Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1334.081004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2004 թվականի N 1334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 13523 հազ. դրամ գնահատված արժեքով հանրակացարանը (քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 48) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` պետական սեփականության բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման եղանակով համապատասխան չափով նվազեցնելով «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

i

1.2. Հաշվեկշռային մեթոդով 135202 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ալբերտ Խաչատրյանին (քաղ. Երևան, Տպագրիչների 15, բն. 6, անձնագիր` AB 0236519, տրված` 011-ի կողմից) (այսուհետ` գնորդ)` այն անվանափոխելով «Պարեն ԳԱՆ» փակ բաժնետիրական ընկերության:

(1.2-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 622-Ն որոշում)

1.3. Սահմանել «Պարեն ԳԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 129073 հազ. դրամ, որը համապատասխանում է 129073 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 129073 հազ. դրամ:

1.5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 45176 հազ. դրամ:

1.6. «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 6129 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ` 47 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1676 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 2985 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 230 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 399 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 792 հազ. դրամ:

1.7. «Պարեն ԳԱՆ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, ապահովել կոլեկտիվի բնականոն գործունեությունը` յուրաքանչյուր աշխատողի վճարելով ամսական 50 հազ. դրամ աշխատավարձ.

բ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

1.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 92813 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 80504 հազ. դրամ, որը համապատասխանում է 80504 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 64403 հազ. դրամ:

2.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 16101 հազ. դրամ:

2.5. «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 12309 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 102 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3500 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 6012 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 464 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1631 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 600 հազ. դրամ:

2.6. «Սասնաշենի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 95292 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 86796 հազ. դրամ, որը համապատասխանում է 86796 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 86796 հազ. դրամ:

3.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 43398 հազ. դրամ:

3.5. «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 8496 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 7338 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 447 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 100 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 611 հազ. դրամ:

3.6. «Դիլիջանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

3.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 32466 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 22915 հազ. դրամ, որը համապատասխանում է 22915 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 22915 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 5729 հազ. դրամ:

4.5. «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 9551 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 6553 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1348 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1650 հազ. դրամ:

4.6. «Վանաձորի բեռնատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

4.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 11475 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 9306 հազ. դրամ:

5.3. Սահմանել «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 7445 հազ. դրամ:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3722 հազ. դրամ:

5.5. «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2169 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 260 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1637 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 30 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 242 հազ. դրամ:

5.6. «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 49455 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` այն անվանափոխելով «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 31700 հազ. դրամ, որը համապատասխանում է 31700 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 31700 հազ. դրամ:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 15850 հազ. դրամ:

6.5. «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 17755 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1066 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 10834 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 1845 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 3819 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 191 հազ. դրամ:

6.6. «Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 12,0 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 40 աշխատատեղ, այդ թվում`

1-ին տարում` 4,0 մլն դրամ,

2-րդ տարում` 4,0 մլն դրամ,

3-րդ տարում` 4,0 մլն դրամ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

6.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 8300 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 924 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Էջմիածնի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 33,975 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2820 հազ. դրամ, որը համապատասխանում է 282 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 5000 դրամ:

7.4. «Էջմիածնի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 11837 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 990 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2941 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի գծով` 320 հազ. դրամ,

կրեդիտորական պարտք` գնումների գծով` 4547 հազ. դրամ,

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1285 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով` 226 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1198 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 330 հազ. դրամ:

7.5. «Էջմիածնի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:

7.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 6600 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 6076 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

8.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 33,939 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2240 հազ. դրամ, որը համապատասխանում է 448 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2500 դրամ:

8.4. «Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1200 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 73 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 395 հազ. դրամ,

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 286 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով` 140 հազ. դրամ,

եկամուտներին վերաբերող շնորհների գծով` 54 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 252 հազ. դրամ:

8.5. «Արարատի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին հայտարարությունը հրապարակել մամուլում:

8.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի N 10 հասցեում գտնվող` 1405 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող ավտոլվացման կետը, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում գտնվող` 1109 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 2 լցավորման կայանը` համաձայն հավելվածի, դասական աճուրդով մասնավորեցնելու համար` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման միջոցով համապատասխան չափով նվազեցնելով «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

9.2. Հաշվեկշռային մեթոդով 153809 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

9.3. Սահմանել «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 143625 հազ. դրամ, որը համապատասխանում է 143625 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 143625 հազ. դրամ:

9.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 35906 հազ. դրամ:

9.6. «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 10184 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 5333 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4652 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 199 հազ. դրամ:

9.7. «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

9.12. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքները:

9.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացված ստորաբաժանումներից` համաձայն հավելվածի, յուրաքանչյուրի գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:

10.2. Գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:

10.3. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

10.4. Առաջարկել գնորդին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել զբաղեցված հողատարածքները:

10.5. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունիսի 10-ի

N 1334-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN | Օբյեկտի անվանումը |    Հասցեն     |Գույքի   |Գույքի       |Շենքերի  |

|ը/կ|                   |               |գնահատված|մեկնարկային  |զբաղեցրած|

|   |                   |               |արժեքը   |գինը (հազ.   |մակերեսը |

|   |                   |               |(հազ.    |դրամ)        |(քառ. մ) |

|   |                   |               |դրամ)    |(գնահատված   |         |

|   |                   |               |         |արժեքի 50%-ը)|         |

|___|___________________|_______________|_________|_____________|_________|

|1. |«Արմավիրի          |Արմավիրի մարզ, |1405     |703          |105,8    |

|   |նավթամթերք» ՓԲԸ-ի  |քաղ. Արմավիր,  |         |             |         |

|   |ավտոլվացման կետ    |Երևանյան  10   |         |             |         |

|___|___________________|_______________|_________|_____________|_________|

|2. |«Արմավիրի          |Արմավիրի մարզ, |1109     |544          |139,7    |

|   |նավթամթերք» ՓԲԸ-ի  |գ. Մարգարա     |         |             |         |

|   |N 2 լցավորման կայան|               |         |             |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2004
N 1334-Ն
Որոշում