Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1156.020904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1156-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 911, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1358-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1685-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 94-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. Հաշվեկշռային մեթոդով 8574 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» բաց բաժնետիրական ընկերության` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման` նվազեցնելով կանոնադրական կապիտալը:

(1.1-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 871-Ն որոշում)

1.2. Սահմանել «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1088 հազ. դրամ, որը համապատասխանում է 1088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1088 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 272 հազ. դրամ:

1.5. «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 7486 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2589 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3176 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1323 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 398 հազ. դրամ:

1.6. «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

1.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 134029 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդ «Ջենիֆեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 129957 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 17,0 մլն դրամ:

2.4. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 4072 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1322 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1651 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 6 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 563 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 530 հազ. դրամ:

2.5. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.7. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.9. Գաղտնի:

3.1. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության (ՇՄՇ-14, ՇՇ-14) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1931-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվել է 11 անավարտ բնակելի տուն (Արմավիրի մարզ, գ. Արտամետ)` 9994 հազ. դրամ գնահատված արժեքով և անհատույց օտարվել Արտամետի գյուղական համայնքին:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 15757 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շինարար» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել «Շինարար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 12645 հազ. դրամ, որը համապատասխանում է 12645 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 12645 հազ. դրամ:

3.5. Սահմանել «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 10116 հազ. դրամ:

3.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 2529 հազ. դրամ:

3.7. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3112 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1452 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1660 հազ. դրամ:

3.8. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.11. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.12. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.13. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

3.14. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 6141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 6141 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 6141 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1535 հազ. դրամ:

4.5. «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերությունը 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.6. «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած և քաղաքացիներին վարձակալության իրավունքով տրամադրված 60 հեկտար հողամասի նկատմամբ ընկերության գույքային իրավունքների դադարեցման վերաբերյալ:

4.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 2757 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերանվանելով «Ամասիայի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել «Ամասիայի հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2658 հազ. դրամ, որը համապատասխանում է 2658 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2658 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 665 հազ. դրամ:

5.5. «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 99 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 30 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 58 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 11 հազ. դրամ:

5.6. «Ամասիայի հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

5.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 88111 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային թիվ 1» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային N 1» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային N 1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 67650 հազ. դրամ, որը համապատասխանում է 67650 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային թիվ 1» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 67650 հազ. դրամ:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 16913 հազ. դրամ:

6.5. «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային թիվ 1» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 20461 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10629 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5388 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 21 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 4423 հազ. դրամ:

6.6. «Երևանի բեռնատար ավտոտրանսպորտային թիվ 1» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 2994 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

7.2. Սահմանել «Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 772 հազ. դրամ:

7.3. Սահմանել «Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 618 հազ. դրամ:

7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 155 հազ. դրամ:

7.5. «Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2222 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 64 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 528 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1630 հազ. դրամ:

7.6. «Աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները լուծարելու մասին» N 911 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետը:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 882-Ն որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1358-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3.1-ին կետը «կարգով» բառից հետո լրացնել «բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ» բառերով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 827, 2001 թվականի հունվարի 8-ի N 6 և 2002 թվականի մայիսի 30-ի N 793-Ն որոշումները մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 10.1-ին կետը «տնօրինությանը» բառից հետո լրացնել «բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ» բառերով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով, մրցույթով ու դասական աճուրդով մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի N 561 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1399-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 94-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. «Չայկա» միավորում» «փոքր» օբյեկտը 12054000 դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին:

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Վերին Պտղնիի գյուղական համայնքի ղեկավարի միջոցով ապահովել «Չայկա» միավորում» «փոքր» օբյեկտի կողմից զբաղեցված 1,4 հեկտար հողամասի վարձակալության իրավունքով տրամադրումը «Չայկա» միավորմանը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1156-Ն
Որոշում