

 

       Հայաստանի Հանրապետության                Համաձայնեցված է

       կառավարությանն առընթեր               Հայաստանի Հանրապետության

       հարկային պետական                     ֆինանսների և  էկոնոմիկայի

       ծառայության պետի                     նախարարի հետ

21 հունիսի 2004 թ.

       թիվ 1-05-9-Ն հրամանով                «___»____________ 200_թ.

       ___________ Ֆ. Ցոլակյան              _____________ Վ. Խաչատրյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 67 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/7 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակի 1-ին կետով հաստատված հայտարարագրի ձևը և լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._________________________________________________________________________.

|                ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ                 |     Փաստաթղթի համարը      |

|  ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին  |  _______________________  |

|                                             |   (լրացվում է հարկային    |

|                                             |       մարմնի կողմից)      |

|_____________________________________________|___________________________|

|1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող   |2. Ոչ ռեզիդենտի գրանցման   |

|ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը                  |(ինկորպորացիայի) երկիրը    |

|_____________________________________________|___________________________|

|3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման              |4. Ոչ ռեզիդենտի            |

|(ինկորպորացիայի) երկրում                     |ստորաբաժանման հասցեն       |

|                                             |Հայաստանի                  |

|                                             |Հանրապետությունում         |

|_____________________________________________|___________________________|

|5. ՀՎՀՀ                                      |6. Հեռախոսի համարը         |

|   ._______________________________.         |                           |

|___________________|___|___|___|___|_________|___________________________|

|7. Հաշվետու տարի   ._______________.         |8. Ներկայացման ամսաթիվը    |

._________________________________________________________________________.

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|                      Ցուցանիշները                        | Տողը |Գումարը|

|__________________________________________________________|______|_______|

|1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները           |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները            |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները               |  0101|       |

|__________________________________________________________|______|_______|

|բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները               |  0102|       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները       |  0103|       |

|__________________________________________________________|______|_______|

|դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները      |  0104|       |

|__________________________________________________________|______|_______|

|ե) կառավարման, ֆինանսական և  ապահովագրական                |  0105|       |

|ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են |      |       |

|ստորաբաժանման ծախսերում                                   |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3          |  0106|       |

|տարիներում պակաս (ավել) ցույց տրված եկամուտները           |      |       |

|(նվազեցումները)                                           |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- այդ թվում`                                              | 0106Ա|       |

|ստուգմամբ հայտնաբերված                                    |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված   |  0107|       |

|կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված       |      |       |

|եկամուտները                                               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները          |  0108|       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները        |  0110|       |

|(0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի)           |      |       |

|հանրագումարը)                                             |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները         |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) պասիվ եկամուտները                                      |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- շահաբաժինները                                           |  0111|       |

|__________________________________________________________|______|_______|

|- տոկոսները                                               |  0112|       |

|__________________________________________________________|______|_______|

|- ռոյալթիները                                             |  0113|       |

|__________________________________________________________|______|_______|

|- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված |  0114|       |

|եկամուտները (վարձավճարները)                               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- Հայաստանում գտնվող գույքի և  այլ ակտիվների օտարումից    |  0115|       |

|ստացված գույքի արժեքի և  այլ ակտիվների հավելաճը           |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- այլ պասիվ եկամուտները                                   |  0116|       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը պասիվ եկամուտները                                |  0120|       |

|(0111-ից 0116 տողերի հանրագումարը)                        |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|բ) այլ եկամուտները                                        |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները   |  0121|       |

|__________________________________________________________|______|_______|

|- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման |  0122|       |

|օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված           |      |       |

|եկամուտները                                               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները    |  0123|       |

|__________________________________________________________|______|_______|

|- ապահովագրական հատուցումները                             |  0124|       |

|__________________________________________________________|______|_______|

|- ապահովագրության հետևանքով  ստացված ապահովագրական        |  0125|       |

|վճարները                                                  |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- վերաապահովագրական վճարները                              |  0126|       |

|__________________________________________________________|______|_______|

|- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա         |  0127|       |

|պետություններից ներկրելու և  Հայաստանում իրացնելու դիմաց  |      |       |

|ստացված եկամուտները                                       |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները        |  0128|       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը այլ եկամուտները                                  |  0130|       |

|(0121-ից 0128 տողերի հանրագումարը)                        |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները|      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված      |  0140|       |

|եկամուտները                                               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները`    |  0100|       |

|եկամուտների հանրագումարը                                  |      |       |

|(տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140)               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- այդ թվում`                                              | 0100Ա|       |

|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|2. Համախառն եկամտից նվազեցումները                         |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված |  0201|(     )|

|ծախսերը                                                   |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն      |  0202|(     )|

|կապված ծախսերը                                            |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական       |  0203|(     )|

|գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|դ) այլ ուղղակի ծախսեր                                     |  0204|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը   |  0205|(     )|

|(0201-ից 0204 տողերի հանրագումարը)                        |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը             |  0206|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|բ) ապրանքների, սեփական արտադրանքի և  այլ ակտիվների,       |  0207|(     )|

|ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) ոչ արտադրական այլ ծախսերը                              |  0208|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը           |  0209|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի    |  0210|(     )|

|ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը)                |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը |  0220|(     )|

|(տող 0205 + տող 0210)                                     |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները               |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) պատահական կորուստները                                  |  0221|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|բ) բնական կորուստները                                     |  0222|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|գ) փաստացի այլ կորուստները                                |  0223|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող   |  0224|(     )|

|կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, |      |       |

|2-րդ մաս)                                                 |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման         |  0225|(     )|

|կորուստները (0221-ից 0224 տողերի հանրագումարը)            |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները                      |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3          |  0226|(     )|

|տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- այդ թվում`                                              | 0226Ա|(     )|

|ստուգմամբ հայտնաբերված                                    |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին»       |  0227|(     )|

|ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ)                          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար          |  0228|(     )|

|հաշվարկված աշխատավարձի և  դրան հավասարեցված այլ           |      |       |

|վճարումների 150%-ը                                        |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|դ) այլ նվազեցումները                                      |  0229|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման այլ     |  0230|(     )|

|նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը)          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները     |  0240|(     )|

|(տող 0220 + տող 0225 + տող 0230)                          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար`  |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր)                      |  0241|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ)                  |  0242|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների     |  0245|(     )|

|համար բաշխված ծախսերը և  կորուստները (տող 0241 + տող 0242)|      |       |

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված    |  0200|(     )|

|եկամուտներից նվազեցումները (տող 0240 + տող 0245)          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|- այդ թվում`                                              | 0200Ա|(     )|

|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով          |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)                      |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) առանց ստուգման արդյունքների                            |  0301|       |

|((տող 0100 - տող 0100Ա - տող 0106Ա) + (տող 0200 -         |      |       |

|տող 0200Ա - 0226Ա))                                       |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|բ) ստուգման արդյունքները (տող 0106Ա + տող 0226Ա)          |  0302|       |

|__________________________________________________________|______|_______|

|գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող 0301 + տող 0302)   |  0300|       |

|__________________________________________________________|______|_______|

|4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները            |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները|  0401|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները        |  0402|(     )|

|__________________________________________________________|______|_______|

|Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները      |  0400|(     )|

|(տող 0401 + տող 0402)                                     |      |       |

|__________________________________________________________|______|_______|

|5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման|  0500|       |

|արտոնությունները (տող 0300 + տող 0400)                    |      |       |

._________________________________________________________________________.

 

__________________________________________________________________________

    ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ,      ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ

                       ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ  

                       ՃՇԳՐԻՏ ԵՆ

 

                                       Կ.Տ.            __________________

                                                        (ստորագրություն)

«___»____________ 200_թ.

__________________________________________________________________________

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

 

                                       Կ.Տ.            __________________

                                                        (ստորագրություն)

«___»____________ 200_թ.

 

._________________________________________________________________________.

|  ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ                           |

|                                                                         |

|                      ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ                        ԿՈԴ    ԳՈՒՄԱՐ  |

|                                                                         |

|                                                       ._______.._______.|

|ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ                                    |  0610 ||       ||

|                                                       ._______.._______.|

|                                                       ._______.._______.|

|ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ        |  0620 ||       ||

|ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒՄ)           ._______.._______.|

|                                                       ._______.._______.|

|ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ        |  0630 ||       ||

|ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ                                        ._______.._______.|

|                                                       ._______.._______.|

|ՍՏՈՒԳՄԱՄԲ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ             |  0640 ||       ||

|                                                       ._______.._______.|

|                                                       ._______.._______.|

|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ          |  0650 ||       ||

|ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ                                           ._______.._______.|

|                                                       ._______.._______.|

|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ           |  0660 ||       ||

|(ԳԱՆՁՎՈՂ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ                          ._______.._______.|

|                                                                         |

|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ        ._______.._______.|

|ՎՃԱՐՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610 - ՏՈՂ 0620 - ՏՈՂ 0640 -         | 0600Ա ||       ||

|(ՏՈՂ 0630 - ՏՈՂ 0650) - ՏՈՂ 0660) > 0                  ._______.._______.|

|                                                                         |

|ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ       ._______.._______.|

|ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610 - ՏՈՂ 0620 -        | 0600Բ ||       ||

|ՏՈՂ 0640 - (ՏՈՂ 0630 - ՏՈՂ 0650) - ՏՈՂ 0660) < 0       ._______.._______.|

._________________________________________________________________________.

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային

տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշվարկին մասնակցող

հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում

փակագծերի մեջ)

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.

- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,

- «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,

- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),

- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,

- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում,

- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,

- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,

- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,

- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:

Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:

1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:

1.1. Հայտարարագրի 1.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):

0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:

0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները:

0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):

0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:

0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:

0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:

1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:

0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:

0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:

0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:

0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:

0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:

0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:

0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:

0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0124 տող` ապահովագրական հատուցումները:

0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:

0126 տող` վերաապահովագրական վճարները:

0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:

0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:

0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:

0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները:

0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):

2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան):

0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):

0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան):

0204 տող` այլ ուղղակի ծախսեր:

0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:

0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:

0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:

0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:

0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:

0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:

0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:

2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0221 տող` գույքի պատահական կորուստները:

0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հետ):

0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը):

0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):

0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:

2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:

0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):

0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):

0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն:

0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:

0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:

0240 տող` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:

2.4. Հայտարարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան:

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:

0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:

0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:

0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված ծախսերը:

0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:

3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:

0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:

0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:

4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը:

0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:

5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:

6. Հարկային մարմնի կողմից հայտարարագրում լրացվում են.

0610 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):

0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:

0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:

0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:

0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:

0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:

0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:

0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն:

 

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
21.06.2004
N 1-05/9-Ն
Հրաման