Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ս ...

 

 

031.0234.081004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի «ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԿ-1075 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 21-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-1075 կարգադրության 1-ին կետը «մշակման» բառից հետո լրացնել «Փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումները գնահատող հատուկ փորձագետների հանձնաժողովի (ՄԱՆԻՎԱԼ) առաջարկությունները ներդնելու» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 21-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-1075 կարգադրությամբ ստեղծված Դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության դեմ տարվող պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել`

 

       Արծվիկ Մինասյանին       Հայաստանի Հանրապետության արժեթղթերի

                               հանձնաժողովի անդամ

 

       Լևոն  Շահինյանին        Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                               էկոնոմիկայի նախարարության ֆինանսական

                               վերահսկողության վարչության պետ:

 

3. Հանձնարարել հանձնաժողովին`

ա) սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել Եվրոպայի խորհրդի առջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցում ստանձնած պարտավորությունների կատարման միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց.

բ) ժամանակացույցով սահմանված ժամկետներում ապահովել փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումները գնահատող հատուկ փորձագետների հանձնաժողովի (ՄԱՆԻՎԱԼ)` Հայաստանի վերաբերյալ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների համար սահմանված չափանիշները» զեկույցում նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

 

2004թ. հոկտեմբերի 8

ՆԿ-234-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.10.2004
N ՆԿ-234-Ա
Կարգադրություն