Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

21.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.1972  -ից մինչեւ   21.06.2005  -ը:
 
i

(ուժը կորցրել է 21.06.05 թթ` 09.11.04 ՀՕ-125-Ն օրենք)

i

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ 1972 թվականի հունիսի 16-ի օրենքին համապատասխան ( ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագրեր, 1972 թ., հ. 12, հոդվ. 106 ) ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Այսուհետև, մինչև ՀՀ օրենսդրությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելը, ՀՀ աշխատանքային օրենսդրության գործող ակտերը կիրառվում են, որքանով դրանք չեն հակասում օրենսգրքին:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառվում է աշխատանքային այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք առաջացել են օրենսգիրքը կիրարկելուց հետո, այսինքն` 1972 թվականի հոկտեմբերի 1-ից:

Աշխատանքային այն իրավահարաբերություններում, որոնք առաջացել են մինչև օրենսգրքի կիրարկումը, կողմերի իրավունքների և պարտականությունների իրականացումը 1972 թվականի հոկտեմբերի 1-ից կարգավորում է օրենսգրքին համապատասխան:

Աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման ժամանակ օրենսգրքի առանձին նորմաների կիրառման առանձնահատկությունները որոշվում են սույն հրամանագրի 3-6 հոդվածներով:

3. ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով սահմանված այն կանոնները, որոնք պարունակվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում, կիրառվում են հիմունքների համապատասխան կանոնները գործողության մեջ դրվելու օրվանից, այսինքն` 1971 թվականի հունվարի 1-ից և այն կարգով, որ նախատեսված է «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքները կիրարկելու կարգի մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1970 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով: (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տեղեկագրեր, 1970 թ., հ.48, հոդվ. 514):

4. ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրարկումից հետո աշխատանքային պայմանագրի դադարեցման դեպքում աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու հիմքերը մատնանշվում են օրենսգրքի 24, 32, 34, 35, 36, 40 և 280 հոդվածներին համապատասխան: Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագրի դադարեցման լրացուցիչ այլ հիմքերը մատնանշվում են ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրության այն ակտերին համապատասխան, որոնցով այդպիսի հիմքերը սահմանված են:

i

5. Ադմինիստրացիայի մեղքով աշխատանքային գրքույկի տալը ուշացնելու ամբողջ ժամանակի համար միջին աշխատավարձի վճարման մասին Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածի կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկի տալը ուշացել է մինչև 1972 թվականի հոկտեմբերի 1-ը և շարունակվել է օրենսգիրքը կիրարկվելուց հետո:

i

6. Առանց բանվորի կամ ծառայողի գրավոր համաձայնության և առանց դատարանի վճռի աշխատավարձից ապօրինաբար պահված գումարը վերադարձնելու մասին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 132 հոդվածի երրորդ մասի կանոնը գործադրվում է օրենսգիրքը կիրարկելուց հետո և այն դեպքերում, երբ ապօրինի պահումը տեղի է ունեցել ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների կիրարկման օրվանից մինչև 1972 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանը:

7. Հանձնարարել ՀՀ նախարարների խորհրդին` Հայկական ԽՍՀ կառավարության որոշումները համապատասխանեցնել Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքին:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
29.09.1972
Հրամանագիր